Գավրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրոշ
Տեսակգրական հերոս և գեղարվեստական անձ
ՀեղինակՎիկտոր Հյուգո
Ներկայացված էԹշվառները
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մահվան տարեթիվհունիսի 6, 1832(1832-06-06)
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտությունհեղափոխական
 Gavroche Վիքիպահեստում

Գավրոշ Թենարդիե (ֆր.՝ Gavroche Thénardier), Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» (1862) վեպի հերոս, կենսուրախ, հանդուգն և միևնույն ժամանակ ուշիմ, ճարպիկ և քաջ ու բարեսիրտ փարիզաբնակ անտուն պատանի, որը կռվում է բարիկադներում և զոհվում 1832 թվականի հունիսյան ապստամբության ժամանակ։

Կերպարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավրոշի ծնողները եղել են Թենարդիե ամուսինները, որոնց բնակվել են Փարիզում՝ Գորբո, 50-52 հասցեում Ժոնդրետ ազգանունով։ Գավրոշն ունեցել է երկու քույր՝ Էպոնինան ու Ազելման։ Ծնողների կողմից չսիրված տղան ավելի շատ ապրել է փողոցում. նրա համար որպես ապաստան է ծառայել Բաստիլի հրապարակում գտնվող փղի արձանը (ավելի ստույգ՝ արձանի լիամասշտաբ մանրակերտը)։ Նա շփվում էր «Աքաղաղի ժամ» ավազակախմբի անդամ վտանգավոր հանցագործների հետ, բայց հանցագործություններին չէր մասնակցում (միայն օգնել է Թենարդիեին բանտից փախչելիս)։

Ծնողների տանը Գավրոշը ծանոթանում է Մարիուս Պոնմերսիի՝ երիտասարդ հեղափոխականի հետ, որը գիտակցաբար հրաժարվել է կարողությունից ու բուրժուայի կարգավիճակից և որոշել ապրել ինքնուրույն։ Մարիուսը նրան ծանոթացնում է գեներալ Լամարկի այլ կողմնակիցների հետ, որոնց օգնելիս էլ Գավրոշը զոհվում է 1832 թվականի հունիսի 6-ին Փարիզի բարիկադավորված փողոցներից մեկում։

Գավրոշը հսկայական դեր է կատարում ապստամբության նախապատրաստման և նրա իրականացման գործում։ Նա երկար ժամանակ հետևում է մարդկանց քաղաքում՝ Մարիուսին և մյուս հեզափոխականներին՝ «այբբենարանի ընկերներին» հասցնելով կարևոր տեղեկություններ։ Հենց նա է ապստամբներին օգնում բացահայտել տեսուչ Ժավերի ինքնությունը, որը գաղտնի մտնում է բարիկադներ։ Դրանով իսկ նա փրկում է ապստամբներին մոտալուտ մահվանից, բայց նրանք սպանվում են հաջորդ օրը։ Գավրոշը զոհվում է առաջիններից մեկը, և նրա մահը խորհրդանշում է ապստամբության պարտությունը, ժողովրդի չիրականացված հույսերն ազատության ու բարօրության վերաբերյալ։

Գավրոշին, ինչպես նաև մյուս անտուններին կոչում են գամեն։

Գամենը (Գավրոշ) Փարիզի մարմնացումն է, իսկ Փարիզը՝ ամբողջ աշխարհի մարմնացումը

Վիկտոր Հյուգո «Թշվառները»

Գավրոշը գրքի էկրանավորումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի բոլոր էկրանավորումները կոչվել են «Թշվառները»[1].

Տարի Ռեժիսոր Գավրոշի դերակատար Երկիր
1934 Ռայմոն Բեռնար Էմիլ Ժենևուա Ֆրանսիա Ֆրանսիա
1958 Ժան Պոլ լե Շանուա Ջիմի Ուրբան Գերմանիա ԳԴՀ, Ֆրանսիա Ֆրանսիա, Իտալիա Իտալիա
1972 Մարսել Բլյուվալ Ժիլ Մեդոն Ֆրանսիա Ֆրանսիա
1982 Ռոբեր Հոսեյն Էմանուել Կուրտիլ Գերմանիա ԳՖՀ, Ֆրանսիա Ֆրանսիա
1998 Բիլե Աուգուստ Շեյն Հերվի Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Գերմանիա Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2000 Ժոզե Դայան Ժերոմ Արդելե Ֆրանսիա Ֆրանսիա, Իտալիա Իտալիա, Իսպանիա Իսպանիա
2012 Թոմ Հուպեր Դենիել Հաթլսթոուն Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
2018 Թոմ Շենքլենդ Ռիս Եյտս Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 թվականին նկարահանվել է խորհրդային «Գավրոշ» ֆիլմը, որն զգալիորեն տարբերվում է «Թշվառները» վեպից։ Գլխավոր դերը կատարել է Նիկոլայ Սմորչկովը։
  • Վյաչեսլավ Բառանովը կատարել է Գավրոշի դերը 1974 թվականի «Արկածներ քաղաքում, որը չկա» (ռուս.՝ «Приключения в городе, которого нет») խորհրդային ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D'Alessandro, Anthony. «'How To Train Your Dragon 3' Flies To 2019; Uni's DWA To Scale 'Everest'». Deadline. Վերցված է 20 Февраля 2018-ին.