Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Հունիս 2019

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպում 2019-ի կրթաթոշակներ

Հարգելի համայնք, հոկտեմբերի 11-13-ը Վիքիմեդիա Սերբիան Բելգրադում կազմակերպում է 2019 թվականի Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպումը (Wikimedia CEE Meeting 2019 (#WMCEE)։ Բելգրադում Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպումը ութերորդ նման հանդիպումն է, որը կենտրոնացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների և համայնքների Վիքիմեդիա նախագծերի վրա։ Միջոցառման լեզուն անգլերենն է։

ԿԱԵ հանդիպմանը մասնակցելու կրթաթոշակները ստացողներին պետք է որոշի տվյալ Վիքիմեդիա նախագծերի համայնքը (ի տարբերություն Վիքիմեդիա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող մասնակիցների, որոնց որոշում է Վիքիմեդիա կազմակերպությունը)։ Այս տարի Վիքիմեդիա Սերբիան՝ Վիքիմեդիա Հիմնադրամի ֆինանսավորմամբ ամեն համայնքին տրամադրում է մասնակցության երկու կրթաթոշակ, որը հոգում է հանդիպման բոլոր ծախսերը։ Կրթաթոշակն ստացող համայնքի անդամների գործընթացն այս տարի որոշել ենք անցկացնել հնարավորինս թափանցիկ՝ համայնքի անմիջական մասնակցությամբ։

Մասնակցային հայտեր

Հանդիպմանը մասնակցել և կրթաթոշակ ստանալ ցանկացողները պետք է լրացնեն մասնակցային հայտը անգլերենով մինչև ս․թ․ հունիսի 16-ը։ Մասնակիցները պետք է լինեն չափահաս, ունենան նշանակալի ներդրում Վիքիմեդիա նախագծերում և ցույց տան իրենց հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ։ Մասնակիցների ընտրությունը կատարելու է համայնքից ձևավորված ընտրող հանձնաժողովը՝ թեկնածուների մոտիվացիայի, Վիքինախագծերում ունեցած ներդրումների հիման վրա։ Առավելություն է տրվելու նախկինում միջազգային միջոցառումներին չմասնակցած, ՎՄՀ միջոցառումներից դուրս խմբագրումներ կատարած, Հայաստանում Վիքիմեդիա շարժման տարածման և զարգացման համար կամավորություն արած մասնակիցներին։ Ուշադրություն դարձրեք, որ մասնակցի լրացված տվյալները հասանելի են դառնալու միայն ընտրող հանձնաժողովին և Վիքիմեդիա Հայաստանին և չեն տրամադրվելու երրորդ կողմի։ Հետագայում, ընտրված մասնակիցները կազմակերպչական նպատակներով (վիզա, կեցություն, տեղափոխություն և այլն) լրացուցիչ տվյալներ են տրամադրելու Վիքիմեդիա Հայաստանին և կազմակերպող կողմին։ Ընտրված մասնակիցների մասնակցային անունները հրապարակվելու են այստեղ։

Ընտրող հանձնաժողով

Ընտրող հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 հոգուց, ընտրվելու են առաջին դիմողները։ Կրթաթոշակի դիմում չներկայացրած համայնքի անդամները կարող են դիմել ընտրող հանձնաժողովի անդամ դառնալու համար։ Հանձնաժողովի անդամը գնահատելու է մասնակցային հայտերը՝ որոշելով համայնքի այն երկու անդամներին, որոնք ստանալու են կրթաթոշակը և մասնակցեն միջոցառմանը։ Կարևոր է, որ ընտրող հանձնաժողովի անդամն իմանա անգլերեն և մեկ տարվա խմբագրման փորձ, լինի չեզոք և օբյեկտիվ մասնակիցների ներդրումը և մոտիվացիան գնահատելիս։ Ընտրող հանձնաժողովի անդամ լինել ցանկացողները պետք է լրացնեն այս հայտը մինչև հունիսի 16-ը։ Վերջնաժամկետից հետո ընտրող հանձնաժողովին կուղարկենք մասնակցային հայտերը։ Խնդրում եմ եղեք ակտիվ ու դարձեք ընտրող հանձնաժողովի անդամ։ Շահերի բախումից խուսափելու համար ընտրող հանձնաժողովի մասնակիցների ինքնությունը չի բացահայտվի։--Davit Saroyan (WMAM) (քննարկում) 07:06, 5 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Գագիկ Ծառուկյան

Ողջույն հարգելի համայնք։ Խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանը։ Կցանկանայի լսել համայնքի կարծիքը։ Հավելյալ քննարկում կա նաև այստեղ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:54, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Տեղափոխված է քննարկման էջից

Հարգելի Ավետիսյան91 տվյալ քննարկումը ստեղծել եմ, որպեսզի պարզենք ձեր կողմից ավելացված հատվածի անհամապատասխանելիությունը հայերեն վիքիպեդիայում, որն հակասում է մի շարք կանոնների։

  1. Նախ ձեր կողմից տեղադրված հատվածը հղում է կատարվում մի լրատվական աղբյուրի վրա, որի չեզոքությունը ապացուցված չէ, ինչպես նաև այդ հայտարարությունը կատարած քաղաքական ուժը չի գործել որպես չեզոք կողմ։ Իսկ հայերեն վիքիպեդիայում խստագույն կանոներից է չեզոքության պահպանումը։
  2. «Հոդվածը պետք է գրված լինի ճիշտ: Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման։ Մասնակիցները, ովքեր կանտեսեն այս կանոնը, կարող են արգելափակվել:»։ Հերթական անգամ կրկնում եմ տվյալ աղբյուրի չեզողությունը կամ էլ բարձր որակի աղբյուր լինելը, ոչ մի ձև ապացուցված չէ։ Լավ կլիներ հնարավորության դեպքում, ինչ որ ակադեմիական կամ էլ բարձր որակի աղբյուրի հղում կատարեիք, ոչ թե լրատվական կայքի։
  3. «Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը: Սույն կանոնը վերաբերվում է բոլոր ապրող անձանց անխտիր՝ անկախ նրանից, նրանց մասին հոդված է գրվել, թե որևէ հոդվածում ակնարկ է արվել․ կանոնը վերաբերվում է նաև քննարկման էջերին»։

Ի դեպ, ձեր գրառումը հակասում է Լրատվական կազմակերպություններ բաժնի որոշ կանոններին։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Քրիստոֆ (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Քրիստոֆ, Պատասխանեմ հարցադրումներին․ Լայն հանրության շրջանում Գագիկ Ծառուկյանը հայտնի է «Դոդի Գագո» մականունով։ Ահա հղումներից մեկը, որտեղ ժողովրդի մի հատվածը բարձրաձայնում է այն․ ցուցարարները վանկարկում են «Դոդի Գագո»։ Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի չեզոք կողմ չլինելուն, ապա նա այդ հայտարարությունը արել է ՀՀ նախագահ եղած ժամանակ՝ իշխող ՀՀԿ-ի խորհրդի նիստում։ Բարձրաձայնել է պիտակված մականունը։ Պաշտոնական ուրիշ ի՞նչ աղբյուր եք ուզում, կառավարության կայքում մականուններ չեն գրում։ Լրատվական կազմակերպությունները նույնպես վստահելի աղբյուրներ են։ www.aravot.am-ը վստահելի աղբյուր է, եթե առարկություն ունեք, առանձին քննարկում բացեք։ «Դոդի Գագո» մականունը կայացած է, լուսաբանվել է լրատվամիջոցներով, դրանով կարելի է նույնականացնել անձին և այն կարող է լինել հոդվածում։ Կարծում եմ ոչ չեզոք չեք համարի «Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia» աշխատությունը։ Տպագրվել է մայիսի 9, 2008թ «Routledge Contemporary Russia and Eastern Europe Series» շարքի գիրք է, 216 էջ, լեզուն՝ անգլերեն, «Դոդի Գագո» մականվան մասին էջի հղումը․ «Many of these men are better known by there nicknames than by their proper names. For instance, the following are the nicknames of oligarchs who are also MPs in the Armenian National Assembly:... Dodi (idiot's son) Gago։ --Ավետիսյան91 (քննարկում) 08:02, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Մի քանի այլ հղումներ էլ տեղադրեմ․

