Խաչատուր Կաֆայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Կաֆայեցի
Ծնվել է1592[1]
ԾննդավայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1658[1] կամ 1659[1]
Մահվան վայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտությունժամանակագիր և քահանա

Խաչատուր (Խաչգռուզ) Կաֆայեցի (աշխարհիկ անունը՝ Խաչգռուզ, 1592, Կաֆա-1658/59, Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա, Ուկրաինայի Ղրիմի մարզում)), հայ տարեգիր[2][3]։ Եղել է քահանա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեոդոսիայում 1592 թվականին։ 1620 թվականին նա կազմել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն։ Այդ երգերը նա սովորել էր մանուկ հասակում[2][4]։ Այս ժողովածուն պարունակում էր մոտ 20 երգ։ Այն ունի բացառիկ նշանակություն միջնադարյան հայկական ժողովրդական երաժշտության ուսումնասիրության համար։ 1624 թվականին դարձել է քահանա[4]։ 1620 -1658 թվականներին[3] գրել է «Տարեգրություն Խաչատուր Կաֆաեցու» ժամանակագրական աշխատությունը, որը վերաբերվում է 1583 թվականից մինչև 1658 թվականներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, տարերային աղետները և Ղրիմի սոցիալ - կրոնական դրությունը։ Հիմնականում ուշադրություն է դարձնում Ղրիմի հայերի վիճակին, լուսավորում է Ղրիմի խաների ռազմիկների մի քանի կողմերը[3]։ «Տարեգրությունը» գրվել է «Երգարան» ձեռագրի վերջին էջերում։ Բնօրինակը պահպանվել է Մատենադարանում (№ 7709 ձեռագիր)[3][4]։ Խաչգրուզը գրել է 3 պոեմ՝ նվիրված փրկությանը և կյանքի ունայնությանը։ Նա գրել է Ղրիմի հայերի խոսակցական լեզվով, նրա ստեղծագործությունները հետաքրքրություն են ներկայացնում հայկական բարբառագիտության հանդեպ։

Կազմել է 1583-1658 թթ. ժամանակագրությունը, որը կարևոր սկզբնաղբյուր է XVII դարի առաջին կեսին Ղրիմում կատարված պատերազմական գործողությունների, Ղրիմի խանության հասարակական ու տնտեսական կյանքի և հատկապես՝ ղրիմահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար։ Գրված է ղրիմահայ բարբառով և կարևոր նշանակություն ունի հայ բարբառագիտության համար։ Խաչատուր Կաֆայեցին հավաքել, ընդօրինակել և կազմել է նաև միջնադարյան հայկական տաղերի ժողովածու, որտեղ զետեղված են շուրջ երկու տասնյակ ժողովրդական երգեր (Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, 1956 թ.)։ Վերջիններիս ընդօրինակությունը մեզ հասած ամենահին հավաքածուն է։ Ժամանակագրության հեղինակային բնագիրը և տաղերի այդ ինքնագիրը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. № 7709, ընդօրինակություն՝ 1620-1658 թթ.)։ Ժամանակագրությունը հրատարակվել է հայերեն (Մանր ժամանակագրություններ, հ. 1, 1951 թ.) և գերմաներեն («Acta Orientalia Academia Scientiarum Hungaricae», 1975 թ.) լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Bardakjian, Kevork B. (2000). A Reference Guide to Modernb Armenian Literature, 1500-1920. Detroit: Wayne State University Press. էջեր 70—71. ISBN 978-0-81432-747-0.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայկական Սովետական Հանրագիտարան. Vol. 5. Yerevan. 1979. էջ 22.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 ԱԲԳԱՐՅԱն, ԴԵՎՈՐԴ (1977). «ԽԱՅԱՏՈԻՐ ԿԱՖԱՅԵ8ՈԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ № 7709 ՏԱՂԱՐԱՆԸ» (PDF). Bulletin of Social Sciences of the Academy of Sciences of the Armenian SSR (6): 65–78.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 22