Տատյանա Ակսակովա-Սիվերս
Տատյանա Ակսակովա-Սիվերս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12 (24), 1892[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1981 (89 տարեկան) կամ դեկտեմբերի 3, 1981[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Իժևսկ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ս. Արսենևի անվան կանանց գիմնազիա և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բուժքույր և հիշատակագիր |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Սիվերս, մայր՝ Aleksandra Eshen? |
Պարգևներ և մրցանակներ |
Տատյանա Ալեքսանդրովնա Սիվերս (ամուսնությամբ` Ակսակովա, ռուս.՝ Татьяна Александровна Сиверс, հոկտեմբերի 12 (24), 1892[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1981 կամ դեկտեմբերի 3, 1981[1], Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ազնվական ծագմամբ ռուս հուշավիպագիր։
Պատմաբան և ծագումնաբան Ալեքսանդր Սիվերսի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տատյանա Ակսակովա-Սիվերսը դաստիարակվել է իր հայրական տանը` 1898-1903 թվականներին, նրա ուսուցիչն է եղել Յուլիա Միխայլովնա Գեդդան[2]։ 1903-1910 թվականներին ապրել է մոր ընտանիքում՝ Մոսկվայում[3]։ 1910 թվականին, ավարտելով Մոսկվայի Արսենևի գիմնազիան, մինչև 1913 թվականը սովորել է Ստրոգանովի Կայսերական արդյունաբերական արվեստի կենտրոնական ուսումնարանում[4][5]։
1914 թվականի օգոստոսից՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, աշխատել է Կարմիր խաչի պահեստներում` Նիկոլաևսկի պալատում, այնուհետև Իվերսկի համայնքի գթության քույրերի դասընթացներն ավարտելուց հետո՝ ռազմական հոսպիտալում[3][4]։ 1915 թվականի ապրիլին մեկնել է մոր մոտ` Պոպելևո (Կալուգայի մարզ) (1916 թվականի գարնանը մի քանի ամսով վերադարձել է Մոսկվա)[3]։
1917 թվականի դեկտեմբերին` Պոպելևի կալվածքից վտարվելուց հետո[5], բնակվել է Կոզելսկում և գերմաներեն դասավանդել ուսուցիչների սեմինարիայում[5][4]։ 1918 թվականին մեկնել է Մոսկվա՝ տեսակցելու սպեկուլյացիայի մեղադրանքով Բուտիրկայի բանտում գտնվող իր ամուսնուն, որի նկատմամբ հարուցված գործը կարճվել էր փաստաբան Յակուլովի օգնության շնորհիվ[3]։ Վերադառնալով Կոզելսկ՝ աշխատել է կաթի ֆերմայում որպես գործավար (1918-1919 օգոստոս), այցելել է Օպտինայի մենաստան Մարիա Միխայլովնա Ակսակովայի մոտ, որտեղ տարել է նաև որդուն[3]։
1920 թվականի մայիսին տեղափոխվել է Կալուգա[4], որտեղ Աննա Իլյինիչնա Տոլստոյի (Լև Տոլստոյի թոռնուհի) հետ հիմնադրել է «Կուստարի» կանանց ձեռագործական արտելը[3][5]։ 1923 թվականին մեկնել է Վիսբադեն (Գերմանիա) մոր մոտ, 1926 թվականին՝ Նիս (Ֆրանսիա), վերցնելով իր որդուն և եղբորորդուն նրանց թողել է հարազատների մոտ[3][5]։
1928 թվականից բնակվել է Լենինգրադում[4] և տեսակցությունների է գնացել նախնական կալանքի տակ գտնվող հորը։ 1930 թվականին մեկնել է Ալմա-Աթա՝ տեսակցելու իր ամուսնուն, որն այնտեղ ձերբակալվել էր ցանքսի աշխատանքները տապալելու համար, 1933 թվականին մեկնել է Վլադիմիր՝ այցելելու իր հորը, ով աքսորից հետո բնակվում էր այնտեղ[3]։ Աշխատել է որպես բժշկական վիճակագիր Մայրության և մանկության պաշտպանության 5-րդ կայանում (ձմեռ, 1933)[4], բժշկական մատենավար (1934-1935), Ս. Պերովսկու անվան հիվանդանոցի սանիտարական բյուրոյի բուժքույր (1934-1935)[5]։