Ի դեպ․ Գագիկ Ծառուկյանի խոսքերը մեջբերեմ․
Aquote1.png Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն: Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների:
- Գագիկ Ծառուկյան, 2007թ․, ապրիլ, «Ազգ» օրաթերթին տված հարցազրույց։
Aquote2.png

--Ավետիսյան91 (քննարկում) 08:24, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

։ ։ Հարգելի Ավետիսյան91 կներեք բայց երևի դուք ուշադրություն չեք դարձնում այն կանոնների վրա որոնք ես թվարկել եմ: Չեզոքության կանոնի պահպանումը:

  • Չեզոքության կանոնի պահպանումը խստագույն կաննոներից մեկն է, որն պետք է պահպանել: Հայաստանում ըստ «Freedom House»-ի զեկույցների մամուլը անկախ չի, այսինքն չի գործում որպես անկախ ուժ: Այնպես որ որևիցե մամուլի չեզոքության մասին խոսելն ապարդյուն է:
  • Ձեր կողմից մեջբերված հատվածը, թե <<ցուցարանները վանկարկում են>> նույնպես հիմնավորում չի, քանի որ ահա մեկ հղում, որտեղ նույնպես ցուցարանները վանկարկում են «Չեբուրաշկա»։ Բայց տվյալ անձի մասին հոդվածում չեմ տեսնում տվայլ մականունը (ինչն ասեմ ի համար անընդունելի է, քանի որ մականունները տեղ չունեն հայերեն վիքիպեդիայում), որն ի դեպ վերջինը դուք եք խմբագրել:
  • «Democracy Building and Civil Society in Post-Soviet Armenia» աշխատության էլ հղումներ կատարելը դեռևս չի ապացուցում նրա բարձր որակի աղբյուր լինելը: Միայն այն, որ անգլերեն է հրապարակված նույնպես բարձր որակի աղբյուր լինելը չի ապացուցում:
  • Հղում կատարված Armenian International Magazine-ի հասցեն է «Սայաթ-Նովայի պող»:
  • Մյուս երկու աղբյուրների վերաբերյալ, որոնց հղում եք կատարել, որն ի դեպ նույն աղբյուր է, նույնպես չկարողացա տեղեկություն գտնել:
  • Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի տրված հարցազրույցին Ազգ օրաթերթին, դուք նորից երևի օգտվել եք «www.aravot.am» աղբյուրից, որի վերաբերյալ արդեն իսկ ասել եմ: Ազգ օրաթերթում համենայն դեպս ես նման հարցազրույց չկարողացա գտնել:--Քրիստոֆ (քննարկում) 14:26, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

