Վլադիմիր Կոմարով (ԽՍՀՄ հերոս)
![]() Владимир Михайлович Комаров | |||
Վլադիմիր Կոմարովը 1965 թ. հուլիսի 1-ին (հատված խմբակային նկարից |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Владимир Михайлович Комаров | ||
Ի ծնե | Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով | ||
Պետություն | ![]() | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | ![]() | ||
Առաքելություն | «Վոսխոդ» | ||
Ծնվել է | 1927 մարտի 16 | ||
Ծննդավայր | Մոսկվա, ![]() | ||
Մահացել է | 1967, ապրիլի 24 | ||
Մահվան վայրը | ![]() | ||
Ազգություն | ռուս | ||
Կրթություն | Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոց, Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարան, Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադեմիա | ||
Պարգևներ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմարով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Միխայլովիչ Կոմարով (ռուս.՝ Владимир Михайлович Комаров, մարտի 16, 1927[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 24, 1967[1][2][3][…], Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հոկտեմբերի 19, 1964 և ապրիլի 24, 1967)։
Ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնարանը (1949) և Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1959)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընգրկվել է 1960 թվականին։ 1964 թվականի հոկտեմբերի 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կոնստանտին Ֆեոկտիստովի և Բորիս Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ։
Զոհվել է 1967 թվականի ապրիլի 24-ին, «Սոյուզ-1» նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկման ժամանակ։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Կոմարովի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը ((1836) Կոմարով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Комаров Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 532)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կոմարով (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Տիեզերագնացներ
- Մարտի 16 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 24 մահեր
- 1967 մահեր
- Խորհրդային տիեզերագնացներ
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային օդաչուներ
- Մարտական ծառայության մեդալակիրներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Ռուս ճարտարագետներ
- Ռուս ճանապարհորդներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Ավիավթարից զոհվածներ
- Անձինք նամականիշերի վրա