1935 թվականի փետրվարի 11-ին նա ձերբակալվել է «Նախկին մարդիկ» օպերացիայի շրջանակներում[5] և դատապարտվել հինգ տարվա աքսորի՝ որպես «սոցիալապես վտանգավոր տարր»[4]` Լվով եղբայրների լրտեսական գործունեությանը մեղսակցության մեղադրանքով, նրանց հանձնարարականների կատարման նպատակով մեկնել է արտերկիր և իբր հանդիսացել է «անգլիական հետախույզի և ահաբեկչի» քույր[5]։ 1935 թվականի մարտի 6-ից աքսորն անցել է Սարատովում, որտեղ աշխատում էր որպես ասեղնագործ և ֆրանսերենի դասեր էր տալիս[3][4]։
«Հակախորհրդային զրպարտության» մեղադրանքով 1937 թվականի նոյեմբերի 3-ի գիշերը նա ձերբակալվել և 1937 թվականի դեկտեմբերի 24-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման[3][5][4]։ Պատիժը կրել է Պեզմոգի Լոկչիմլագ ճամբարում (Կոտլասի մոտ), որտեղ աշխատել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում[3]։ 1943 թվականի հուլիսին, հիվանդության պատճառով, նա վաղաժամկետ ազատ է արձակվել և արտաքսվել Վյատսկիե Պոլյանի (Կիրովի մարզ)[4]։ Աշխատել է շրջանային հիվանդանոցում որպես բժշկական վիճակագիր (1943 թվականից), դասավանդել է գերմաներեն (բանվորական երիտասարդության դպրոցում, 1949 թվականից՝ մեքենաշինական տեխնիկում), ղեկավարել է Տեխնիկայի տան անգլալեզու խմբակը[5][4]։ Ռեաբիլիտացիայի է ենթարկվել 1955 թվականին (1935 թվականի գործով) և 1957 թվականին (1937 թվականի գործով)[5], 1967 թվականի գարնանը վերադարձել է Լենինգրադ[4]։
Մահացել է 1981 թվականի դեկտեմբերի 2-ին Իժևսկում, թաղվել է Յուժնոյե գերեզմանատանը, սակայն գերեզմանը կորել է[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրը` Ալեքսանդրը (28.7.1894, Սանկտ Պետերբուրգ - 28.10.1929[6], Սոլովեցկի վանք)[7], եղել է Ալեքսանդրովսկի Ցարսկոսելսկի լիցեյի շրջանավարտ, 1920-ականներին ծառայել է «Մոնոգո-Լեսե»-ում[4]։ 1.4.1925 թվականին ձերբակալվել է «լիցեյիստների գործով», դատապարտվել 10 տարվա ազատազրկման և ուղարկվել Սոլովեցկի հատուկ նշանակության ճամբար[4]։ 1929 թվականի աշնանը պատասխանատվության է ենթարկվել «հակահեղափոխական դավադրության մասնակիցների» գործով և հոկտեմբերի 24-ին դատապարտվել մահապատժի, որը իրականացվել է նույն տարվա հոկտեմբերի 27-ին (այլ տվյալներով, մահացել է 30.03.1930)[4]: Ամուսնացած է եղել Տատյանա Նիկոլաևնա Յումատովայի հետ և ունեցել են մեկ որդի` Ալեքսանդրը։
Ամուսինը` Բորիս Սերգեևիչ Ակսակովը (10.8.1886, Կալուգայի նահանգ - 3.3.1954, Մոսկվա, թաղված է Պյատնիցկի գերեզմանատանը), եղել է երկրորդ կադետական կորպուսի և Պավլովսկի ռազմական ուսումնարանի շրջանավարտ, պորուչիկ (1912)[8][5]։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1914 թվականի հունվարի 26-ին` Արբատի դարպասների մոտ գտնվող Բորիսի և Գլեբի եկեղեցում[8]։ Եղել է Տարուսսկի գավառի զեմստվոյի 2-րդ տեղամասի պետ (31.3.1914 թվականից)[5][8], 1914 թվականի օգոստոսից եղել է ռազմաճակատում (սանիտարական գնացքի հրամանատար), այնուհետև` 56-րդ պահուստային գնդի վաշտի հրամանատար (Մոսկվա)[4]։ 1917 թվականին վերադարձել է ռազմաճակատ և նշանակվել 26-րդ կորպուսի պարետ[5][4]։ 1918 թվականի գարնանից բնակվել է Մոսկվայում. 