։։։ Եվս մեկ հավելում, կխնդրեի հոդվածը թողնել նախնական իր տեսքով, մինչ հարցը դնեմ համայնքում քննարկման և մինչև այն ստանա իր վերջնական լուծում: Շնորհակալություն:--Քրիստոֆ (քննարկում) 14:42, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ձեր վերջին գրածից իմ մոտ հիմնավոր հարց առաջացավ, որն արդեն տվել եմ, սակայն որին Դուք չեք պատասխանել։ Արդյո՞ք Դուք հանդիսանում եք հոդվածի առարկայի հետ փոխկապակցված անձ կամ միգուցե հոդվածը Ձեր մասին է կամ ունե՞ք որևէ նյութական շահ (հարց 1)։ Ձեր բերած վարկածի համաձայն ՀՀ-ում մամուլը չեզոք չէ, իսկ Դուք տեղյա՞կ եք, որ Հայերեն Վիքիպեդիայի աղբյուրների մի ահռելի մասը հայկական մամուլն է։ Պատրա՞ստ եք բարձրացնել հայկական բոլոր լրատվական կայքերի հղումները նախագծից հանելու հարցը (հարց 2)։ «Չեբուռաշկայի» մասին մեջբերումը պարզ չէր, դա ի՞նչ կապ ունի «Դոդի Գագոյի» հետ։ Կամ ի՞նչ կապ ունի վերջինն եմ ես խմբագրել, խմբագրե՞լ եմ, թե՝ ոչ (հարց 3)։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խմբագրումը (հարց 4)։ Մասնակիցը գրանցվել է միայն Ձեր գործառույթն անելու համար՝ հղում։ --Ավետիսյան91 (քննարկում) 14:45, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելիս, ձեր առաջին հարցին նույնիսկ չեմ անդրադառնա, քանի որ այն ոչ թե հարց է, այլ մեղադրանք։ Ես միշտ էլ հայերեն վիքիպեդիայի շրջանակներում գործել եմ անկողմնակալության և չեզոքության սկզբունքի հիման վրա, իսկ եթե ձեր ասածով լիներ այլ խմբագրումներ չէի անի։ 2-րդ հարցին անդրադառանլիս, եթե կա խնդիր, ապա այն պետք է լուծել։ Ու ես հասկանում եմ, որ այդ խնդիրը ահռելի է ու անհրաժեշտ է որոշակի ժամանակ այն կարգավորելու համար, բայց չեմ գտնում, որ նախկին սխալների հիման վրա պետք է շարունակենք նույն սխալները կրկնել, ուստի երբեք էլ ուշ չէ ինչ որ քայլեր սկսել կատարել։ Այնպես որ պետք չի քաղաքականապես թելադրված ինչ որ հայտարարություններ տեղադրել ու հղումներ տալ դրանց։ Հայերեն Վիքիպեդիան պետք է լինի չեզոք և հավաստի աղբյուր, ինչպես թվարկված է վեր նշված կանոներում։ 3-րդ հարցը որ բարձրաձայնել եք, դա ձեր կողմից իրականացվող խմբագրման երկակի ստանդարտների կիրառելիություն է, երբ մեկ հոդվածում տեղադրում եք համանուն մականուն նշելով ցուցարարների վանկարկածը, իսկ երկրորդում զերծ եք մնում նմանատիպ գործողություններից։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ եք մեկ հոդվածում տեղադրում մականունը, մյուսում ոչ։ Ձեր կողմից բարձրաձայնված հարց 4-րդը ընդհանարպես ինձ չի վերաբերում, քանի որ ես պատասխանատվություն չեմ կրում այլ մասնակիցների գործողությունների համար։ Եթե տվյալ մասնակիցը իրականացրել է այն նույն գործառույթը ինչ ես, ապա տվյալ հարցով դիմեք նրան։ Ես իմ գործառույթները միշտ էլ իրականացրել եմ բացահայտ և եթե որևէ սխալ եմ թույլ տվել, ապա կամ դիմել եմ ավելի փորձառու մասնակիցների օգնությանը կամ էլ նրանք են շտկել իմ թույլ տված սխալները։ --Քրիստոֆ (քննարկում) 16:52, 3 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Որքան հասկացա, այստեղ խնդիրը մականվան մասին է: Հայերեն Վիքիպեդիայում մականունները տեղ ունեն, անգամ եթե չեմ սխալվում, տարբեր առիթներով եղել են քննարկումներ, բացի այդ, եթե Քրիստոֆ մասնակիցը աղբյուրների չեզոքության հարցն է բարձրացնում, ապա երկրի նախագահի ասածից էլ լավ աղբյո՞ւր: Կամ եթե շարժվենք նույն Ձեր տրամաբանությամբ ինչո՞ւ չփոփոխվեցին, ասենք, այս, այս և բազում այլ հոդվածներ, որտեղ շրջանառվում են նմանատիպ մականուններ: Նույնիսկ անգլերեն վիքիպեդիայում նման պրակտիկա կա: Կարծում եմ այստեղ գործ ունենք շահերի բախման հետ:Սիգմա (քննարկում) 00:13, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Եթե այստեղ հարցը լիներ օրինակ Գագիկ Ծառուկյանի իրական կարողության կամ անօրինական գործողությունների մասին, Առավոտը կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը անկողմնակալ աղբյուր չէին կարող համարվել, սակայն Հայաստանում երևի թե չկա մարդ, որ այդ մականունը գոնե մի անգամ չի լսել ու հազարավոր աղբյուրներ կարող ենք գտնել դրա համար (Գուգլի պարզ որոնումը 90000 արդյունք է բերում)։ Հայտնի է որպեսը մի փոքր թյուըմբռնան առիթ է տալիս, առաջարկում եմ փոխարինել «ժողովրդի շրջանում տարածված է նաև Դոդի Գագո մականունը» տարբերակով, որը ամբողջությամբ ճիշտ է, հետևաբաև Գագիկ Ծառուկյանին չի վիրավորում։ Կարող ենք նույնիսկ այդ հատվածը տեղափոխել տեքստի մեջ, ոչ թե նախաբանում (որովհետև այն ծննդյան ամսաթվի կամ անվան չափ կարևոր չէ), բայց եթե այս ճանապարհով գնանք, քաղաքական գործիչների մեծ մասի հոդվածներում պետք է համապատասխան փոփոխությունը անենք։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:55, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հարգելի համայնք, անդրադառնամ հերթականությամբ բարձրաձայնված խնդիրներին:
  • Հարգելի Սիգմա իմ դիրքորոշումը մականունների հարցում կայանում է դրանց օգտագործումը արգելելու մեջ, քանի որ դրանք բացահայտ վիրավորանք ենք անձնաց հասցեներին: Ձեր կողմից թվարկված այս, այս և բազում այլ հոդվածներում էլ հարկեմ եմ համարում հեռացնել մականունները, քանի որ այդ մարդիկ եղել են քաղաքական գործիչներ, այլ ոչ թե քրեական հեղինակություններ, որոնց մականուններով են ասոցացվում: Իսկ ձեր կողմից մեջբերված անգլիական փորձը երկակի ստանդարտներով է իրականացվում, քանի որ իրենք նույնիսկ իրենց քաղաքական գործիչների հոդվածներում չեն կիրառում մականունները: Օրինակ Թոնի Բլեերն ունեցել է Բեմբի մականունը, որն կարելի է տեսնել <<այստեղ>>: Հետևաբար հարկ չեմ համարում վերցնել երկակի ստանդարտներով հիմնված օրինակ:
  • Հարգելի ԱշոտՏՆՂ տվյալ մականվան կիրառելիությունը բացահայտ վիրավորանք է, որն էլ հակասում է հետևյալ կանոնին. «Վիքիպեդիան հանրագիտարան է, ոչ թե լրագրողական կայք, խմբագիրների գործը սենսացիոն տեղեկություն տալը չէ կամ չստուգված առաջին ձեռքի վարկաբեկող տեղեկատվության տարածումը: Սույն կանոնը վերաբերվում է բոլոր ապրող անձանց անխտիր՝ անկախ նրանից, նրանց մասին հոդված է գրվել, թե որևէ հոդվածում ակնարկ է արվել․ կանոնը վերաբերվում է նաև քննարկման էջերին»։ Սակայն եթե մենք առաջնորդվում ենք տվյալ հոդվածում մականվան կիրառելիության հետ, ապա պետք է նաև այդ սկզբունքը կիրառելի լինի նաև այլ հոդվածների նկատմամբ և չառաջնորդվեն երկակի ստանդարտներով, մեկ հոդվածում լինի, մյուսում չլինի: Ինչ որ չափով համամիտ եմ ձեր այս առաջարկին, որպեսզի. <<այդ հատվածը տեղափոխել տեքստի մեջ, ոչ թե նախաբանում (որովհետև այն ծննդյան ամսաթվի կամ անվան չափ կարևոր չէ), բայց եթե այս ճանապարհով գնանք, քաղաքական գործիչների մեծ մասի հոդվածներում պետք է համապատասխան փոփոխությունը անենք>>։ Հետևաբար, եթե կիրառելի են մականունները, ապա դրանք պետք է կիրառվեն բոլոր հոդվածներում:--Քրիստոֆ (քննարկում) 06:32, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի համայնք, մենք գործ ունենք, ոչ թե սովորական մականվան հետ այլ վիրավորական մականվան հետ: Ես ինքս եմ հեղինակել ՎՊ:ԱԱԿ կանոնը: Ի՞նչ է ենթադրում կանոնը, կանոնի գլխավոր նպատակն է չվիրավորել ապրող անձանց, քանի որ հոդվածները կարդում են ոչ միայն նրանք, այլ նրանց ընկերները, հարազատները և այլն: Կարծում եմ Վիքիպեդիան որպես հանրագիտարան չպետք թույլ տա վիրավերոլու որևէ անձի արժանապատվություն, անկախ նրանից ով է ասել: Կարծում եմ վիրավորական մականունները պետք է հեռացնել, դրանից Վիքիպեդիան չի տուժի, ավելին, կբարձրանա հանրագիտարանի հեղինակությունը: Առաջարկում եմ նաև այդ կետն ամրագրել ՎՊ:ԱԱԿ կանոնում:--Սամվելքննարկում 07:04, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ես համաձայն եմ, որ Վիքիպեդիայում վիրավորանք չպետք է լինի, բայց սա այդ դեպքը չէ։ Ձեր մեջբերած հատվածը ավելի շատ վերաբերում է նման դեպքի․ ենթադրենք վաղը ինչ-որ X լրատվական կայքում գրում են, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ հանցանք է գործել, այդ դեպքում բնականաբար մենք անմիջապես չենք բերի տվյալ տեղեկությունը մինչև լուրջ աղբյուրներ չլինեն դրա մասին կամ ասենք դատական գործ չբացվի (անկախ ելքից)։ Այս դեպքում մենք ուղղակի նշում ենք, որ մականունը տարածված է ու դրա ապացույցը ոչ թե այն է, որ Առավոտը ասում է «մականունը տարածված է», այլ որովհետև Առավոտը (տվյալ դեպքում ամենակարդացվող կայքերից մեկը) գրում է այդ մասին, ՀՀ նախագահը խոսում է այդ մասին, այլ հազարավոր կայքեր գրում են այդ մասին։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:12, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հարգելի Քրիստոֆ, ինչո՞ւ եք որակում մականունը որպես վիրավորանք։ Դա ժողովրդի կողմից տրված վերադիր անուն է, որն անձը ձեռք է բերել կյանքի ինչ որ իրավիճակում կամ ինչ որ հատկանիշի արդյունքում։ Շատ հաճախ մականունն առավել հայտնի է, քան անձի անուն ազգանունը։ Շատ դեպքերում անձինք մեկնաբանում են իրենց մականունը ու դա նորմալ են համարում։ Կամ ինչո՞ւ քաղաքական գործչի համար վիրավորական եք համարում, իսկ քրեական հեղինակության համար՝ ոչ (խտրականություն)։ Երկակի ստանդարտների մասին էլ հավանաբար թյուր պատկերացում կա, քանզի խմբագրի կողմից որևէ խմբագրումը չի պարտավորեցնում մեկ այլ խմբագրման։ Օրինակ եթե ես Հնդկաստանի մի գյուղի մասին հոդված ստեղծեմ, չեմ պարտավորվում ստեղծել նաև մյուս 649'480 գյուղերի մասին, որ երկակի ստանդար չհամարեք։ Չէ, իսկապես տարօրինակ է։ Ես կարո՞ղ եմ վիրավորական համարել օրինակ Աշոտ Բագրատունու «Մսակեր» մականունը։--Ավետիսյան91 (քննարկում) 06:52, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ավետիսյան91 ջան, այստեղ մենք գործ ունենք ապրող անձի հետ, իսկ Դուք օրինակ եք բերում վաղուց մահացած անձի:--Սամվելքննարկում 07:06, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելիներս, եկեք Հռոմի պապից կաթոլիկ չլինենք։ Ինչո՞ւ ենք մենք որոշում, որ այդ մականունը վիրավորական է, եթե տվյալ անձը՝ պ-ն Ծառուկյանը, շատ հանգիստ է վերաբերվում իր մականվանը, նույնիսկ բացատրում է դրա ծագումը. «Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն: Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց», այսինքն դոդով ճաշ ուտողների: Իմիջայլոց, երեւի արժե, որ մեկը զբաղվի մականունները հավաքելով ու մի հետաքրքիր գիրք կազմի: Դա էլ մեր ժողովրդի նիստուկացի, բնավորության լավ մասնիկ է, ինչի՞ ուշադրություն չդարձնենք: Տարիներ առաջ գյումրեցիք մի էդպիսի փորձ էին արել, ափսոս չշարունակեցին»։ Սա էլ սկզբնաղբյուրը «Ազգ» օրաթերթից։ Կարծում եմ՝ արժե դադարեցնել այս քննարկումը և թողնել ինչպես կա կամ, ամենաշատը, Աշոտի առաջարկած ձևով, տեղափոխել նախաբանից։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:22, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի մասնակիցներ, վիրավորական մականունների վերաբերյալ քննարկում ունեցել ենք Խորհրդարանում, որտեղ որոշել ենք, որ վիրավորականները չենք զետեղելու հոդվածում։ Այլ հարց է, որ չունենք մականունները վիրավորական համարելու/չհամարելու մեխանիզմներ։ --ջեօ (✡) 08:55, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
ջեօ ջան, իհարկե չունենք և չենք կարող որոշել այդ սահմանը, որից այն կողմ վիրավորանք է։ Օրինակ ով է վստահ, որ Ժիվանիլդո Վիեյրա դա Սոուզան վիրավորական չի համարում իրեն կոմիքիս հերոսի անունով Հալք կոչելը։ Ուստի նման մոտեցումը գործնականում կիրառելի չէ։ Միգուցե ինչ որ մեկի համար էլ վիրավորական լինի «Բարերար» մականունը։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:17, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Խոսքը չի գնում վիրավորական ընկալելու մասին, այլ այն բառերի, որոնք իմաստային դիտարկվում են վիրավորական:--Սամվելքննարկում 09:26, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Սամվել ջան, էդ դեպքում էլ երբեմն բացասական իմաստ ունեցող բառերն օգտագործվում են փաղաքշական իմաստով։ Օրինակ ոնց որոշենք «Մուկը» սերմ գողացող է, թե փափուկ սիրուն կենդանի։ Դոդը «idiot»-ն է, թե՞ Ծառուկյանի մեկնաբանած խորը, մեծ ամանը, որը վերևում ես և 23artashes-ը մեջբերել ենք։ Նման սահմանափակումը ռեալ չէ։ --Ավետիսյան91 (քննարկում) 09:34, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

