Հովհաննես Թոլայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոլայան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հովհաննես Թոլայան | |
|---|---|
| Ծնվել է | 1856 |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | անհայտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թարգմանիչ և խմբագիր |
| Երեխաներ | Երվանդ Թոլայան |
Հովհաննես Թոլայան (1856, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ խմբագիր, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պոլսում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, սակայն չցանկանալով հոգևորական դառնալ, վերադարձել է ծննդավայրը, սովորել բժշկական վարժարանում։ Ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին կարճ ժամանակով նվիրվել է բեմին, մասնակցել մի քանի ներկայացումների Պ. Մաղաքյանի խմբում։ Այնուհետև աշխատել է «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագրությունում նախ որպես աշխատակից, ապա՝ խմբագիր։ 1884-1906 թվականներին խմբագրել է «Մեճմուայը ախպար» հայատառ թուրքերեն պարբերականը, որի էջերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նաև ֆրանսերենից իր կատարած թարգմանած վեպերը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 366.