1918 թվականի ամռանը ձերբակալվել է սպեկուլյացիայի և ոսկու ձուլակտորների վաճառքի արգելքը խախտելու մեղադրանքով[5], օգոստոսի սկզբին գործը կարճվել է[4]։ 1919 թվականից մինչև 1920 թվականի ապրիլը մարտնչել է Սպիտակ գվարդիայում, որից հետո բնակվել է Կոզելսկում, աշխատել Սիզրան-Վյազեմսկի երկաթուղու վարչության գյուղատնտեսական ծառայությունում[5][4]։ 1928 թվականին մեկնել է Կզըլ-Օրդա, որտեղ աշխատել է որպես Ղազախստանի Հանրապետության մատակարարման ծառայության ղեկավար[4]։ Ղազախստանում ցանքսի գործընթացը տապալելու մեղադրանքով 1930 թվականի մարտ-հուլիս ամիսներին գտնվել է կալանքի տակ, 1931 թվականի հուլիսի 20-ին վերադարձել է Լենինգրադ[5][4] և աշխատել որպես տնտեսագետ[5]։ 1934 թվականի սեպտեմբերին ամուսինները բաժանվել են[8]։ 6/10/1938 թվականին ամուսնացել է Լիդիա Դմիտրիևնա Նեկրասովայի հետ (նոյեմբեր 1898 - 22/07/1988, Մոսկվա. Թաղված է Պյատնիցկի գերեզմանատանը՝ ամուսնու հարևանությամբ), որը նյարդաբան էր և աշխատում էր Միտիշչիի հիվանդանոցի բաժանմունքի վարիչ[5]։ Աշխատել է Մոսկովյան ալրաղաց տրեստի պլանային բաժնի ղեկավար (1935), իսկ կյանքի վերջին տարիներին՝ սննդի արդյունաբերության նախարարության ապարատում[5]։ Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով (29.05.1916), «1812 հայրենական պատերազմի հիշատակի» (08/26/1912) բրոնզե մեդալով, «Ռոմանովների տոհմի կառավարման 300-ամյակի հիշատակի» (02/21/1913) մեդալով[5]։
- Որդին` Դմիտրին (07.24.1915, Մոսկվա - 1967, Անտանանարիվու) 1926 թվականից բնակվել է Ֆրանսիայում, իր ազգական Վալենտինա Գաստոնովնա դե Գերնի հետ, և ընդունել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Փարիզի École Violet ինժեներական դպրոցն ավարտելուց հետո ֆրանսիական բանակում ծառայել է որպես սպա, ապա աշխատել է որպես էլեկտրիկ ինժեներ, ապրել է Տրիպոլիում (1953)։ Ամուսնացած է եղել Ռենե Դելատրի հետ (14.8.1921, Մոնպելիե - 27.9.1997, Նիս)[9]։
1935 թվականին պատրաստվել է ամուսնանալ Վլադիմիր Սերգեևիչ Լվովի (1899-1937 կամ 1943)՝ իշխան Սերգեյ Լվովի որդու հետ։ Ամուսնությունը տեղի չի ունեցել Ակսակովայի և Վլադիմիր Լվովի ձերբակալման պատճառով (1935 թվականի փետրվարին)[4]։ Ակսակովան նամակ է գրել Եկատերինա Պավլովնա Պեշկովային օգնության խնդրանքով, Վլադիմիր Լվովին Կույբիշևից տեղափոխել են Սարատով, որտեղ նրան ուղարկել էին ծնողների հետ[3][4]։ Վլադիմիր Լվովը տեղափոխվել է Սարատով 1936 թվականի ապրիլին։ 10/30/1937 ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա աշխատանքային ճամբարի։ Մահացել է ճամբարում՝ 11/29/1943, լյարդի քաղցկեղից (այլ աղբյուրների համաձայն` 1937 թվականի նոյեմբերին նրան գնդակահարել են)[4]։ Համարվում է Ելիզավետա Տեմկինա-Կալագեորգի չորրորդ և կայսրուհի Եկատերինա II-ի և Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի հինգերորդ սերնդի ժառանգորդ։ Հոր կողմից Տատյանա Ալեքսանդրովնայի տատը Նադեժդա Պետրովնան է, ծննդյամբ՝ Մարտոսը, Վերա Կալագեորգի և Պետեր Մարտոսի դուստրը։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ականներից նա զբաղվում էր թարգմանություններով, մասնավորապես, թարգմանել է Ա. Մունտեի «Սան Միկելեի լեգենդը» վեպը (տպագրվել է 1969 թվականին) [4]: Նրա գրած հուշերը տպագրվել են Փարիզում 1988 թվականին։