։։ Հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպը միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած մականուն բացասական կողմից է ընկալվում, ուստի և համարվում է վիրավորական։ Ուստի, ըստ իս, քանի որ չկան մեխանիզմներ, որոնցով կարելի է որոշել արդյոք տվյալ մականունը համարվում է վիրավորական, թե ոչ, պետք էլ չէ դրանք կիրառել, քանի դեռ չեն մշակվի տվյալ մեխանիզմները։ Ու բացի այդ էլ մեկ հավելում, եթե հղում ենք կատարում լրատվականին, ապա մի փաստ պետք է հաշվի առնենք, որ նույն լրատվականների լրագրողները, երբ հարցազրույց են վերցնում տվյալ անձանցից երբեք մականունով չեն դիմում, այլ հարգալից դիմելաձևով։ Եվ ընդհանարապես ինչքանո՞վ է հանրագիտարանային մականունների կիրառելությունը։ --Քրիստոֆ (քննարկում) 17:51, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ձեր առաջարկած տրամաբանական շղթան ես այլ կերպ կշարունակեմ. եթե չկան մեխանիզմներ վիրավորանքի չափը որոշելու, ապա չպետք է նման սահմանափակում դնել ու ժողովրդի կողից տրված վերադիր անունը գրել հոդվածում։ Եկեք տարբերենք Վիքիպեդիան Սովետական հանրագիտարանից։ Եթե մականունն ավելի հայտնի է, կիրառելի է, տպագիր գրքերում տեղ է գտնում, լրատվականներում կա, ՀՀ նախագահը պաշտոնական հայտարությունում օգտագործում է, հանրությունը դրանով նույնականացնում է անձին, տվյալ անձը չի նեղվում, մեկնաբանում է, ինչ խնդիր կա։ Այլ բան է, եթե մականունը հոդվածում մնալու դեպքում կարող է Վիքիից դուրս տուժել մեր խմբագիրներից մեկը։ Թե նման բան կա, կարելի է լուծում գտնել։--Ավետիսյան91 (քննարկում) 18:09, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի համայնք, քանի որ այս քննարկման արդյունքում հնչեց միայն մեկ կառուցողական առաջարկ ԱշոտՏՆՂ մասնակցի կողմից, այն է՝ այդ հատվածը տեղափոխել տեքստի մեջ, ոչ թե նախաբանում (որովհետև այն ծննդյան ամսաթվի կամ անվան չափ կարևոր չէ), քանի դեռ համապատասխան չափորոշիչները մականունների կիրառելիության վերաբերյալ կմշակվեն հայերեն վիքիպեդիայում: Շնորհակալություն: --Քրիստոֆ (քննարկում) 13:02, 5 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Շահերի բախում

Հարգելի՛ Քրիստոֆ, խնդրին ավելի օբյեկտիվ մոտենալու նպատակով, խնդրում եմ բացահայտես քո առնչությունը հոդվածի անձի հետ, եթե այդպիսին կա։ Ես կասկածներ ունեմ շահերի լուրջ բախման վերաբերյալ։ Շնորհակալություն։--Emptyfear (քննարկում) 18:32, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Emptyfear այդ երբվանից եղավ, որ ես առողջ քննարկման արդյունքում փորձում եմ խնդրին լուծում տալ, որակվի որպես շահերի որպես լուրջ բախում կամ էլ առնչություն։ Եթե նման եզրակացություն եք անում, նշանակում է, ես իմ կողմից խմբագրված բոլոր հոդվածների անձանց հետ առնչությո՞ւն ունեմ։

Եթե նման որակավորումներ են տրվելու, էլ իմաստը որումն է քննարկում կազմակերպելու ու քո սեփական տեսակետը արտահայտելու։ Նշեմ, ես պատրաստվում եմ խմբագրել տվյալ անհատի մասին հոդվածը ու դա էլ է որակվելո՞ւ որպես առնչություն։ Ես գտնում եմ, որ ունեմ բոլոր իրավունքները տվյալ հարթակում իմ կարծիքը արտահայտելու։ Շնորհակալություն --Քրիստոֆ (քննարկում) 19:27, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հարգելի՛ Քրիստոֆ, խնդրում եմ հանդարտություն։ Ես խնդրում եմ բացահայտեք, եթե որևէ առնչություն կա։ Եթե որևէ առնչություն չունեք, ուղղակի ասեք՝ չունեք։ Եթե Կարո Փայլան հոդվածի դեպքում էլ նման վեճի բախվեք ու նման կերպ քննարկումը վարեք՝ իհարկե կասկածելու եմ և Ձեզ խնդրեմ՝ բացահայտեք որևէ առնչություն, եթե այդպիսին կա։ Դուք բոլոր իրավունքներն ունեք Ձեր կարծիքը արտահայտել, հարցը դրա մասին չէր։ Եվս մի անգամ կրկնում եմ խնդրանքս, քանի որ Ձեր պատասխանից ոչինչ պարզ չէր․ խնդրին ավելի օբյեկտիվ մոտենալու նպատակով, խնդրում եմ բացահայտեք Ձեր առնչությունը հոդվածի անձի հետ, եթե այդպիսին կա։ Ես կասկածներ ունեմ շահերի լուրջ բախման վերաբերյալ։ Շնորհակալություն։--Emptyfear (քննարկում) 19:39, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Նվազագույն հոդվածի ծավալի մասով առաջարկ

