Նիլ Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիլ Ֆիլատով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1847(1847-06-02) կամ 1847[1]
ԾննդավայրQ4297565?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 8, 1902(1902-02-08) կամ 1902[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ազգությունռուս
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1869)
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄոսկվայի կայսերական համալսարան
Nil Filatov Վիքիպահեստում

Նիլ Ֆեոդորի Ֆիլատով (ռուս.՝ Нил Фёдорович Филатов; հունիսի 2, 1847(1847-06-02) կամ 1847[1], Q4297565?, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1902(1902-02-08) կամ 1902[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս մանկաբույժ, Ռուսաստանում մանկաբուժության հիմնադիրներից, Վլադիմիր Ֆիլատովի հորեղբայրը։

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1869 թ.), աշխատել Մոսկվայի Սոֆիայի (այժմ՝ Ն․ Ֆիլատովի անվան) մանկական հիվանդանոցում։ 1891 թվականից՝ Մոսկվայի համալսարանի մանկական հիվանդությունների առաջին ինքնուրույն ամբիոնի պրոֆեսոր և ղեկավար։ Ֆիլատովը մանկաբուժության մեջ զարգացրել է կլինիկա-ֆիզիոլոգիական ուղղությունը։ Ապացուցել է ջրծաղիկ հիվանդության ինքնուրույնությունը (1877 թ.), նկարագրել քութեշային կարմրախտը, վարակիչ մոնոնուկլեոզը (1885 թ.) և այլն։

Շատ աշխատանքներ վերաբերում են մանկական նյարդախտաբանությանը։ 1892 թվականին նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռուսաստանի մանկաբույժների ընկերությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 (unspecified title) (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png