Տեսս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսս
անգլ.՝ Tess
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
Թեմամահապատիժ և սեր
ՀիմքՏեսսը Դէրբերվիլների տոհմից
Թվական1979 և հոկտեմբերի 25, 1979[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոման Պոլանսկի[2][3]
ՊրոդյուսերԿլոդ Բերի
Սցենարի հեղինակՌոման Պոլանսկի և Ժերար Բրաշ
ԴերակատարներՆաստասյա Կինսկի[3][4][2], Փիթեր Ֆերթ[3][4][2], Լի Լոսոն[3][4][2], Քերոլին Փիքլզ[5], Դավիդ Մարխամ[5], Սյուզաննա Համիլթոն[5], Արիել Դոմբալ[5], Մարլին Էվեն[5], Պասկալ դե Բուասոն[5], Ջոն Բարետ[6], Լեսլի Դանլոփ[6], Ֆորբս Քոլինզ[6], Փեթսի Ռոուլենդս[6], Ժակ Մատու[6] և Ռիչարդ Փիրսոն
ՕպերատորԳիսլեն Կլոկե և Ջեֆրի Անսուորթ
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
ՄոնտաժAlastair McIntyre? և Էրվե դե Լուզ
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԼոկրոնան, Morlaix? և Plomelin?
ԿինոընկերությունRenn Productions
Տևողություն164 րոպե

Տեսս (անգլ.՝ Tess), 1979 թվականին Թոմաս Հարդիի «Տեսսը դ’Էրբերվիլների տոհմից» վեպի (1891) էկրանավորումը ռեժիսոր Ռոման Պոլանսկու կողմից[7]։ Ցուցադրվել է 2015 թվականի Ոսկե ծիրանի հետահայաց ցուցադրություններ ծրագրում[8][9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, Անգլիայում։ Դորսեթցի գեղջուկ Ջոն Դըրբիֆիլդը պարզում է, որ ինքը դ’Էրբերվիլների տոհմի ժառանգ։ Որևէ օգուտ քաղելու ակնկալիքով Դըրբիֆիլդն իր ավագ դուստր Տեսսին ուղարկում է ունևոր դը դ’Էրբերվիլների մոտ։ Երիտասարդ Ալեք դ’Էրբերվիլը տարվում է գեղեցկուհի Տեսսով, որին «զարմուհի» էր կոչում։ Տեսսը տուն է վերադառնում հղիացած։ Շուտով ծնվում է տղա, որը մահանում է մի քանի շաբաթ անց։ Իրականում Ալեք ’Էրբերվիլերը նորահարուստ է և Դըրբիֆիլդների հետ ազգակցական կապ չունի, նրա հայրը գնել էր արիստոկրատի կոչումը։

Կյանքը նորից սկսելու համար Տեսսը մեկնում է գյուղից և աշխատանք գտնում ագարակում, որտեղ ոչ ոք տեղյակ չէ նրա նախկին ձախորդությունների մասին։ Այնտեղ նա հանդիպում է իր իսկական սիրուն՝ քահանայի որդի Էյնջել Քլեյրին, ով գլխակորույս սիրահարվում է Տեսին, և չնայած իրենց միջև գոյություն ունեցող դասակարգային անդունդին, ամուսնության առաջարկ անում։ Սակայն ամուսնական գիշերը Տեսսն Էյնջելին խոստովանում է ամեն ինչ։ Ապշած և ներելու անկարող Էյնջելը թողնում է Տեսսին և մեկնում Բրազիլիա։ Երկար ամիսներ Տեսսը հուսահատորեն սպասում է ամուսնու վերադարձին, քրտնաջան աշխատում ընտանիքի ապրուստը վաստակելու համար։ Ճակատագրի բերումով Ալեք դ’Էրբըրվիլը կրկին հայտնվում է նրա կյանքում[11]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նաստասյա Կինսկի -Տեսս Դըրբիֆիլդ
  • Փիթեր Ֆըրթ -Էյնջել Քլեյր
  • Լայ Լոսոն -Ալեք դ’Էրբերվիլ
  • Ջոն Քոլին - Ջոն Դըրբիֆիլդ
  • Ռոզմարի Մարտին - տիկին Դըրբիֆիլդ
  • Կարոլին Փիքլզ - Մարիան
  • Ռիչարդ Պիրսոն - ծխական քահանա Մարլոտից
  • Դավիդ Մարխամ - Ռևերենդ Կլար
  • Պասկալ դե Բուասոն - Տիկին Կլար
  • Սյուզաննա Համիլթոն - Իզզ Հուետ
  • Կարոլին Էմբլինգ - Ռեթթի
  • Թոնի Չըրչ - Փարսոն Թրինհեմ
  • Սիլվիա Քոլերիջ - Տիկին դ’Էրբերվիլ
  • Ֆրեդ Բրյանտ - կաթնավաճառ
  • Թոմ Չադբոն
  • Արիել Դոմբասլ
  • Դիկեն Աշվորֆ
  • Լեսլի Դանլոփ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսսը առաջադրվել է վեց մրցանակների համար և Ակադեմիայի 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ շահել երեք մրցանակ[12], Ոսկե Գլոբուսում առաջադրվել է չորս մրցանակի համար, շահել է երկուսը, երեք Բրիտանական Ակադեմիայի մրցանակներից շահել է մեկը և վեց Սեզար մրցանակներից` երեքը։

Մրցանակ Անվանակարգ Հաղթող(ներ) և առաջադրված թեկնածու(ներ) Արդյունք
Ակադեմիայի 53-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Կլոդ Բերի Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Ռոման Պոլանսկի Առաջադրված
Լավագույն պարտիտուրա Ֆիլիպ Սարդ Առաջադրված
Լավագույն նկարիչ Պիեռ Գյուֆրուա և Ջեք Ստեֆենս Հաղթանակ
Լավագույն օպերատոր Ջեֆրի Անսուորթ և Գիսլեն Կլոկե Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայն Անտոնի Պաուել Հաղթանակ
Բրիտանական կինոակադեմիայի 35-րդ մրցանակաբաշխություն Լավագույն օպերատոր Ջեֆրի Անսուորթ և Գիսլեն Կլոկե Հաղթանակ
Լավագույն նկարիչ Պիեռ Գյուֆրուա Առաջադրված
Հագուստի լավագույն դիզայն Անտոնի Պաուել Առաջադրված
«Սեզար» 5-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ֆիլմ Ռոման Պոլինսկի Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Ռոման Պոլինսկի Հաղթանակ
Լավագույն օպերատոր Գիսլեն Կլոկե Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Նաստասյա Կինսկի Առաջադրված
Լավագույն նկարիչ Պիեռ Գյուֆրուա Առաջադրված
Լավագույն երաժշտություն Ֆիլիպ Սարդ Առաջադրված
Ոսկե Գլոբուսի 38-րդ մրցանակաբաշխություն Լավագույն ռեժիսոր Ռոման Պոլինսկի Առաջադրված
Լավագույն դերասանուհի Նաստասյա Կինսկի Առաջադրված
Լավագույն օտարալեզու ֆիլմ Ֆրանսիա Հաղթանակ
Տարվա նոր դերասանուհի Նաստասյա Կինսկի Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.filmdienst.de/film/details/36953/tess
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0080009/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=823.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/tess
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0080009/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Tess: a romantic epic by Roman Polanski
  8. «Ոսկե ծիրան, Հետահայաց ցուցադրություններ, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Tess (1979)
  10. A Film and Its Era: Tess, by Roman Polanski
  11. Tess, Roman Polanski
  12. «NY Times: Tess». NY Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]