Վլադիմիր Կոմարով Владимир Михайлович Комаров
[[Պատկեր:|250px| ]] Վլադիմիր Կոմարովը 1965 թ. հուլիսի 1-ին (հատված խմբակային նկարից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմարով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով (ռուս. ՝ Владимир Михайлович Комаров , մարտի 16 , 1927 (1927-03-16 ) [1] [2] [3] […] , Մոսկվա , ԽՍՀՄ [1] - ապրիլի 24 , 1967 (1967-04-24 ) [1] [2] [3] […] , Օրենբուրգի մարզ , ԽՍՀՄ ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հոկտեմբերի 19 , 1964 և ապրիլի 24 , 1967 )։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945 ), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949 ) և Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959 )։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1960 թվականից։ 1964 թվականի հոկտեմբերի 12 -ին, աշխարհում առաջին անգամ, Կ. Պ. Ֆեոկաիսաովի և Բ. Բ. Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ։ Զոհվել է 1967 թվականի ապրիլի 24 -ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։ Թաղված է Կարմիր հրապարակում , Կրեմլի պատի տակ։ Կոմարովի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Комаров Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 2,0 2,1 2,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
↑ 3,0 3,1 3,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532 )։