Հարգելի Բարեկամներ, մի առաջարկություն ունեմ հոդվածների ծավալի հետ կապված: Այն ժամանակ, երբ մենք դնում էինք սահմանաչափեր նոր հոդվածների համար, 3000 սիմվոլը բավարար էր, քանի որ հաշվի էինք առնում նաև կաղապարի պարունակությունները, հիմա այս կաղապարների անհրաժեշտությունը արդեն չկա, կարող ենք միայն կաղապարի անունը նշենք, ու տվյալները կլցվեն Մեթայից: Այս պարագայում հոդվածները, որոնք ունեն մի քանի նախադասություն, ոճական խնդիր չունեն, ու հղումներն էլ տեղում են կարող են ջնջվել, որովհետև ասենք 2980 byte-են: Կարծում եմ 3000 սիմվոլի պահանջ պետք է փոքրացնել կամ ընդհանրապես հանել: Մյուս պահանջները իմ կարծիքով բավարար են: --Ahaik (քննարկում) 10:28, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ahaik ջան «Էջի չափը» գաջեթը չի հաշվում տեղեկաքարտի, պատկերասրահի, սես նաև, և որոշ այլ բաժինները։ Խոսքը գնում է միայն հոդվածի հիմնական մարմնի մասին։ Այս արաջարկության դեմ եմ։ Օրինակ, հնարավոր է լինելու ստեղծել հոդված երկու խոսքից և ավելացնել երկաաար սյուներով գրականություն կամ ավելացնել հրյուրավոր պատկերներ կամ լիցքավորել «տես նաև»ը մէէէծ ցանկերով և այլ թիթիզությունեերով։ Նման փորցեր արդեն տեսել եմ :) Դու կարող ես ստեղծել ավելի փոքր ծավալով հոդված եթե թեման նշանակելի է, իսկ աշխարհում այլ տեղեկություններ չկան։ Օրինակ, ինչպես ես եմ ստեղծել հոդվածներ Հայաստանի նշանակելի մանր աշխարհավրական օբյեկտների մասին։ - Kareyac (քննարկում) 11:50, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Ahaik, ոչ ոք՝ ոչ մի ադմին, երբեք 2980 բայթանոց հոդվածը չի ջնջի: Դժվար չէ տեղում մի քանի նախադասություն ավելացնել (եթե կա ավելացնելու բան) և թողնել: Եթե այլ վիքիներում (հասանելի լեզվով) կա ավելի շատ տեղեկատվություն, այդ դեպքում է պիտակվում, այն էլ ոչ 3000 բայթին մոտ հոդվածները: Սիգմա (քննարկում) 14:40, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Kareyac ջան, գադջեթը չեմ տեսել, խնդրում եմ կիսվես դրանով: Ես առաջնորդվում եմ հոդվածի չափով պատմությունում:
Sigma'am ջան, ջնջելու մասին չեմ ասում, այլ դրա հնարավորության :):
Ու եթե հասանք ջնջելուն, ապա ես նաև դեմ եմ հոդված ջնջելուն, եթե այդ հոդվածը բավարարում է պահանջներին, և ծավալով ընդամենը մեկ նախադասություն է... Բոլոր մնացած (ինձ հասանելի լեզուներով) վիքիներում կան այդպիսի հոդվածներ, ու շատ:
Ավելացնեմ, որ վերջերս լիքը իմ կողմից նախկինում ստեղծած հոդվածներ եմ տեսել ջնջված, նախկինում նկատի ունեմ 4 տարի առաջ: Բացատրություն, թէ ինչու են ջնջվել, չեմ գտել, միայն որ դրանք պիտակված են եղել ու ջնջվել են: Ոչ մի պատճառ չեմ կարողանում պատկերացնել... պարզապես դեպքերը շատ են ու ջնջողներն էլ տարբեր: Միանգամից ասեմ, որ չեմ կարծում, որ պատճառը ծավալն է եղել (ծավալով բավարար պետք է լինեին), կամ որակը (նմանատիպ այլ հոդվածներ չեն ջնջվել), կամ որևիցե այլ բան, որը ջնջելու առիթ կարող էր լինել: Հիմա ստիպված նորից եմ ստեղծում, բայց դեժավյու է հիշացնում:
Իհարկե Ադմինների կաշվի մեջ ինձ չեմ պատկերացնում, հնարավոր է, որ մեխանիկորեն են ջնջվում այդ պիտակումներով հոդվածները: Բայց դա նշանակում է, ինչ-որ մեկը կարող է պարզապես լուրջ հոդվածներ պիտակել ու դրանք մի օր ջնջվե՞ն:
Նաև ավալացնեմ, որ հոդվածների որակի համար պայքարողներից մեկն էլ ես եմ: :) --Ahaik (քննարկում) 15:28, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ahaik ջան, Նախընտրություններ բաժնի Գադջեթներ ենթաբաժնում կա Արտաքին տեսք վերնագիրը, որտեղ էլ գտնվում է Prosesize գործիքը: Ուղղակի ակտիվացրու: Ինչ վերաբերում է նախկինում ստեղծված հոդվածները ջնջելուն, պետք է նայել, կանոնակարգը հետադարձ ուժ չունի և տարածվում է 2015 թվականի դեկտեմբերից հետո գրված հոդվածների վրա:Սիգմա (քննարկում) 15:44, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Sigma'am ջան, շատ մերսի, կօգտագործեմ: Իսկ ջնջված հոդվածների մասով էլ, եթե հետաքրքրում է, կարող ենք միասին փորձել գտնել, երբ ժամանակ կունենաք: --Ahaik (քննարկում) 17:14, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ahaik ջան, MediaWiki:Gadget-prosize։ Խնդրում եմ նոր մանր հոդվածների տեղը բարելավել հները, օրինակ Էստոնիայի վարչական բաժանումը և բվակավայրերի բնակչության քանակը փոխվեցին։ վիքիողջույնով - Kareyac (քննարկում) 15:47, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Kareyac ջան, հուսով եմ, գիտես որ քեզ հարգում եմ, ու չես ընդունի որպես վիրավորանք, բայց, ես Վիքիպեդիայում անում եմ այն ինչ ինձ հետաքրքիր է: Ամեն մի օգտատեր ընտրել է իր գործելաոչը ու նպատակները, որոնց համար և «պայքարում» է: Ես անձամբ, մանր հոդվածների ստեղծելն էլ համարում եմ նույնքան կարևոր, ինչպես և մեծերը: Նույն հաջողությամբ կարող եմ, խնդրել պիտակողներին բարելավել/ավելացնել հոդվածը :): Հա, ու ավելին ասեմ, Էստոնիայի վարչական բաժանումն էլ եմ ընթացքում դզմզում:
Հիմա բուն նյութի հետ կապված: 3000 բայթը միևնույն է համարում եմ մեծ սահմանաչափ, դա որոշ դեպքերում անհասանելի է, կարծում եմ պետք է վերադառնակլ նախկինում նշված՝ 1000 բայթ, երեք նախադասություն, մեկ հղում, մեկ կատեգորիա պայմաններին:--Ahaik (քննարկում) 17:14, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ahaik ջան, Էստոնիայի բնակչության թարմացման վերաբերյալ ունեմ առաջարկություն օգտագործել դատաֆիկացված կաղապարներ։ 3000-ի կանոնը թուլատրում է ստեղծել մասր հոդվածներ եթե փաստորեն այլ նյութ չկա, իսկ ունենալ մեզ մոտ հոդված երկու տողով չեմ վտնում նպատակահարմար։ Եթե տեղեկություններ տեղավորվում են երկու տողի մեջ բավական է դիտել դա Ռեզոնատորով օրինակ։ Իսկ եթե Վիքիտվյալներում տեղեկությունները քիչ են, կոչում եմ միանալ Վիքիտվյալների թիմին և լլիցքավորել էջեր այնտեղ։ Կարող եմ վացատրել բոլոր ինձ հայտբի ձեևեր ու նկարագրել գործիքներ։ - Kareyac (քննարկում) 17:41, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Օրինակ տես Q12871072 դատարկ է, իսկ լրացնելու դեպքում երևալու է բոլոր Վիքիներում։ Տվյալները մեր ապագա է! - Kareyac (քննարկում) 17:43, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Էն, որ խորհրդարանում ասում են ռեպլիկ ունեմ։ Kareyac ջան 3000 բայթը վերաբերում հոդվածի կեղտոտ չափին։ Ես ժամանակին պայքարում էի մաքուր չափի համար, բայց քննարկումով չանցավ։ «Խելոք» մասնակիցները դրա վրա աշխատում, ու մեկ-երկու նախադասությամբ հոդվածը նկարներով-բանով, սարքում են 3000-ից ավել։--BekoՔննարկում 18:06, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Վայ, իսկ ես միշտ աշխատում էի մաքուր քաշ հաշվել, ուրեմն իսկապես թուլատրելի է գրել անուն-ազգանուն ու քշել պատկերներ ու ատաքին հղումներ։ Տուֆտություն ա ստացնել մեզ մոտ։ - Kareyac (քննարկում) 18:14, 4 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
(!) Մեկնաբանություն՝` հարգելի՛ Kareyac, խնդրում ենք նշյալ հարթությունում զերծ մնալ ապակառուցողական որակումներից («տուֆտություն»)։--Օmıcrօn 08:18, 8 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Շնորհակալություն, հարգելի Omicroñ'R մեկնաբանության համար, պիտակավորումը վերաբերվում եր հենց իմ խմբագրություններին, որոնք կատարվել են «խելոք» մասնակիցների աշխատանքի հետևանքով։ :) - Kareyac (քննարկում) 10:15, 8 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ադմինիստրատորի իրավունքների դադարեցման քննարկում` Xelgen