- Аксакова Т. А. Семейная хроника : в 2-х книгах. — Paris : Atheneum, 1988. — 371 + 351 с.[3]
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Источник — Электронные каталоги РНБ
- Аксакова Т. А. Семейная хроника. — М. : Территория, 2005. — Кн. 1, 2.
- Аксакова-Сиверс Т. А. Семейная хроника / [текстолог. подгот. Е. В. Михайлова и А. В. Соболева; предисл. А. В. Соболева]. — М.: Индрик, 2006. — 742 с. — (Deus conservat omnia). — ISBN 5-85759-340-9
- Мунте А. Легенда о Сан-Микеле / Пер. с англ. [Т. Аксаковой. Пер. С. Тархановой]. — М.: Худож. лит., 1969. — 383 с.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ [4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ «Гувернеры и гувернантки» (ռուսերեն). duchesselisa : Дневник одной фарфоровой куклы. 2012 թ․ հունիսի 25. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Воспоминания о ГУЛАГе и их авторы
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 Голоса АрхипеЛАГа, 2014
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 197/162. Борис Сергеевич
- ↑ В письме к Е. П. Пешковой Т. А. Аксакова (Сиверс) указывала дату смерти брата 27 октября.
- ↑ «Александр Александрович Сиверс» (ռուսերեն). Родовод. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Борис Сергеевич Аксаков» (ռուսերեն). Родовод. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «218/197. Дмитрий Борисович». Аксаковы. Поколенная роспись (ռուսերեն). Мемориальный Дом-музей С. Т. Аксакова в г. Уфа. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кулешов А. С., Рыкова О. В. Дочь камергера // Родина. — 2004. — № 7. — С. 56.
- Кулешов А. С. Аксакова Т. А. // Калужская энциклопедия. — 2-е изд., перераб. и доп. — Калуга, 2005. — С. 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аксаковы : Семейные хроники Արխիվացված 2020-10-27 Wayback Machine // Телеканал «Культура». — 2015. — 8 июля.
- «Аксакова-Сиверс Татьяна Александровна (1892—1982), литератор». Воспоминания о ГУЛАГе и их авторы (ռուսերեն). Музей и общественный центр «Мир, прогресс, права человека» имени Андрея Сахарова. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- «Аксакова И. А. — Пешковой Е. П.». Голоса АрхипеЛАГа. Подборка из № 2/2014 (ռուսերեն). Русское поле : Содружество литературных проектов. 2014. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- «197/162. Борис Сергеевич». Аксаковы. Поколенная роспись (ռուսերեն). Мемориальный Дом-музей С. Т. Аксакова в г. Уфа. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
|
- Հոկտեմբերի 24 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 2 մահեր
- 1981 մահեր
- Դեկտեմբերի 3 մահեր
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հուշավիպագիրներ
- Խորհրդային հուշավիպագիրներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս թարգմանիչներ
- Խորհրդային հուշագիրներ