Տատյանա Մախմուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տատյանա Մախմուրովաից)
Jump to navigation Jump to search
Տատյանա Մախմուրյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1910(1910-09-22)
ԾննդավայրՍուխում, Սուխումի օկրուգ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 10, 1989(1989-07-10) (78 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսֆիլմ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Դմիտրի Ֆելդման
Պարգևներ և մրցանակներՀայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Տատյանա (Թագուհի) Լևոնի Մախմուրյան (Մախմուրովա) (սեպտեմբերի 22, 1910(1910-09-22), Սուխում, Սուխումի օկրուգ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 10, 1989(1989-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Համո Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մարոյի դերում։ Նույն թվականից աշխատել է Հայկինոյում։ 1936-1937 թվականներին սովորել է «Մոսֆիլմ»-ին կից դերասանական դպրոցում։

Մախմուրյանի լավագույն դերը Կեկելն է («Պեպո», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1935)։ Այլ դերերից են՝ Մասումե («Հանդիպում», ռեժիսոր՝ Գ. Գոմարտելի, «Վրացֆիլմ» ստուդիա), Անահիտ («Լույս և ստվերներ», ռեժիսոր՝ Ի. Պերեստիանի, Նանի («Գիքոր», ռեժիսոր՝ Ամասի Մարտիրոսյան, 1934), Գայանե («Դավիթ Բեկ», ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան, 1944)[1]։

Աշխատել է նաև որպես ռեժիսորի օգնական։ Ամուսնցած է եղել կինոօպերատոր Դմիտրի Ֆելդմանի հետ։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 20:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 166 CC-BY-SA-icon-80x15.png