Երեմիա Մեղրեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեմիա Մեղրեցի
Ծնվել է17-րդ դար[1] կամ անհայտ[2]
Մահացել է18-րդ դար[1] կամ անհայտ[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր, բառարանագիր և հրատարակիչ

Երեմիա Մեղրեցի, Երեմիա Վարդապետ (17-րդ դար[1] կամ անհայտ[2] - 18-րդ դար[1] կամ անհայտ[2], ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 17-րդ դարի հայ բանասեր, բառարանագիր, հրատարակիչ։ Եղել է Էջմիածնի միաբանության անդամ։ 17-րդ դար 60-ական թվականներին կազմել է Աստվածաշնչի ընդարձակ, ամբողջական բացատրական բառարանը (համաբարբառ), որ ձեռագրերում նշվում է «Համառօտ գումարումն եւ լուծումն բառից յԱստվածաշունչ գրոց յումեմնէ Երեմիայ բանասիրէ» խորագրով (Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ․ №№ 451, 3468, 7012 և այլն)։ 1698 թվականին Ալիկոռնոյում (Իտալիա) նախորդ բառարանների, ինչպես նաև Աստվածաշնչի բառերի հիման վրա կազմել, հրատարակել է մի այլ համահավաք բառարան՝ «Բառգիրք հայոց»։ Լինելով առաջին հայերեն ընդարձակ (ավելի քան 8500 բառ հոդված) տպագիր բառարանը՝ զգալի դեր է կատարել ժամանակի մշակութային կյանքում։ Երեմիա Մեղրեցին հրատարակել է «Աղուէսագիրք․․․»-ը (Էջմիածին, 1698 թվականին)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբան եւ ծանոթագրություններ Հ․Մ․ Ամալյանի, Ե․, 1975։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարբհանալեան Գ․, Պատմութիւն հայերէն դպրութեան, գիրք 2․, Վենետիկ, 1878։
  • Ամալյան Հ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձաններ (XVI—XVII դդ․), Երևան, 1971 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546