Jump to content

Կավռոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կավռոշ
ֆր.՝ Gavroche
Տեսակթերթ
Ժանրերգիծանք
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1908
ՀիմնադիրԵրվանդ Թոլայան և Արամ Անտոնյան
Անվանված էԳավրոշ
ԳրասենյակԿոստանդնուպոլիս, Թուրքիա և Փարիզ, Ֆրանսիա
Լուծարվել էօգոստոս 1936
OCLC37941033

«Կավռոշ», քաղաքական, կենցաղային պատկերազարդ երգիծական օրաթերթ, երկօրյա, այնուհետև՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել Կ. Պոլսում՝ 1908-1926 թվականներին և Փարիզում՝ 1926-1936 թվականներին։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ե. Թոլայան, խմբագիրներ՝ Մ. Կապրաշ, Ա. Ալպոյաճյան, Ա. Մուպահյաճյան։

Փորձել է արտացոլել սփյուռքահայության առօրյան։ Տպագրել է ծաղրանկարներ, պամֆլետներ ու ֆելիետոններ, վերհանել հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի ենթադրյալ թերությունները։

Կարևոր տեղ է հատկացրել թատրոնի (հատկապես ֆրանսահայ) իրադարձություններին, անդրադարձել Վ. Փափազյանի, Հ. Զարիֆյանի, Սուրաբյանների և ուրիշ դերասանների բեմական գործունեությանը։

«Կավռոշ»-ին աշխատակցել են Գ. Թորոսյանը, Գ. Համբիկյանը, Ս. Էքմեքչյանը, Ա. Քեչյանը, Վ. Տատրյանը, նկարիչներ Ե. Քոչարը, Մ. Հովիկյանը և ուրիշներ։ Ե. Թոլայանը 1910-1933 թվականներին (ընդհատումներով) լույս է ընծայել նաև «Կավռոշին տարեցույցը»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282