Admin mop question.svg

Հարգելի՛ համայնք, քննարկում է բացվել Xelgen մասնակցի ադմինիստրատորի իրավունքների դադարեցման կապակցությամբ։ Համայնքի անդամները կարող են քննարկմանը մասնակցել այստեղ:--Օmıcrօn 20:02, 8 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ամառային Վիքիճամբարներին ակտիվ խմբագիրների գրանցում

Հարգելի՛ խմբագիրներ, այս ամառ Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է երկու վիքիճամբար՝ տարբեր տարիքային խմբագիրների համար․

  1. Հուլիսի 4-13 (9-15 տարիքայիններ),
  2. Օգոստոսի 2-12 (16-19 տարիքայիններ)։

Հայերեն Վիքիպեդիայի և մյուս նախագծերի ակտիվ խմբագիրները կարող են արդեն գրանցվել։ Խնդրում ենք լինել ուշադիր, հայտը լրացնել հայատառ։ Արդյունքների մասին կտեղեկանաք էլ․ փոստով։

Գրանցման վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Գրանցման հայտն՝ այստեղ։

Wikimedia Armenia logo.svg

--Dato (WMAM) (քննարկում) 09:55, 11 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ` Omicroñ'R

Admin mop question.svg

Omicron'R մասնակիցն առաջադրվել է որպես ադմինիստրատորի թեկնածու։ Մանրամասն` այստեղ--Օmıcrօn 15:54, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Կանոնակարգային նոր քննարկում

Հարգելի՛ վիքիհամայնք, կանոնակարգային նոր առաջարկ եմ ներկայացրել: Սպասում եմ ձեր արձագանքներին:--Սիգմա (քննարկում) 21:18, 14 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հայաստանի քարտեզ

Ողջույն, հարգելի համայնք։ Ուզում եմ Հայաստան հոդվածի Պատկեր:Armenia (orthographic projection).svg պատկերը փոխարինել Պատկեր:Armenia locator map with Artsakh (orthographic projection).svg պատկերով, նկարագրության մեջ կավելացնեմ «Հայաստանի քարտեզ Արցախի հետ»։ Քանի որ կարևոր հոդվածում է նախատեսվող փոփոխությունը, կուզեի կարծիքներ լսել։--Ավետիսյան91 (քննարկում) 11:51, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

@Ավետիսյան91 ջան, եթե չեմ սխալվում, նախկինում քննարկում է եղել, որի ժամանակ մասնակիցներից մեկը փաստարկել է, թե ինչու է տեղեկաքարտում փոխել պատկերը։ Ափսոս՝ չեմ գտնում քննարկումը։ Գուցե այլ մասնակիցներն այդ պատմությունը հիշեն։ --ջեօ (✡) 12:27, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@GeoO ջան, գուցե սա՞ նկատի ունես:--Սիգմա (քննարկում) 12:34, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Կա նաև սա:--Սիգմա (քննարկում) 12:49, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Միգուցե առաջարկվող տարբերակն իդեալական լուծում չէ, սակայն, կարծում եմ՝ ներկայիս տարբերակից ավելի հաջող է։ Եթե առաջարկներ կան, կփորձեմ շտկել։ Նոր տարբերակով Արցախը ցույց է տրվում որպես դե ֆակտո անկախ պետություն։ Իսկ ներկա տարբերակում ՀՀ-ի ողջ արևելքում Ադրբեջանն է, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Կանաչի երանգի կիրառումն էլ պայմանավորված է Արցախի՝ երկրորդ հայկական պետականություն լինելով։ Նշեմ, որ կա ու օգտագործվում է նման մի քարտեզ՝ Պատկեր:Russian Federation 2014 (orthographic projection) with Crimea.svg։--Ավետիսյան91 (քննարկում) 13:16, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Օգտագործվում է enwiki-ում։--Ավետիսյան91 (քննարկում) 13:21, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Համաձայն եմ քարտեզի փոփոխության հետ: Զարմանալի է, որ հոդվածում դեռևս կիրառվում է գործող տարբերակը: Բազմիցս քննարկումներ են եղել և բավականին մեծ թվով մասնակիցներ բազում փաստարկներ են ներկայացրել այն մասին, որ Արցախի տարածքը պետք է Ադրբեջանից առանձին ներկայացված լինի, քանի որ առնվազն այդ է իրականությունը: Իսկ թե ինչո՞ւ Հայաստանի գույնին մոտ գույնով, ապա այն գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո (տարածքը վերահսկում են ՀՀ զինված ուժերը, այնտեղ ապրող մարդիկ ունեն ՀՀ քաղաքացիություն, սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքական կապերն իրականացվում են ՀՀ-ի հետ միաձույլ կամ նշանակալի մասնակցությամբ և այլն):--Գարդմանահայ (քննարկում) 18:56, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Քանի որ, ըստ էության դեմ կարծիքներ չեղան՝ առաջին երկու մասնակիցները նախորդ քննարկումների հղում տեղադրեցին, իսկ Գարդմանահայը կողմ արտահայտվեց, ապա կատարեմ փոփոխությունը, սակայն քննարկումը դեռ բաց է, կհետևեմ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:37, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ես խիստ դեմ եմ այս քարտեզին։ Արցախի Հանրապետությունը առանձին երկիր է։ Ժողովուրդ ախր էս հանրագիտարան ա, ոչ թե հայրենասիրական բլոգ։ Մեր հիմնական նպատակը ճշմարտությունը ներկայացնելը պետք է լինի։ Դա անհրաժեշտ է ՀՀ-ին, և բնականաբար Վիքիպեդիայի կանոնների պահանջն է։ Գարդմանահայի նշած փաստերը շատ կարևոր են և Արցախ հոդվածում անպայման պետք է գրել այդ մասին (եթե իհարկե վստահելի աղբյուրներ կան), բայց քարտեզը պետք է ցույց տա երկրի սահմանները և վերջ։ Առաջարկում եմ Արցախը առանձնացել Ադրբեջանից, բայց ոչ թե Հայաստանի գույնով, այլ պարզապես կետագծերով, քանի որ քարտեզում պետք է ճանաչված պետությունները տարբերվեն չճանաչված պետություններից։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:32, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
ԱշոտՏՆՂ ջան, համոզված եմ, որ հանրագիտարանում ճշմարտության ներկայացում չէիր համարում, երբ Հայաստան հոդվածի քարտեզում ՀՀ-ի ողջ արևելքում Ադրբեջանն էր տևական ժամանակ։ Գույների պահով էլ. դրանք տարբեր են՝ կանաչի երանգներ, բայց էլի խնդիր չկա, ուզում եք մոխրագույն անենք, եթե չի տարբերվում Արցախը Թուրքիայից կամ Վանուատուից։--Ավետիսյան91 (քննարկում) 20:43, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Իհարկե չէի համարում, Ավետիսյան91 ջան, դրա համար էլ միջանկյալ տարբերակ եմ առաջարկում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:03, 12 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Քննարկում եք բացում 11:51, 12 Հունիսի 2019, մի երկու հոգի ատահայտվում են, ընդ որում դեմ արտահայտվողներ էլ կան ու 19:37, 12 Հունիսի 2019, այսինքն վեց ժամ չլրացած փոփոխություն է կատարվում։ Սա նորմալ քննարկում եք համարում, թե ուզածը անցկացնել։ Էլ չասեմ, որ կողմ՝ «Բազմիցս քննարկումներ են եղել և բավականին մեծ թվով մասնակիցներ բազում փաստարկներ են ներկայացրել այն մասին», արտահայտությունը օդի մեջ է, առանց հիմքի։--BekoՔննարկում 04:12, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Հոդվածի նկարը ետ շրջեցի, քանի դեռ համայնքի համաձայնությունը չկա։ Կարծիքս այսօր կգրեմ։--BekoՔննարկում 04:39, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@Beko, ուզածն անցկացնելով լիներ ուղղակի փոփոխությունը կկատարեի ու կսպասեի, որ դու քննարկումը բացես։ Վերև կարդա, որ ուզեցել եմ կարծիքներ լսել։ Ջեոն հայտնել է, որ եթե չի սխալվում նման քննարկում եղել է ու մասնակիցներից մեկը հիմնավորել է փոփոխությունը։ Սիգման 2 հղում է տեղադրել, որից մեկը Վրաստանի քարտեզում Աբխիազիայի և Հարավային Օսիայի գույներն են, մյուսում՝ Արցախի այլ քարտեզի քննարկում։ Առաջինում որպես քննարկման եզրահանգում նման միտք կա՝ «Փաստորեն՝ բոլորս կողմնակից ենք, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, իսկ կետագիծով կառանձնանա թե թափանցիկ՝ դա սկզբունքային չէ:»։ Այնինչ Հայաստանի հոդվածում Արցախը Ադրբեջանի կազմում էր, փոխել եմ՝ ըստ այդ քննարկման եզրահանգման։ Երկրորդ քննարկման մեջ առանձնացնեմ Xelgen մասնակցի այս միտքը՝ «..Արցախի գույնը թեթևակի փոխել, այնպես որ տարբերվի ՀՀ պաշտոնական սահմաններում գտնվող տիրույթի գույներից։ Դրանից հետո, ըստ ինձ այս քարտեզները բավարար չեզոք և ճշգրիտ կներկայացնեն վերջին 25 տարվա իրականությունը և կարելի է անցնել դրանց օգտագործմանը..»։ Ո՞վ է նրանցից դեմ արտահյտվել։ Ի դեպ. քննարկումները 4 և 5 տարվա վաղեմության են, համապատասխանաբար։ Գարդմանահայի կարծիքից հետո փոփոխությունը կատարել եմ, սակայն հայտնել, որ քննարկումը բաց է և կարող է փոփոխությունը վերանայվել։ Աշոտն ավելի ուշ է կարծիք հայտնել, փորձում ենք հասկանալ իր առաջարկած տարբերակը։ Ի՞նչն է խնդիրը։--Ավետիսյան91 (քննարկում) 04:51, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Խնդիրը ժամկետն է, և ուրիշ ոչինչ։ Վեց ժամում քննարկում չեն փակում, մանավանդ, որ հրատապ թեմա չէ։ Պետք է ժամանակ տալ մյուսներին էլ իրենց կարծիքը արտահայտել։ Գիտեմ, որ քննարկումներին քիչ մարդ է մասնակցում, բայց Հայերեն Վիքիպեդիան միայն այսքան մասնակցով չի սահմանափակվում։--BekoՔննարկում 06:49, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Քննարկումը չեմ փակել, այն բաց է և փաստ է քո մեկնաբանությունները։ Ի դեպ. դու կատարել ես մի փոփոխություն, որին ոչ միայն ոչ մեկ կողմ չէ համայնքում (թե կան, հղումներ տուր), այլև դեմ են եղել այս քննարկումով՝ «Փաստորեն՝ բոլորս կողմնակից ենք, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»։ Քո խմբագրումով Արցախն Ադրբեջանի կազմում է։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:17, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@Ավետիսյան91, բացել ես քննարկում, գրել ես, որ ուզում ես նկարը փոխել, եթե չես լսելու կարծիքները ու մի քանի ժամ հետո փոխելու ես նկարը, ի՞նչ իմաստ ուներ քննարկում բացել։ Միանգամից փոխեիր, հետո ինչ կլիներ, կլիներ։ Ես քո խմբագրումը այդ պատճառով ետ եմ շրջել ու դա ներկայացնել, թե ինչ-որ կողմնոոշում ունեմ Արցախի որևէ երկրի կազմում լինելու հետ կապված, աբսուրդ է։ Քնննարկման արդյունքում ինչ որոշում ընդունի համայնքը, այդպես էլ կանենք։ Իմ արած ետշրջումը զուտ արդարացված, հղումներ չպահանջող ադմինական գործողություն է, որից նեղվել պետք չէ։--BekoՔննարկում 08:52, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@Beko, առանձնացնեմ մեկնաբանությունս՝ «կատարեմ փոփոխությունը, սակայն քննարկումը դեռ բաց է, կհետևեմ»։ Այստեղից ամենևին չի ենթադրում, որ քննարկումը փակել եմ (ինչպես գրել ես) և չի ենթադրում, որ չեմ լսելու կարծիքներ (ինչպես որ գրել ես)։ Սպասեմ այլ մասնակիցների կարծիքներին։ Աշոտի առաջարկին էլ թե կողմ մարդիկ կան, կարող ենք քննարկել այդ տարբերակը նույնպես։--Ավետիսյան91 (քննարկում) 09:02, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Ի դեպ. քոմոնսում նման քննարկում կա։ Ադրբեջանցիներն առաջարկում են ջնջել Ադրբեջանի քարտեզն առանց Արցախի տարբերակը, իսկ համայնքը մնալուն է կողմ։ Կարող եք այնտեղ էլ կարծիք հայտնել, եթե ուզեք։ --Ավետիսյան91 (քննարկում) 05:35, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Beko ջան, անկախ քննարկման թեմայից և ուղղվածությունից, չի կարելի այլ մասնակցին վիրավորել՝ նրա արտահայտած միտքն անվանելով «օդի մեջ խոսալ», հատկապես որ դու չես դիմել ինձ ասվածը պարզաբանելու կամ հիմնավորելու համար և հետևաբար չես կարող հստակ բնութագրել ասածս: Միգուցե ես հիմնավորում ունեմ, ի՞նչ գիտես: Հույսով եմ միտումնավոր չես վիրավորել: Այնուամենայնիվ, մի կողմ դնենք տհաճ այդ դրվագը և կենտրոնանանք բուն թեմային:

