Տատաշ գետնատարած
| Տատաշ գետնատարած | |
Տատաշ գետնատարած | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales) |
| Ընտանիք | Զուգատերևազգիներ (Zygophyllaceae) |
| Ենթաընտանիք | Tribuloideae |
| Ցեղ | Տատաշ (Tribulus) |
| Տեսակ | Տատաշ գետնատարած (T. terrestris) |
| Միջազգային անվանում | |
| Tribulus terrestris | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Տատաշ գետնատարած (լատիներեն՝ Tríbulus terréstris), զուգատերևազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս, որն առաջացնում է ցողունային ճյուղավորումների խիտ ցանց։ 6-10 սմ երկարությամբ տերևները զույգ փետրաձև են։ Ընձյուղները եռանիստ են և իրենց հերթին առանձին պտղիկների բաժանված։ Սերմերը երկարավուն են, ունեն 2,5-3 մմ լայնություն, 0,75-1 մմ հաստություն։ Ծաղկում է մայիսից մինչև աշուն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարդ փետրաձև տերևներով միամյա կամ երկամյա խոտաբույս է։ Արմատները բարակ են։ Ցողունների երկարությունը հասնում է 60 սմ-ի։ Հակադիր տերևները կազմված են 6-12 զույգ մանր տերևիկներից։ Տերևանութներում մեկական աճում են մանր, դեղին, կարճ ծաղկակոթերով ծաղիկները։ 5 պսակաթերթիկները հեշտությամբ թափվում են։ Պտուղը կազմված է հինգ աստղաձև դասավորված, մազիկներով և փշերով պատված ընկուզիկներից։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու չոր ավազային հողերում, կիսաանապատներում, ցանքսերում և աղբավայրերում։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում։ Հիմնականում տարածված է Ղրիմում, Կովկասում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժական նպատակներով օգտագործում են տատաշի տերևներն ու ցողունները։ Սերմերից ստանում են ալյուր, որը, ավելացնելով ցորենի ալյուրին, օգտագործում են հաց թխելու համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատաշ գետնատարած Արխիվացված 2008-12-21 Wayback Machine