Տաղարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տաղարան, հոգևոր և աշխարհիկ բովանդակությամբ չափածո ստեղծագործությունների՝ տաղերի ժողովածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ձեռագիր Տաղարաններ չեն պահպանվել։ Տաղարանների տպագրվելուն զուգընթաց կազմվել են նաև ձեռագիր Տաղարաններ։ Աշխարհիկ բովանդակությամբ և ժողովրդական երգեր ընդգրկող մեզ հասած հնագույն ձեռագիր Տաղարանը կազմել է Խաչատուր Կաֆայեցին 1608 թվականին Կաֆայում (Մատենադարան, ձեռնարկ № 7709): Առաջին Տաղարանը տպագրել է Հակոբ Մեղապարտը 1513 թվականին կամ 1514 թվականին Վենետիկում։ Տիտղթ-ին՝ «Տաղարան է սայ. հոգոյ. եւ մարմնոյ.» (10 մամուլ, վերջինը՝ 3 թերթ, 8օ, համարակալված են միայն մամուլները և յուրաքանչյուր մամուլի առաջին 3 թերթերը, ընդամենը՝ 75 թերթ՝ 150 էջ, 11 x 6,5 սմ)։ Էջերի խորագրերը պարփակված են շրջանակներում. օգտագործված են Պարզատումարի 16 շրջանակները, որոնք այլ շրջանակների հետ տպված են նաև Աղթարքի և Պատարագատետրի մեջ։ Երկգույն է՝ Ուրբաթագրքի տառերով։ Ունի զարդեր։ Տաղարանում հրատարակչության տարեթիվ նշված չէ, հավանաբար տպագրվել է Պարզատումարից հետո՝ 1513 թվականին։ Ընդգրկված են Գրիգոր Լուսավորչի, Գրիգոր Նարեկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից, ինչպես նաև Ներսես Շնորհալիու հանելուկները։ Տաղարանը հայկական 5 հնագույն հրատարակչություններից միակն է, որտեղ ներառվել են հայ հեղինակների երկեր։

Տաղարաններ տպագրվել են նաև՝ 1681 թվականին Վենետիկում՝ Միքելանջելո Բարբոնիի տպարանում։ Հրատարակիչը` Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին է։ Տիտղթ-ին՝ «Տաղարան եւ գեղեցիկ ի զանազան բանաստեղծից շարագրեցեալ…» (133 էջ, 8օ)։ 1684 թվականին հավանաբար նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Գիրք դպրութեան, վայելուչ եւ գեղեցկայարմար…» (222 էջ, 8օ, 10,3 x 6,1 սմ)։

1690 թվականին Վենետիկում՝ առանց տպարանի հիշատակության։ Տիտղթ-ին՝ նույնը (224 էջ, 8օ, 9,3 x 6,3 սմ)։ Թեոդիկը և Գարեգին Լևոնյանն այս գիրքը համարել են Միքելանջելո Բարբոնիի տպագրություն։ 1698 թվականին Կ. Պոլսում՝ Գրիգոր Մարզվանեցու և Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տաղարան վայելուչ եւ գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից շարագրեցեալ…» (200 էջ)։

1701 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Կազմել է Երեմիա վարդապետ Մեղրեցին։ Տիտղթ-ին՝ նույնը (264 էջ, 12օ, 9,7 x 5,2 սմ)։

1703 թվականին Կ. Պոլսում՝ Սարգիս Դպիրի տպարանում։ Տիտղթ-ին՝ նույնը (258 էջ, 14,5 x 10 սմ)։ 1727 թվականին Վենետիկում՝ Անտոնի Բորտոլիի տպարանում։ Տպակից է Մխիթար Սեբաստացու «Գիրք քրիստոնէականի վարդապետութեան» երկին (132 էջ, 12օ, 11,5 x 6 սմ)։

1734 թվականին Կ. Պոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում։ Տիտղթին՝ «Գիրք փոքրիկ որ կոչի Տաղարան…» (152 էջ, 8օ, 9 x 6 սմ)։

1739 թվականին նույն տպարանում։ Տիտղթ-ին՝ «Փոքրիկ գանձարան» (244 էջ, 8օ, 9,5 x 6,5 սմ)։

1740 թվականին Կ. Պոլսում՝ Աստվածատուր Դպիր Կոստանդնուպոլսեցու տպարանում։ Տպակից է Գանձարանի։ Տիտղթ-ին՝ «Գրքուկս որ կոչի Տաղարան։ Ասացեալ ի զանազանից բանաստեղծիցն մերոց առաջնոց ի խրախճանս մանկանց եկեղեցւոյ» (528 էջ, 8օ, 11,4 x 7 սմ)։ Թեոդիկն այն անվանել է «Տաղարան փոքրիկ»։

1751 թվականին Կ. Պոլսում՝ Չնչին Հովհաննեսի տպարանում։ Տիտղթ-ին՝ «Տաղարան փոքրիկ եւ համառօտ յորում պարունակին երգք հոգեւորք»։

1752 թվականին Կ. Պոլսում՝ Հովհաննես Աստվածատրյանի տպարանում։ Կազմողը Պետրոս Աբեղան է։ Գրքի 3 բաժնից 3-րդը Տաղարանն է։ Տիտղթ-ին՝ «Գրգուկ (եռամասնեայ) որոյ առաջինն կոչի Հարկաւոր հարցմունք քրիստոնէական։ Երկրորդն կոչի Քաղաքավարութիւն։ Իսկ երրորդն վերակոչի Տաղարան…» (172 էջ, 8օ, 12,5 x 7,5 սմ)։

1752 թվականին Կ. Պոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում։ Տիտղթին՝ «Տաղարան վայելուչ եւ գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից շարադրեցեալ…» (448 էջ, 8օ, 9,5 x 6,5 սմ)։

1758 թվականին նույն տպարանում։

1783 թվականին Կ. Պոլսում՝ առանց տպարանի հիշատակության։ Տպակից է Աղեքսանդր Ջուղայեցու «Ատենական վիճաբանութիւն» երկին (151 էջ, 4օ և 8օ, 13,4 x 8,1 սմ)։

1788 թվականին Կ. Պոլսում՝ Ստեփանոս Պետրոսյանի տպարանում։ Բաղկացած է 2 մասից. Ա գրքի տիտղթ-ին՝ «Տաղարան վայելուչ եւ գեղեցիկ…», Բ-ին՝ «Փոքրիկ գանձարան…» (484 էջ, 8o, 12 x 7,2 սմ)։

1801 թվականից հետո Տաղարաններ տպագրվել են` 1803 թվականին, 1816 թվականին (Կոմունիստական պարտիա, Պողոս Հովհաննիսյանի տպարան), 1825 թվականին, 1840 թվականին, 1850 թվականին (Կոմունիստական պարտիա, Արապյան տպարան), 1856 թվականին (Թ., Ներսիսյան դպրոցի տպարան), 1882 թվականին, 1907 թվականին, 1949 թվականին (Երուսաղեմ, Սուրբ Հակոբյանց տպարան), 1910 թվականին (Վենետիկ, Մխիթարյան տպարան) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեփյան Մ., «Տաղարան» ժողովածուների հիշատակարանները, Ե., 2013
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։