Խնդրին հնարավորինս կայուն լուծում տալու համար, անհրաժեշտ է իրավիճակը դիտարկել ամբողջական՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր կողմերը: Եթե ցանկանում ենք լինել չեզոք և ճշգրիտ, ապա չպետք է առաջնային նշանակություն տանք ՄԱԿ-ի կողմից ճանաչված լինելը (տարածքային ամբողջականության սկզբունք) և անտեսենք ազգերի ինքնորոշմամբ պայմանավորված իրավիճակը կամ հակառակը: Քարտեզում պետք է որոշակի ձևով նշված լինեն Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը, Արցախի՝ Հայաստանին լիարժեքորեն միաձուլված չլինելը, Արցախի Սահմանադրությամբ սահմանված ամբողջական սահմանները՝ որոշակի ձևով տարանջատելով այդ երկրի իշխանությունների կողմից հսկվող և չհսկվող տարածքները: Միանշանակ դեմ եմ Արցախի Հանրապետության տարածքը Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառելը: Որպես անցումային ժամանակավոր լուծում առաջարկում եմ կիրառել այս քարտեզը՝ չնայած լուրջ վերապահումներ ունեմ վերջինի հետ կապված:--Գարդմանահայ (քննարկում) 12:41, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Եթե ժամանակավոր քարտեզի վերաբերյալ առարկություններ չկան, ապա կխնդրեմ քննարկումը բացած մասնակցին կատարել ժամանակավոր փոփոխությունները, քանզի քննարկումը կարող է երկար տևել, իսկ ակնհայտ սխալը չի կարելի այդքան ժամանակ պահել՝ այն էլ այդպիսի կարևոր հոդվածում::--Գարդմանահայ (քննարկում) 12:45, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Փոքրիկ վրիպակ կար առաջարկիս մեջ: Նկատի չունեմ Ադրբեջանը կանաչ գույնով լինի, այլ նշածս քարտեզի վրա Հայաստանը կանաչ ներկվի, Ադրբեջանն ու Արցախը՝ մոխրագույն, բայց այնպես, որ վերջին երկուսն իրարից առանձնանան գծով:--Գարդմանահայ (քննարկում) 12:51, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Քննարկման մասնակիցներ ջան, քննարկումը դեռևս շարունակվում է, պետք է սպասել, գուցե այլ մասնակիցներն էլ իրենց կարծիքն արտահայտեն։ @Gardmanahay ջան, այսինքն, ճի՞շտ եմ հասկանում, որ առաջարկում ես այս հոդվածում Արցախի կանաչ քարտեզը մոխրագույն ներկել։ --ջեօ (✡) 12:55, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Մինչև այս քննարկման ավարտը որպես ժամանակավոր լուծում առաջարկում եմ հենց այդ տարբերակը կիրառել:--Գարդմանահայ (քննարկում) 13:09, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Տարբերակ 2՝ Armenia locator map.svg։ Արցախը կետագծերով է, գույնը՝ մոխրագույն։ Այս տարբերակին ես Symbol declined.svg Դեմ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:04, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

