Տանը մենակ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանը մենակ 3
անգլ.՝ Home Alone 3[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, կինոկատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թվականդեկտեմբերի 12, 1997[2], փետրվարի 13, 1998[3] և դեկտեմբերի 18, 1997[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌաջա Գոսնել
ՊրոդյուսերՋոն Հյուզ և Հիլթն Ա. Գրին
Սցենարի հեղինակՋոն Հյուզ
ԴերակատարներAlex D. Linz?, Սքարլեթ Յոհանսոն, Օլեկ Կրուպա, Մերիեն Սելդես, Lenny Von Dohlen?, Դևիդ Թորնթոն, Ռիա Կիլստեթ, Հևիլենդ Մորիս, Ջեյմս Սաիտո, Kevin Kilner?, Նիլ Ֆլին և Seth Smith?
ՕպերատորՋուլիո Մաքաթ
ԵրաժշտությունՆիկ Գլենի-Սմիթ
ՄոնտաժԲրյուս Գրին և Մալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրՉիկագո
ԿինոընկերությունGreat Oaks Productions և Hughes Entertainment?
Տևողություն102 րոպե[5]
Բյուջե32 000 000 $[5]
Շահույթ79 082 515 $
ՆախորդՏանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը
ՀաջորդՏանը մենակ 4

Տանը մենակ 3, Ռեժիսոր Ռաջի Գոսնելի «Միայնակ տանը» ամերիկյան կատակերգության երրորդ սերիան։ Չնայած անվանմանը, սյուժեն կապված չէ առաջին երկու սերիաների հետ, այլ կապված է նրանց հետ ընդհանուր գաղափարով՝ տանը լի թակարդներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հանցագործներ Պիտեր Բոպրեն (հանցագործ խմբի գլխավորը), Էլիս Ռիբոնսը, Բերտոն Ջերնիգանը աշխատում են Հյուսիսային Կորեայի ահաբեկիչների մոտ։ Նրանք գողանում են Հռթիռի համար նախատեսված միկրոսխեման, որի միջոցով կարելի է շրջանցել ցանկացած հակահռթիռային պաշտպանության համակարգ։ Օդանավակայանում խնդիրներ չունենալու համար նրանք թաքցնում են միկրոսխեման խաղալիք ավտոմեքենայի մեջ։ Բայց օդանավակայանում ուղևորներից մեկը՝ տիկին Խեսը, ով վերադառնոմ էր Չիկագո, շփոթում է փաթեթները, սխալմամբ վերցնելով ավոտոմեքենայի փաթեթը։ Վերադառնալով տուն նա տալիս է մեքենան իր հարևանին՝ ութ տարեկան Ալեքս Պրյուիտին, որպես աշխատավարձ իր տան առջևի ձյունը մաքրելու համար, ասելով որ սխալմամբ վերցրել է ուրիշի փաթեթը, իսկ իրենը իր սիրելի հացով թողել է Սան Ֆրանցիսկոյում («Վերցրու սա որպես աշխատավարձ, քանի որ սրանից հնարավոր չէ ուտելիք պատրաստել» - ասում է նա Ալեքսին)։ Որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ Ալեքսը հիվանդացել է ջրծաղիկով և պետք է մնա տանը մի քանի օր։ Նրան մենակ մնալը անհետաքրքիր է, Մոլին ու Ստենը (նրա մեծ քույրն ու եղբայրը) ամբողջ օրը դպրոցում են, իսկ ծնողները ամբողջ օրը զբաղված են, անելու բան չունենալու պատճառով Ալեքսը իր խաղալիք հեռադիտակով սկսում է ուսումնասիրել այն ամենը, ինչ որ կատարվում է դրսում։ Իր ուսումնասիրությունների ժամանակ նա նկատում է հարևան տանը անծանոթ մեկին և միանգամից զանգահարում է ոստիկանություն։ Բայց երբ ոստիկանությունը գալիս է, տանը ոչ ոք չկա և ոչինչ գողացված չէ։ Ալեքսի ծնողները ինչպես նաև Մոլին և Ստենը շատ դժգոհ են նրա պահելաձևից և չեն հավատում նրա խոսքերին։ Ալեքսը չի կարողանում հասկանալ գողերի նպատակը, քանի որ նրանք մտնում են տվյալ տեղամասի բոլոր տները բայց ոչինչ չեն գողանում։ Գողերին հետևելու երրորդ փորձը կատարում է Ալեքսը, իր նոր խաղալիք ավտոմեքենայի և տեսագրության միջոցով։ Գողության ժամանակ գողերը նկատում են իրենց հետևող մեքենան և փորձում են վերցնել այն։ Նրանց հաջողվում է վերցնել տեսագրությունը, բայց հետո ամեն ինչ ավարտվում է բարեհաջող և մեքենան վերադառնում է Ալեքսի մոտ։ Խաղալով իր մկան` Դորիսի հետ Ալեքսը բարձրաձայն մտածում է. «Եթե գողերը վերցրել են տեսագրությունը, ուրեմն էլ ինչի համար էին փորձում վերցնել մեքենան, չէ որ նրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկա»։ Այս ամենից հետո նա բացում է մեքենան և գտնում է այնտեղ թաքնված միկրոսխեման։ Միկրոսխեմայի վրա կարդալով МО և BBC ԱՄՆ անվանումները նա միանգամից զանգահարում է BBC ԱՄՆ գործակալություն և հայտնում է միկրոսխեմայի կոդը, որից հետո այդ տեղեկությունը հայտնվում է գաղտնի գործակալությունում։ Այդ ժամանակ գողերը արդեն հասկանում են, որ մեքենան Ալեքսի տանն է։ Ալեքսին պարզ է դառնում հանցագործների նպատակը և նա որոշում է պաշտպանել իրեն և իր տունը։ Նա ամեն տեղ պատրաստում է թակարդներ և գողերի՝ միկրոսխեման վերցնելու բոլոր փորձերը անցնում են անհաջող, ի վերջո նրանք հայտնվում են ոստիկանների ձեռքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Դուբլյաժ կատարող Տիպ
Ալեքս Լինց Ալեքս Պրյուիտ Դրական
Օլեկ Կրուպա Պիտեր Բոպրե, հանցագործների գլխավորը Սերգեյ Պարշին Բացասական
Ռիա Կիսլտեդտ Էլիս Ռիբոնս, հանցագործ խմբի անդամ Բացասական
Հևիլանդ Մորիս Կարեն Պրյուիտ, Ալեքսի մայրը Ալեքսանդրա Կոժևնիկովա Դրական
Դեյվիդ Տոռոնտոն Էռլ Անգեր, հանցագործ խմբի անդամ Ալեքսանդր Բարգման Բացասական
Սկառլեթ Յոհանսոն Մոլի Պրյուիտ, Ալեքսի քույրը Չեզոք, երկրորդական դերում
Լենի Ֆոն Դոլեն Բերտոն Ջերնիգան, հանցագործ խմբի անդամ Ստանիսլավ Կոնցևիչ Բացասական
Մերիեն Սելդես Տիկին Խես, Պրյուիտների հարևանը Ելենա Ստավրոգինա Դրական
Նիլ Ֆլին ոստիկան Դրական
Սեթ Սմիթ Ստեն Պրյուիտ, Ալեքսի եղբայրը Չեզոք, երկրորդական դերում

Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է 1997 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում և դեկտեմբերի 29-ին՝ Ռուսաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]