Տիրան Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիրան Աճեմյան
արմտ. հայ.՝ Տիրան Աճէմեան
Ի ծնեՏիրան Մարտիրոսի Աճեմյան
ԿեղծանունՏիրան
Ծնվել է1902 հուլիսի 21
ԾննդավայրՀալեպ
Վախճանվել էսեպտեմբերի 10, 1991(1991-09-10) (տարիքը 89)
Մահվան վայրԲեյրութ
Քաղաքացիություն Լիբանան
Մասնագիտությունդերասան, ծաղրանկարիչ, գծանկարիչ և նկարիչ

Տիրան Մարտիրոսի Աճեմյան (հուլիսի 21, 1902(1902-07-21), Հալեպ - սեպտեմբերի 10, 1991(1991-09-10), Բեյրութ, Լիբանան), հայ ծաղրանկարիչ, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրան Աճեմյանը ծնվել է 1902 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սովորել է Հալեպի գերմանական վարժարանում։ Ծաղրանկարչության առաջին փորձերն արել է 1919 թվականին՝ Կ. Պոլսի «Կավռոշ» երգիծաթերթում։

1921 թվականին Հալեպում կազմակերպել է «Երիտասարդաց միության թատերախումբը», բեմադրել և խաղացել է Շիրվանզադեի «Կործանվածը» (Սենեքերիմ), «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Սեյրան), Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) պիեսներում։

1925 թվականին տեղափոխվել է Բեյրութ, ծաղրանկարներով հանդես եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում[1][2]։

«Հայ Գիր» մանկապատանեկան հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»՝ Տիրան Աճեմյանի երգիծանկարներով[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում (1975

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Տիրան Աճեմյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  3. ««Հայ Գիր» Մատենաշարը Լոյս Ընծայեց Յ. Թումանեանի «Քաջ Նազար»ը՝ Տիրան Աճէմեանի Երգիծանկարներով» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.