Վլադիմիր Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Ֆիլատով
Владимир Филатов
В.П. Філатов.jpg
Ծնվել էփետրվարի 15 (27), 1875
Q4297565?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 30, 1956(1956-10-30)[1] (81 տարեկանում)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գերեզման2nd Christian Cemetery in Odessa
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ուկրաինական ԽՍՀ
Ազգությունռուս
Մասնագիտությունբժիշկ, ակնաբույժ, քաղաքական գործիչ և վիրաբույժ
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային շժշկական համալսարան, Filatov Institute of Eye Diseases and Tissue Therapy? և Օդեսայի ազգային համալսարան
Գործունեության ոլորտՎիրաբուժություն և ակնաբանություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Եղել է գիտական ղեկավարQ4262287? և Nadiya Puchkivska?
Հայտնի աշակերտներNadiya Puchkivska?, Q4262287? և Q64121630?
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ստորագրություն
Філатов Володимир Петрович автограф 1943.png
Vladimir Filatov Վիքիպահեստում

Վլադիմիր Պետրովիչ Ֆիլատով (ռուս.՝ Владимир Петрович Филатов, փետրվարի 27, 1875, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1956, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ), ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբան, վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ (1944) և Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950), Նիլ Ֆիլատովի եղբոր որդին։

1897 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականից՝ Նովոռոսիյսկյան (Օդեսա) համալսարանի բժշկական ֆակուլտետի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միաժամանակ (1936-56 թթ.) փորձառական ակնաբուժության (1965 թ.-ից՝ Օդեսայի աչքի հիվանդությունների և հյուսվածքաբուժության ինստիտուտի Վ․ Ֆիլատովի անվան) ինստիտուտի տնօրեն։

Պլաստիկ վիրաբուժությունը հարստացրել է այսպես կոչվող ֆիլատովյան ցողունի մեթոդով (1917)։ Ֆիլատովի աշխատանքներն աչքի եղջերապատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեն։ Մշակել է աչքի լրիվ (1924) և մասնակի (1927-1938) թափանցող եղջերապատվաստման նոր մեթոդներ, ստեղծել նոր սարքեր։

Փոխպատվաստման համար օգտագործել է դիակի պահածոյացված հյուսվածքներ, եղջերաթաղանթ և այլն։ Մշակել է բուժման սկզբունքորեն նոր մեթոդ՝ հյուսվածքաբուժություն։

Վլադիմիր Ֆիլատովը «Օֆտալմոլոգիչեսկի ժուռնալ»-ի («Офтальмологический журнал») հիմնադիրն ու խմբագիրն էր (1946)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1941), ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Филатов Владимир Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png