Երվանդ Թոլայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ե. Թոլայանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոլայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Թոլայան
Ծնվել էօգոստոսի 29, 1883(1883-08-29)[1]
ԾննդավայրԲեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 18, 1937(1937-09-18)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՀայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Թուրքիա և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունխմբագիր, սյունակագիր, երգիծաբան, թատրոնի դերասան, գրող, լրագրող, դերասան և խմբագիր
Ծնողներհայր՝ Հովհաննես Թոլայան

Երվանդ (Ֆրանսուա) Հովհաննեսի Թոլայան, Կավռոշ (օգոստոսի 29, 1883(1883-08-29)[1], Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 18, 1937(1937-09-18)[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիծաբան, խմբագիր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, խմբագիր, թարգմանիչ Հովհաննես Թոլայանի ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում։ Դարասկզբից պոլսահայ մամուլում («Ծաղիկ», «Լույս» և այլն), տպագրել է երգիծական երկեր, գերազանցապես կենցաղային հարցեր շոշափող։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Կ. Պոլսում հրատարակել է «Կավռոշ» երգիծական պարբերականը։ Խմբագրել է «Կավռոշ» (1908-1936), «Կատակ» (1913-1914), «Հոս-հոս» (1913) պարբերականները։

Մեծ եղեռնի տարիներին ընդհատել է այն, այնուհետև վերահրատարակել է մինչև 1925 թ.՝ Պոլիսում, ապա՝ 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է խմբագրական-հրատարակչական աշխատանքը։ «Կավռոշ» երգիծաթերթին զուգընթաց հրատարակել է տարեցույցներ։

Դերասանական գործունեությունը սկսել է դարասկզբին՝ Մ. Մնակյանի թատերախմբում։ 1918-1922 թթ. խաղացել է Կոստանդնուպոլսի, 1926-1936 թթ.՝ Փարիզի հայկական թատրոնների ներկայացումներում[2]։

1932 թ. եկել է Երևան, գրել իր ընդարձակ հիշողությունները, որոնք պահպանվում են Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում[3]։ Գրել է «Կավռոշնամե» հուշերի գիրքը՝ պոլսահայ գրական-թատերական կյանքի անցուդարձի վերաբերյալ։

1937 թվականին անհիմն բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու արդարացվել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=9372
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 366.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Թոլայան» հոդվածին։