Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 723 բնակիչ, հիմնականում հայեր[3], իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 560 մարդ[1], ովքեր զբաղվում են անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Տաբածղուրի լճի ափին գործում էր նաև ձկնաբուծական տնտեսություն։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 537)։