Տակաշի Մուրակամի
Ծնվել է | փետրվարի 1, 1962[1][2][3][…] (62 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Իթասաբի, Տոկիո, Ճապոնիա[4] և Տոկիո, Ճապոնիա[3] |
Ազգություն | Ճապոնացիներ |
Քաղաքացիություն | Ճապոնիա[5] |
Կրթություն | Տոկիոյի արվեստի համալսարան և Hongō Junior and Senior High School? |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, կինոռեժիսոր և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | Superflat?[6], PopArt - The Videos? և փոփ արտ[6] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[7] |
Թեմաներ | քանդակագործություն, գեղանկարչություն և արվեստ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | My Lonesome CowBoy? և Super Nova? |
Takashi Murakami Վիքիպահեստում |
Տակաշի Մուրակամի (Ճապ.՝ 村上 隆, փոտրվարի 1,1962, Տոկիո), ժամանակակից ճապոնացի նկարիչ, քանդակագործ և դիզայներ։ Ապրել և ստեղծագործել է Տոկիոյում և Նյու Յորքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986-1993 թվականներին կրթություն ստացել է Տոկիոյի արվեստի համալսարանում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տակաշի Մուրակամի՝ ժամանակակից ճապոնացի ամենահաջողակ նկարիչներից է։ Նրա բազմազան գործունեությունը տարածվում է արվեստի, դիզայնի, մուլտիպլիկացիայի, նորաձևության և ժողովրդական մշակույթի վրա։
- Մուրակամին իր կոչումը ստացել է Տոկիոյի հեղինակավոր գեղարվեստի և երաժշտության ազգային համալսարանում, որտեղ նա ուսումնասիրել է տասնիններորդ դարի ճապոնական ավանդական նկարչությունը, որը հայտնի է որպես «նիհոնգա»։ Այնուամենայնիվ, անիմեի և մանգայի հանրաճանաչությունը մղել է նրա հետաքրքրությունը մուլտիպլիկացիայի արվեստի նկատմամբ, քանի որ, ինչպես նկարիչն էր ասում, «դա ավելի ներկայացուցչական էր ժամանակակից ճապոնական կյանքի համար»։ Մուլտիպլիկացիայի, կոմիքսների և նորաձևության տեսքով ամերիկյան ժողովրդական մշակույթը նույնպես ազդել է նրա ստեղծագործական գործունեության վրա, որը ներառում է նկարչություն, քանդակագործություն, մուլտիպլիկացիա և առևտրային ապրանքների լայն տեսականի։
- 2000 թվականին Մուրակամին համադրել է «Superflat»-ը, որն ուղղված էր զանգվածային ժամանցի արդյունաբերության ազդեցությանը ժամանակակից գեղագիտության վրա։ Մուրակամին հայտնի է նաև իր համագործակցությամբ՝ Marc Jacobs-ի հետ Louis Vuitton-ի համար պայուսակներ և այլ ապրանքներ ստեղծելու համար։ Իր աշխատանքներում Մուրակամին խաղացել է այնպիսի հակադրությունների հետ, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, անցյալ և ներկա, բարձր ու ցածր, միևնույն ժամանակ մնալով զվարճալի և հասանելի։ Նրա աշխատանքը միավորում է ճապոնական ժամանակակից մշակույթի աշխարհը և ճապոնական պատմական նկարչությունը, որը ցուցադրվել է Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում, Ֆրանկֆուրտի Museum fur Moderne Kunst-ում, Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանում։ Ցուցահանդեսն ընդգրկել է ավելի քան իննսուն աշխատանք, որոնք ստեղծվել են նկարչի ողջ կարիերայի ընթացքում։
- 2008 թվականին Տակասի Մուրակամիի «Իմ միայնակ կովբոյը» (1998 թ.) քանդակը Sotheby աճուրդում վաճառվել է 15,2 միլիոն դոլարով (Մուրակամիի համար ռեկորդային գին)[1]:
- 2010 թվականին Ֆրանսիայի Վերսալի պալատում ցուցադրվել են Տակասի Մուրակամիի աշխատանքները։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
(traveled to the Serpentine Gallery, London, United Kingdom) (cat.)
|
|
Հանրային հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Center for Curatorial Studies Museum, Bard College, NY
- Contemporary Art Museum, Kanazawa, Japan
- Museum of Contemporary Art, Chicago, IL
- Museum of Contemporary Art, Los Angeles
- Museum of Fine Arts Boston
- Museum of Modern Art, New York
- Pinchuk Art Centre, Kiev, Ukraine
- Samsung Museum of Art, Seoul, Korea
- San Francisco Museum of Modern Art
- Queensland Museum, Brisbane, Australia
- Walker Art Center, Minneapolis
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 Davy Jones' Tear
- 2008 Initiate the speed of cerebral synapse at free will
- 2007—2008 Oval Buddha
- 2001—2006 Flower Matango
- 1999—2007 Second Mission ko2, Advanced (Ga-Walk Type, Jet Airplane Type, and Human Type)
- 2006 727 — 727
- 2004 Inochi
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 http://n2t.net/ark:/99166/w6hv3c7x
- ↑ Կերպարվեստի արխիվ
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 6,0 6,1 Naka K. Encyclopædia Britannica
- ↑ https://www.thebroad.org/art/takashi-murakami
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նկարչի աշխատանքին նվիրված կայք
- Նկարչի աշխատանքները և տեղեկատվությունը Blum և Poe պատկերասրահի կայքում
- «© MURAKAMI» նկարչի հետահայաց ցուցահանդեսի վիրտուալ շրջայց
- Murakami ստուդիան Kaikai Kiki
- «Կախարդական սունկ» հոդվածը Frieze Magazine-ում
- ArtNet-ում նկարչի մասին աշխատանքներ և տեղեկություններ
- Նկարչի աշխատանքներն ու տեղեկությունները Gagosian Galery-ի կայքում
- Ցուցահանդես Վերսալի պալատում Արխիվացված 2017-11-14 Wayback Machine