Նալբանդյան փողոց (Երևան)

40°10′54″ հս․. լ. 44°31′12″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տեր-Ղուկասովի փողոցից)
Նալբանդյան
Միքայել Նալբանդյանի հուշարձանը
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն1600[1]
ՍկիզբՀանրապետության Հրապարակ
ԱվարտՉարենցի փողոց
Նալբանդյան փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Նալբանդյան փողոց (Երևան)
Նալբանդյան փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Նալբանդյան փողոց (Երևան)

Նալբանդյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։ Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։ Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ։ Սկսվել է Տաճարային (Շահումյանի) հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով։ Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ (Շահումյանի հրապարակ)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի երկարությունը, համաձայն 1906-1911 թվականների հատակագծի, Շուկայի փողոցից (ներկայումս՝ Մովսես Խորենացի փողոցի հատված) մինչև ծայրամաս կազմել է 1735 մետր։ Փողոցի բարեկարգման և շինարարական աշխատանքները սկսվել են 1860-ական թվականներին և շարունակվել են մինչև 1890-ականները։ Հենց այդ ժամանակահատվածում փողոցը ստանում է դրան բնորոշ ճարտարապետական ամբողջական, կոկիկ ու ներկայանալի տեսքը այդտեղ կառուցված հասարակական և վարչական հաստատությունների առկայության շնորհիվ[2]։

Մոտավորապես 1860-ական թվականներին կոչվել է Սուլեյմանխանովսկայա փողոց, 1870 թվականներին՝ Նահանգային, քանի որ այստեղ՝ Դեղատան փողոցի անկյունում գտնվում էր Էրիվանի գեներալ-նահանգապետի շենքը, ով այն ժամանակ իր նստավայրը ամրոցից տեղափոխեց քաղաք։ 1884 թվականից փողոցը կրում է Արշակ Տեր-Ղուկասյանի անունը, այն բանից հետո, երբ Կայսրը բավարարեց Երևանի Նահանգային փողոցի վերանվանման վերաբերյալ Քաղաքային խորհրդի միջնորդությունը, որն այդ ժամանակ դեռ կոչվում էր Սուլեյմանխանովսկայա[3]։

Գեներալ-լեյտենանտ Ա. Տեր-Ղուկասյանը (1819-1881), ում անգլիացի գիտնական-ճանապարհորդ Հ. Ֆ. Բ. Լինչը հիշատակում է որպես «ռուսական բանակի դիվիզիայի ամենափայլուն գեներալը»[4] և ով պարգևատրվել է հայրենական և մի շարք այլ շքանշաններով և դարձել 1877 թվականի թուրքական արշավանքի հերոսը՝ փրկելով հազարավոր հայերի ռազմական գործողությունների տարածքներից[2]։

Քաղաքի կենտրոնում փողոցն անցնցել է հարավ-արևելյան հրապարակով ու Քաղաքային բուլվարի (ներկայումս՝ Շահումյանի հրապարակի) երկայնքով և այդ հատվածում ունեցել է համապատասխանաբար միակողմանի կառուցապատում։ Տեր-Ղուկասյանի փողոցի առաջին շենքը, որը միաժամանակ մտել է Տաճարային հրապարակի անսամբլի մեջ Թիֆլիսի առևտրային բանկն էր (N2), հաջորդ անկյունը զբաղեցրել է քաղաքի առաջին հայտնի դեղատներից մեկը, որի անունով էլ հետագայում կից փողոցը կոչվեց Դեղատան[2]։

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատվող փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 117, թղթապանակ 1, գործ 21
  4. Հենրի Լինչ, «Անգլիացի ճանապարհորդը հայերի մասին», էջ 39

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]