Աննա Տեր-Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Տեր-Ավետիքյան
Ծնվել էապրիլի 23, 1908(1908-04-23)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 16, 2013(2013-01-16) (104 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀռիփսիմյան իգական գիմնազիա (1924) և Երևանի պետական համալսարան (1929)
ԱշխատավայրԵրևանի քաղաքապետարան
Ուշագրավ աշխատանքներՎլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց և Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
 Anna Ter-Avetikian Վիքիպահեստում

Աննա Տիգրանի Տեր-Ավետիքյան (ապրիլի 23, 1908(1908-04-23), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 2013(2013-01-16), Երևան, Հայաստան[1], Երևան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Հայաստանի առաջին կին ճարտարապետը։

Երևանի նշանավոր Տեր-Ավետիքյանների տոհմից դեղագետ Տիգրան Տեր-Ավետիքյանի դուստրն է և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոստանդին Հովհաննիսյանի կինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1915-1924 թվականներին սովորել է Հռիփսիմյան իգական գիմազիայում, որն իր ուսման ժամանակ վերակազմավորվել է որպես Ալեքսանդր Մյասնիկյանի անվան դպրոցի։
  • 1924 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է Պոլիտեխնիկական ինստիտուտը[3]։
  • 1929 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
  • 1926 թվականից աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունիաթյանը։ Աշխատել է նաև Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում[4][5]։
  • 1935-1951 թվականներին աշխատել է Երևանի քաղխորհրդի (1942 թվականից՝ Գլխավոր ճարտարապետանախագծային վարչություն) ճարտարապետական արհեստանոցում որպես ճարտարապետ-նախագծող։
  • 1941-1943 թվականներին ղեկավարել է ՀԽՍՀ Ճարտարապետական ֆոնդը։
  • 1951 թվականի մայիսի 1-ից մինչև 1951 թվականի հուլիսի 16-ն աշխատել է «Երքաղնախագիծ» նախագծային ընկերությունում որպես ավագ ճարտարապետ։
  • 1963-1966 թվականներին աշխատել է «Գիպրոտորգ» ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես գլխավոր մասնագետ։
  • 1972 թվականի սեպտեմբերի 1-ից անցել է թոշակի։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տեր-Ավետիքյանն ու Կոստանդին Հովհաննիսյանն ունեցել են 3 զավակ՝ Եվգենիան, Արան ու Աշոտը։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ (1947 թվական, 1948 թվական), հասարակական շենքեր (1953) և դպրոցներ։

Բնակելի տներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պոնչիկանոցի» շենքը Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում, ճարտարապետ՝ Աննա Տեր-Ավետիքյան

Հասարակական շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսնու՝ Կոստանդին Հովհաննիսյանի հետ նախագծել են ՀՀ Ներքին գործերի նախարարության (ներկայումս՝ ՀՀ Ոստիկանության) շենքը Նալբանդյան և Չարենցի փողոցների անկյունում, 1947։
  • ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շենքն Աբովյան փողոցում, 1937։
  • «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը Երևանում (Կոստանդին Հովհաննիսյանի հետ համատեղ), քանդվել է 1970։
  • Առևտրի նախարարության (հետագայում՝ Սոցապ նախարարություն) շենքը Տերյան փողոցում։
  • Բաղնիքների և ակումբների նախագծեր Երևանում և Հայաստանի մարզերում։
  • Հիվանդանոց Նոր-Բայազեթում։

Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց

Այլ փոքր նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցի ցանկապատն իր ծաղկանոցներով

Աննա Տեր-Ավետիքյանը հին երևանցիների հայտնի տոհմից է, որի շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող շենքերից շատերը՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, Աբովյան փողոցում գտնվող առաջին հիվանդանոցը։ Տեր-Ավետիքյանների ջանքերով իրականացվել է նաև Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երևանում, ինչը երևանցիներին մաքուր խմելու ջուր ունենալու հնարավորություն տվեց[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1938, 1956 թվականներին՝ կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսների դափնեկիր
  • 1945 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1948 թվականին կին-ճարտարապետների համամիութենական մրցույթին արժանացել է առաջին մրցանակի՝ Երևանում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի շենքի նախագծի համար։ Նույն թվականին արժանացել է «Կինն արվեստի և ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմին դպրոցի նախագծման համար (հետագայում՝ ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ)։
  • 1956 թվականին՝ Կին-ճարտարապետների աշխատանքների համամիութենական ստուգատեսի դափնեկիր
  • 1967 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • 1968 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչմանը։
  • 2002 թվականին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալ
  • 2008 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան» ոսկե մեդալ[6]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է «Պոնչիկանոցի» ճարտարապետը
  2. 2,0 2,1 Երևանի նշանավոր ընտանիքները, 2009 թ., Երևան, էջ 72-73
  3. Աննա Տեր-Ավետիքյան, հրատ. ՀՀ ճարտարապետների միություն, Երևան, 2009 թ., էջ 4
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Тер-Аветикян Анна Тиграновна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  6. Վաստակավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]