։Եվս մեկ անգամ խնդրեմ՝ քննարկումը չամփոփել այսքան շուտ։ Այլ մասնակիցներ գուցե իրանց կարծիքն ունենան տվյալ հարցի շուրջ և արտահայտեն։ --ջեօ (✡) 14:27, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@GeoO, Ի՞նչ ամփոփման մասին ա խոսքը։ Աշոտը և Գարդմանահայը Արցախի մոխրագույն տարբերակն ուզեցին, բեռնեցի քոմոնս, հղում տեղադրեցի, որպեսզի ավելի առարկայական լինի՝ հրես։ --Ավետիսյան91 (քննարկում) 14:51, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Քանի թեմայի մեջ ենք, սենց քարտեզ բեռնեցի, եթե պետք է․ ՀՀ և Արցախի քարտեզ.svg։ Վեկտորային է։--Ավետիսյան91 (քննարկում) 14:53, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Symbol declined.svg Դեմ, ՀՀ պետական սահմանները շատ լավ երևում են հին քարտեզում: Իսկ այն, որը առաջարկվել է, Արցախ հոդվածում կարելի է փոխել: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 14:58, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Վալեն ջան, այսինքն առաջարկում ես այս քարտե՞զը թողնել միայն թե Արցախի սահմանը տարանջատել Ադրբեջանից այնպես, ինչպես օրինակ Կիպրոսի հունական և թուրքական սահմանազատումն է պատկերված:--Գարդմանահայ (քննարկում) 15:28, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ես կողմ եմ Ավետիսյան91-ի առաջարկած տարբերակին (Armenia locator map.svg): Որակի խնդիր ունի մի քիչ, բայց էս դեպքում էդ արդեն էական չէ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 15:40, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Հանրագիտարանում պետք է ներկայացված լինի ոչ միայն միջազգայնորեն ճանաչված և չճանաչված սահմանները, այլև դրան հավասարապես համադրած իրականությունը: Դեմ եմ այս տարբերակին, քանզի այն չի արտացոլում նշածս իրավիճակները լիարժեքորեն: Ես առաջարկում եմ այս տարբերակը (ներողություն սիրողական որակի համար): Որպեսզի հավասարակշռվի ադրբեջանական և հայկական պահանջատիրությունները և հաշվի առնվի ներկա իրավիճակը, որոշակի օրենքներով ամրագրումները, ապա պետք է նշվեն նաև Շահումյանը, Արծվաշենը և նման այլ տարածքներ, իհարկե, արդեն տարածքի վրա գծիկներով:--Գարդմանահայ (քննարկում) 15:54, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
@Ավետիսյան91 ջան, խոսքս Գարդմանահային էր ուղղված, նախորդ գրառման մեջ գրել էր՝ «Եթե ժամանակավոր քարտեզի վերաբերյալ առարկություններ չկան, ապա կխնդրեմ քննարկումը բացած մասնակցին կատարել ժամանակավոր փոփոխությունները»։ Խնդիր չեմ տեսնում գրածիս մեջ։ Իսկ քո բեռնած տարբերակին կողմ եմ (Armenia locator map.svg)։ --ջեօ (✡) 18:17, 13 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

։։։ Չնայած նրան, որ Արցախի Հանապետությունը միջազգայնորեն ճանաչված չի միջազգային հարաբերությունների ոչ մի սուբյեկտի, այդ թվում նաև ՀՀ-ն կողմից, բայց այդուհանդերձ այն ունի իր սուվերենության գծերը։ Ուստի կողմի եմ (Armenia locator map.svg) տվյալ պատկերի կիրառելիությանը, քանի որ փաստացի այդ տարածքները չեն գտնվում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։--Քրիստոֆ (քննարկում) 17:12, 14 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Իսկ եթե կետգծերը փոխարինեմ հոծով ու բեռնեմ որպես Armenia locator map.svg-ի նոր տարբերակ՝ սենց։--Ավետիսյան91 (քննարկում) 21:23, 14 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Որպես կոնսենսուսային տարբերակ ես կողմ եմ Ավետիսյան91-ի ներկայացրած վերջին տարբերակին՝ չնայած որ այնտեղ հաշվի առնված չեն իմ կողմից արդեն մատնանշած հանգամանքները:--Գարդմանահայ (քննարկում) 11:14, 15 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Թարմացրել եմ՝ Պատկեր:Armenia locator map.svg (մաքրեք էջի քեշը եթե նոր տարբերակը չեք տեսնում)։--Ավետիսյան91 (քննարկում) 06:09, 18 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

«Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ» հոդվածի գնահատում

Ժող ջան, չեք հավատա, բայց հոդված եմ ներկայացրել գնահատման։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ, հոդվածը կարող եք գնահատել այստեղ՝ Վիքիպեդիա:Գնահատում/Հայկական ծագում ունեցող անձնանունների ցանկ։ Շնորհակալություն ^_^։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:11, 23 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Անձանց մասին հոդվածներին է վերաբերվում

Հարգելի համայնք, անձանց մասին հոդվածներում երևի թե հաճախ եք տեսնում գրված հասարակական գործիչ, պետական գործիչ, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և այլն: Միգուցե շատերն այստեղ որևէ խնդիր չտեսնեն դրանք օգտագործելիս, սակայն իրականում առկա է լուրջ խնդիր: Մենք չունենք թեկուզ մոտավոր սահմանում, թե ով կարող է համարվել պետական, հասարակական, քաղաքական, ռազմական գործիչ: Ձեզանից յուրաքանչյուրդ ինչպե՞ս է որոշում, թե անձին ի՞նչ բնութագրիչ տա: Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ չեք կողմնորոշվել, թե տվյալ անձը քաղաքական, թե հասարակական գործիչ է: Եվ վերջապես, որոնք են հասարակական գործչի այն սահմանները, որ առանձնացնում են բնապահպանական ցույցին ելույթ ունեցողին երկար տարիներ հասարակական խնդիրների մասին բարձրաձայնողից ու դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնողից: --Գարդմանահայ (քննարկում) 11:16, 22 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]

Գարդմանահայ, բարև։ 1. Անձի հիմնական նշանակալիությունը գալիս են աղբյուրներից, օրինակ Արամ Խաչատրյանը և երաժշտության և հասարակական գործիչն է։ Նա հիմնականում հիշատակվում է ինչպես երաժիշտ (կոմպոզիտոր, դիրիժոր), նրա հասարակական աշխատանքը ավելի քիչ (Կոմպոզիտորների միության նախագահ)։ Լևոն Օրբելին առաջին հերդին գիտնական է, հետո նոր ռազմական գործիչ, գեներալ։ 2. Քաղաքական և հասարակական գործիչին տարբերել հեշտ է. առաջինը աշխատում է պետական մարմիններում կամ քաղաքական կազմակերպություններում, երկրորդը հասարակական կազմակերպություններում։ Օրինակ. Վիքիմեդիան հասարակական կազմակերպություն է, կոմկուսը քաղաքական։ 3. Անձի նշանակալիության սահմանները գրված են Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ) էջում։ Պատասխանը երկար տարիներ-ի մեջ չի, պատասխանը անձի գործողության (նույնիսկ վարկյանական) նշանակալիության մեջ է։ Երկար տարիներ հետաքրքիր են ինչպես երկրորդական հինք, օրինակ Սիմեոն Սյունակյացու երկար տարիներ սյունի վրա։ Մենք Գինեսի գիրք չենք։ Աշխատանքներ իրականացնող անձը հետաքրքիր է ըստ արդյունքի չափի։ - Kareyac (քննարկում) 12:19, 22 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]
Ողջույն։ Քաղաքական պաշտոն զբաղեցնողը քաղաքական գործիչ է, հասարակական գործունեություն ունեցողը՝ հասարակական, պետական պաշտոն զբաղեցնողը՝ պետական գործիչ։ Իսկ թե ինչպես տարբերակել այդ պաշտոնները, կարծում եմ կօգնի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 4-ը, որում ասվում է․
  1. Պետական պաշտոններն են՝ քաղաքական (բացառությամբ համայնքների ղեկավարներները), հայեցողական (բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալները, խորհրդականները, մամուլի քարտուղարները, օգնականները), քաղաքացիական, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնները։
  2. Քաղաքական պաշտոնը ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը: Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։--Ավետիսյան91 (քննարկում) 19:39, 26 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել[reply]