Տիրան կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Tiran R01.jpg
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Մակերես80±1 կմ²
ԲԾՄ90 մետր
Բնակչություն0 մարդ
Ժամային գոտիUTC+3
##Տիրան կղզի (м)
Red pog.png

Տիրան կղզի (արաբ․՝ جزيرة تيران‎‎), կղզի Կարմիր ծովի ջրային տարածքում, որի մակերեսը կազմում է 80 քառակուսի կիլոմետր։ Գտնվում է համանուն նեղուցում, որը ներկայացնում է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Ակաբայի ծովածոցի գետաբերանը։ Աշխարհագրորեն պատկանում է Սաուդյան Արաբիային։

Տիրան կղզու քարտեզ
Տիրան կղզի
Տեսարան Շարմ Էլ Շեյխից
USBATT և SUPBATT զինվորները պատրաստվում են հեռանալ Տիրան կղզուց

Տարածքային պատկանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կղզին պատկանում էր Եգիպտոսին։ 2016 թվականի ապրիլի 9-ին Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև ծովային սահմանի սսահմանազատման մասին համաձայնագիր ստորագրվեց, համաձայն որի Տիրան և Սանաֆիր կղզիները զիջվեցին Էր Ռիադին։ Կահիրեն բացատրեց, որ կղզիները պատկանում են թագավորությանը, և նրանք 1950 թվականից սաուդցիների խնդրանքով գտնվում էին Եգիպտոսի պաշտպանության ներքո։ Սա զայրացրեց եգիպտացիներին և հրահրեց բողոքի ցույցեր. Փոխանցման հակառակորդները կարծում են, որ Տիրան և Սանաֆիր կղզիները Եգիպտոսի կազմում են 1906 թվականից, երբ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև համաձայնագիր կնքվեց Սինայի թերակղզին վերջինիս փոխանցելու վերաբերյալ։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 24-ին[1]։

Տարածաշրջանային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանում կա MFO (Multinational Force and Observers) միջազգային դիտորդների փոքր ռազմաբազա (Observation Post 3—11), որը վերահսկում է Եգիպտոսի և Իսրայելի կողմից խաղաղության պայմանագրի պահպանումը։ Կողմնակի անձանց մուտքը կղզի արգելված է։ Տիրանի դիտորդական բազան գտնվում է կղզու արևմտյան մասում՝ 250 մետր բարձրությամբ ժայռի գագաթին, նախորդ հակամարտություններից ի վեր ականապատված լողափի վրա։ Կղզու մատակարարումը իրականացվում է Շարմ էլ Շեյխից շաբաթական երկու անգամ ուղղաթիռներով։ Բուն կղզին, բացի ՄԱԿ-ի ռազմաբազայից, անմարդաբնակ է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինայի և կղզու միջև ընկած նեղուցում կան չորս կորալային խութեր՝ Ջեքսոնը, Գորդոնը, Վուդհաուսը և Թոմասը։ Խութերը կոչվում են բրիտանացի սպաների անունով, որոնք ժամանակին նկարագրել են այդ վայրերը։ Բոլորը, բացի Գորդոն-խութից, զառիթափ պատեր են՝ պատված հոյակապ կորալային խութերով։

Խութերի վայրի բնությունը չափազանց սիրված է զբոսաշրջիկների շրջանում։ Պարբերաբար կատարվում են էքսկուրսիաներ դեպի Տիրան կղզի. նրա ստորջրյա աշխարհի գեղեցկությունը համարվում է Կարմիր ծովում լավագույններից մեկը։ Սակայն, վայրէջքներն ափ չեն խրախուսվում, քաիի որ կղզու որոշ լողափեր ականապատված են[2]։ 1983 թվականից Տիրան կղզին Ռաս Մոհամմեդ ազգային պարկի մաս է կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ V-VI դարերում կղզում կար անկախ հրեական իշխանություն, որը պատմական տարեգրություններում կոչվում էր Իոթաբ (Իոտավ) կամ Իոտվատ։ Հին տեքստերի որոշ հետազոտողներ, փորձելով վերականգնել Եգիպտոսից հրեաների ելքի ճանապարհը, կարծում են, որ Տիրան կղզու լեռը պաշտամունքի վայր էր ծովերի և փոթորիկների հյուսիսային աստծո՝ Բաալ Զեփոնի, երկրպագության համար։ Իոտվատի իշխանությունը ուներ հզոր նավատորմ և ծովային առևտուր էր իրականացնում Արաբիայի, Եթովպիայի և Եգիպտոսի հետ։ Այնուհետև իշխանությունը դարձավ Բյուզանդական կայսրության մի մասը։ 7-րդ դարից՝ արաբների ներխուժումից հետո, կղզին դադարել է հիշատակվել պատմական ժամանակագրություններում։

1955 թվականի սեպտեմբերին Եգիպտոսը հայտարարեց Իսրայելի նավագնացության համար Տիրանի նեղուցի շրջափակման մասին, այդպիսով կտրելով Էյլաթ նավահանգիստը արտաքին աշխարհից, փակեց այս տարածքի օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար։ Հրետանային դիրքեր ստեղծվեցին Տիրան և հարևան Սանաֆիր կղզիներում։ Շարմ Էլ Շեյխում ստեղծվեց ռազմածովային բազա։

1967 թվականին, վեցօրյա պատերազմի ժամանակ, իսրայելցիները գրավեցին կղզին և այն իրենց վերահսկողության տակ պահեցին մինչև 1982 թվականը[3]։ Կղզու պատկանելիությունը երկար տարաձայնությունների առարկա է դարձել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի միջև։

1988 թվականից սկսած Տիրան կղզու վրայով կամուրջ կառուցելու նախագիծ է մշակվել՝ Եգիպտոսից Սաուդյան Արաբիա։ 15 կմ երկարությամբ այս կամուրջը կկապի Աֆրիկյան պետություններն ու Ասիան՝ շրջանցելով Իսրայելի տարածքը։

2016 թվականի ապրիլին Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու վերաբերյալ։ Եգիպտոսը հույս ուներ, որ Սաուդյան Արաբիան, ստանալով վիճելի կղզիները, կամուրջ կկառուցի նրանց վրայով դեպի Եգիպտոս։ Բայց հարցը չհասավ Եգիպտոսի խորհրդարանում համաձայնագրի վավերացմանը. 2016 թվականի հունիսին Եգիպտոսի վարչական դատարանը պայմանագիրը անվավեր ճանաչեց, իսկ 2017 թվականի հունվարին Գերագույն վարչական դատարանը անփոփոխ թողեց այս որոշումը։ Հայցվորներին հաջողվեց ապացուցել, որ Տիրան և Սանաֆիր կղզիները Եգիպտոսի կազմում են 1906 թվականից, երբ Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև համաձայնություն կնքվեց Սինայի թերակղզին վերջինիս փոխանցելու վերաբերյալ[4][5][6][7]։

2017 թվականի հունիսի 24-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին վավերացրեց ծովային սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը, որի համաձայն Կարմիր ծովում գտնվող Տիրան և Սանաֆիր կղզիները անցնում են Սաուդյան Արաբիային։ Պետության ղեկավարի ստորագրումից հետո Ռիադի հետ պայմանագիրը ուժի մեջ է մտնում։ Դրանց մեկ շաբաթ առաջ Էր Ռիադի հետ համաձայնագիրը վավերացրել էր Եգիպտոսի խորհրդարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]