Արդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ածուխե արդուկ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ

Արդուկ (թուրքերեն *ütüɣ, ütü «երկաթ»)[1] կենցաղային տեխնիկա, որը նախատեսված է հագուստի ծալքերն ուղղելու համար։ Ուղղման այդ գործընթացն անվանում են արդուկել։

Արդուկի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդուկի թանգարան։ Պերեսլավլ- Զալենսկի

Արդուկը շատ վաղ է հայտնագործվել։ Մ․թ․ա․ 4-րդ դարում Հին Հունաստանում հայտնագործվել է կտորից կարված հագուստին մանր դարսեր տալու տեխնիկան՝ տաք մետաղաձողի օգնությամբ, որը նման էր գրտնակի։ Հագուստ արդուկելու համար հնում օգտագործել են տաքացված գլաքար։ Մահմուդ Քաշգարի Ⅺ դարի «Դիվան լուգատ ատ տուրկ» (արաբ․՝ ديوان لغات الترك‎‎) աշխատության մեջ հիշատակվում է այդ առարկան․ «үтүк-ը բահաձև երկաթ է, որը տաքացնում են և օգտագործում հագուստի ծալքերը հարթելու համար»։

18-19-րդ դարերում արդուկներն իրենցից ներկայացրել են մետաղական կաղապար ունեցող առարկաներ, որոնք իրենց տեսքով նման են եղել մերօրյա արդուկներին։ Արդուկները տաքացվել են գազօջախի կամ վառարանի վրա։

Ռուսաստանում մինչև արդուկի հայտնվելը լեհերը և լիտվացիները հագուստ չեն արդուկել։ Բնական վուշից կարված վերնաշապիկները լվանալուց և չորացնելուց հետո պետք էր լավ տրորել, որպեսզի ավելի փափուկ և խավամազ լիներ։ Սա շատ յուրահատուկ ձևով էր արվում։ Սպիտակեղենը փաթաթվում էր գրտնակի վրա, որից հետո մի քանի անգամ պտտել են «գլանատախտակի» (առարկա) ամբողջ փայտե երկայնքով։ Այս գործիքը ռուսական գյուղերում եղել է մինչև 20-րդ դարի վերջը։

Կային նաև ապակե գնդեր, մետաղական բաժակներ, որոնք լցված էին եռման ջրով։ 18-րդ դարի կեսերին հայտնվեց արդուկ, որի մեջ այրվող քարածուխ էր։ Ավելի տարածված էին տաքացվող արդուկները, դրանք դրվում էին վառարանի վրա և տաքացվում։ Առավել թանկ էին սպիրտե արդուկները․ 19-րդ դարում դրա համար կարող էին վճարել մեկ ոչխարով։ Էլեկտրական արդուկը հայտնագործվել է 19-րդ դարում։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդուկի աշխատանքի սկզբունքը հետևյալն է, որ հագուստը կոնկրետ հատվածում տաքանում է և արդուկի ծանրության տակ ուղղվում։

Տաքացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև էլեկտրականության հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում արդուկի տաքացման համար այն դնում էին վառարանի վրա, կամ նրա մեջ (քարածխի արդուկ) լցրել են տաք ածուխ։ Կային նաև սպիրտե արդուկներ։ Հնում արդուկները պատրաստել են հիմնականում չուգունից։ Թուրքերեն «ուտյուկ» բառը կազմված է երկու արմատից՝ «ուտ»՝ կրակ, «յուկ»՝ դնել։

Էլեկտրականության հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրականության հայտնվելու և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ ստեղծվեցին նոր էլեկտրական արդուկներ։ Նրանց աշխատանքի սկզբունքը հետևյալն է․ էլեկտրական հոսանքի միջոցով արտադրվում է ջերմություն (առաջին էլեկտրական արդուկներում, որպես տաքացուցիչ, օգտագործվել է էլեկտրական աղեղը)։ Արդուկի կաղապարում տաքացուցիչը հնարավորինս մոտ է գտնվում տակացուին և դրա ու բռնակի միջև առկա է ջերմամեկուսիչ, որպեսզի հնարավոր այրվածքներից զերծ մնան։ Ժամանակակից արդուկներն ունեն փոքրիկ տեղ՝ ջրի համար, ջուրն օգտագործվում է գոլորշի առաջացնելու համար, որն օգնում է ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Գոլորշու քանակի ընտրությունը կատարվում է գոլորշու ասեղիկի օգնությամբ։

Ջերմության կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական արդուկների հին նմուշները ջերմակարգավորիչներ չեն ունեցել, տաքացուցիչը մշտապես միացված է եղել։ Անհրաժեշտ էր հետևել, մինչև արդուկի տակը բավականին տաքանար, որից հետո պետք էր անջատել հոսանքից։

Ժամանակակից արդուկների մեջ կա ջերմակարգավորիչ՝ երկմետաղական թիթեղից։ Որոշ տեսակների մեջ օգտագործվում են դիմերներ։ Կարգավորիչի ցուցանակի վրա հաճախ նկարված են լինում որոշ խորհրդանիշեր։ Արդուկներում օգտագործվում է նաև ջերմության էլեկտրական տվիչներ, կառավարումը տեղի է ունենում էլեկտրական թիթեղի օգնությամբ, որը նաև հետևում է արդուկի դիրքին և որոշ ժամանակ անց անջատվում է։ Սա ապահովում է տարածքի հրդեհային անվտանգությունը։ Արդուկներն ունեն նաև հատուկ կցադիր՝ նուրբ գործվածքներն արդուկելու համար, ինչպիսիք են մետաքսը, սինթետիկ գործվածքները և այլն։

Կարգավորիչ ցուցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլորշիով ժամանակակից արդուկ

Օրինակները (վերցրված են համապատասխան պարագաների հրահանգից):

«Electric flat-irons YT type», Russia
խորհրդանիշ ջերմաստիճան, °C
o 75…115
oo 105…155
ooo 145…205
Բոլշևիկ գործարանի էլեկտրական արդուկ, Լենինգրադ
խորհրդանիշ կարելի է արդուկել ջերմաստիճան, °C
o կապրոն, նեյլոն, լավսան 60…90
oo մետաքս, արհեստական մետաքս, բուրդ և լավսան 100…130
ooo բուրդ, բամբակ, վուշ և լավսան 160…200
V գոլորշիով 130…160

Վերջերս հաճախ են հանդիպում արդուկներ, որոնք ունեն արդուկող տակի հատվածի էլեկտրական կարգավորիչ։ Սա հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ վերահսկել արդուկի ջերմությունը։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեսլավլ Զալեսկի քաղաքում գտնվող արդուկի թանգարան

Յարոսլավլի մարզի Պերեսլավլ Զալեսկի քաղաքում կա արդուկի մասնավոր թանգարան, որտեղ ներկայացված են 18-20-րդ դարերի արդուկների նմուշներ։

Արդուկների մեծ հավաքածու (ավելի քան 150) պահվում է Ուկրաինայի «Ռադոմիսլ ամրոցի» պատմամշակութային համալիրում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Утюг // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
  • Е. В. Кузина, О. В. Ларина, Т. В. Титкова, О. А. Щеглова. Энциклопедия открытий и изобретений человечества. ООО «Дом Славянской книги», 2006, с. 695
  • Богомолець. О. «Замок-музей Радомисль на Шляху Королів Via Regia». — Київ, 2013