Տիրան Թավիջյան
Տիրան Թավիջյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1977[1] (47 տարեկան) Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Տիրան Թավիջյան (Դավիթյան, փետրվարի 18, 1977[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), դաշնակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրան Թավիջյանը ծնվել է 1977 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում։
Սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, նվագել է հարվածային գործիքներ, հետաքրքրվել ջազային երաժշտությամբ։
Եղբոր՝ Կարապետի հետ հանդես է եկել «Թավիջյան եղբայրներ» դուետում։
1995 թվականից եղել է հոր հիմնադրած «Garo & Paramecium» խմբի դաշնակահար, երգերի հեղինակ, գործիքավորող։ Խմբի հետ շուրջ 400 համերգներով շրջագայել է Եվրոպայում. հանդես է եկել նշանավոր երաժիշտներ Ջո Զավինուլի, Բրենդֆորդ Մարսալիսի, Մակկոյ Թայների, Բ. Բրադրզի և ուրիշների հետ։
Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ավստրիայում, Էստոնիայում, Խորվաթիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում և այլուր մասնակցել է միջազգային ջազային փառատոնների։
Որպես գործիքավորող՝ համագործակցել է մի շարք հանրահայտ փոփ երգիչների հետ, մասնակցել երաժշտական նախագծերի։
Հեղինակ է կինոերաժշտության։ 2013 թվականին եղբոր հետ Երևանում հանդես է եկել հայկական ջազի 75-ամյակին նվիրված համերգում։
Եղբոր հետ ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը։
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակ, 2012
- Եղբոր հետ՝ «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչում
- Մակեդոնիայի ՄՆ «Անկախ արտիստ» կոչում, 2002
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |