Երվանդ Թոլայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոլայան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1883[1] |
Ծննդավայր | Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1937[1] (54 տարեկան) |
Մահվան վայր | Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | խմբագիր, սյունակագիր, երգիծաբան, թատրոնի դերասան, գրող, լրագրող, դերասան և խմբագիր |
Աշխատավայր | Կավռօշ |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Թոլայան |
Երվանդ (Ֆրանսուա) Հովհաննեսի Թոլայան, Կավռոշ (օգոստոսի 29, 1883[1], Բեյօղլու, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 18, 1937[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիծաբան, խմբագիր, դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոստանդնուպոլիսում, խմբագիր, թարգմանիչ Հովհաննես Թոլայանի ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում։ Դարասկզբից պոլսահայ մամուլում («Ծաղիկ», «Լույս» և այլն), տպագրել է երգիծական երկեր, գերազանցապես կենցաղային հարցեր շոշափող։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Կ. Պոլսում հրատարակել է «Կավռոշ» երգիծական պարբերականը։ Խմբագրել է «Կավռոշ» (1908-1936), «Կատակ» (1913-1914), «Հոս-հոս» (1913) պարբերականները։
Մեծ եղեռնի տարիներին ընդհատել է այն, այնուհետև վերահրատարակել է մինչև 1925 թ.՝ Պոլիսում, ապա՝ 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է խմբագրական-հրատարակչական աշխատանքը։ «Կավռոշ» երգիծաթերթին զուգընթաց հրատարակել է տարեցույցներ։
Դերասանական գործունեությունը սկսել է դարասկզբին՝ Մ. Մնակյանի թատերախմբում։ 1918-1922 թթ. խաղացել է Կոստանդնուպոլսի, 1926-1936 թթ.՝ Փարիզի հայկական թատրոնների ներկայացումներում[2]։
1932 թ. եկել է Երևան, գրել իր ընդարձակ հիշողությունները, որոնք պահպանվում են Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում[3]։ Գրել է «Կավռոշնամե» հուշերի գիրքը՝ պոլսահայ գրական-թատերական կյանքի անցուդարձի վերաբերյալ։
1937 թվականին անհիմն բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու արդարացվել։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Թոլայան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 18 մահեր
- 1937 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի հայ դերասաններ
- Թուրքիայից Հայաստան արտագաղթածներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Հայ գրողներ
- Հայ դերասաններ
- Հայ երգիծաբաններ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ
- Հայ սյունակագիրներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում