Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2019/Xelgen
4 կողմ, 10 դեմ ձայնով իրավունքները չեն հեռացվում:--Սիգմա (քննարկում) 16:23, 9 Հուլիսի 2019 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի համայնք, առաջարկում եմ 2009 թվականից ադմինիստրատորի կարգավիճակ ունեցող Xelgen մասնակցին զրկել ադմինական դրոշակից։ Xelgen մասնակիցը Վիքիպեդիայում խմբագրել սկսել է 2006 թվականից, իսկ 2009 թվականին ստացել է ադմինիստրատորի կարգավիճակ։ 2009-2013 թվականներին վերջինիս ցուցաբերած համեմատական պասիվ ադմինական վարքագիծը հանգեցրել է հետևյալին (քննարկում՝ ադմինիստրատորի իրավունքների դադարեցման կապակցությամբ):
Այսպիսով՝ Xelgen մասնակիցը
- 2015 թվականին կատարել է 434 խմբագրում, որից 87-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 62
- 2016 թվականին կատարել է 880 խմբագրում, որից 798-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 35
- 2017 թվականին կատարել է 111 խմբագրում, որից 3-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 35
- 2018 թվականին կատարել է 71 խմբագրում, որից 4-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 25
- 2019 թվականին կատարել է 82 խմբագրում, որից 3-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 26:
Համեմատության համար՝ ադմինիստրատորներից մեկը 2018 թվականին կատարել է 7214 խմբագրում, որից 1283-ը՝ ադմինական, ակտիվ օրերի թիվը՝ 309։
Ելնելով Xelgen մասնակցի ներդրումների սակավությունից, նպատակահարմար եմ գտնում բարձրաձայնել խնդրի առկայության մասին, քանի որ ադմինիստրատորի նման պասիվությունը հիմնավոր նախապայման է այս քննարկման իրավաչափության հարցում։ Այլալեզու վիքի-նախագծերում պասիվ ադմիններին ավտոմատ կերպով հեռացնելու ինստիտուտը ունի մեծ կիրառելիություն, որն էլ ապահովում է ադմինիստրատորների շարունակական ակտիվությունն ու վերջիններիս շրջանում առողջ աշխատանքային մթնոլորտի նախապայմանը։ Հարկ է նաև նշել, որ այս կապակցությամբ համայնքի անդամների կողմից խորհրդարանում եղել է պասիվություն|մտահոգություն, իսկ այդ համատեքստում ծավալված քննարկումները հանգել են նրան, որ պասիվ ադմիններից 1-ը իր իսկ դիմումի համաձայն զրկվել է դրոշակից, ևս 1-ը՝ պատրաստակամություն հայտնել հեռանալու մասին։ Այդ շրջանակներում Xelgen մասնակիցը ևս ընդունել է այն մասին, որ «իր ակտիվության վերջին շրջանը եղել է 2015-ի ձմեռ-գարունը»։ Կարծում եմ, որ տրամաբանական է ոչ ակտիվ ադմինին զրկել իր լայն լիազորություններից և անտրամաբանական է ոչ ակտիվ ադմինների շարք ունենալը (նույնիսկ եթե վերջիններս 3-4-ի փոխարեն անում են 11 ադմինական գործողություն): Հարգանքներով՝ --Օmıcrօn 19:52, 8 Հունիսի 2019 (UTC)[reply]
Տեղեկություն մասնակցի մասին
[խմբագրել կոդը]Ընդհանուր | Xelgen (քննարկում • ներդրում • մատյաններ • արգելափակել) |
---|---|
Խմբագրումների քանակը | Ընդհանուր՝ 8,987 |
Ստեղծած հոդվածների թիվը | 48 (ջնջված՝ 15 (31.2%)) |
Առաջին խմբագրման օրը | 2006-05-11 |
Քվեարկության ժամկետները | 08.06.2019 - 08.07.2019 |
Մեկնաբանություններ
[խմբագրել կոդը]Գարդմանահայի մեկնաբանությունից առանձնացնեմ 7 ամսվա պասիվության հղումը՝ 2017-03-07 — 2017-10-05։ Կարծում եմ կանոնակարգին հղում անելով «Դեմ» քվեարկածներն այստեղ մեկնաբանելու բան ունեն։--Ավետիսյան91 (քննարկում) 18:27, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Առնվազն ոչ կառուցողական ու ծիծաղելի է մարդուն ադմինական դրոշակից զրկել՝ 2 տարի առաջ 6 ամսով պասիվ լինելու համար։ Սա արդեն ինձ զուգադիպություն չի թվում․․․ --Լիլիթ (քննարկում) 18:35, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Լիլիթ ջան, ոնց հասկանամ գրածդ վերջին նախադասությունդ: Խնդրում եմ հստակեցրու:--Գարդմանահայ (քննարկում) 18:40, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հստակեցնելու կարիք չեմ տեսնում, Գարդմանահայ ջան։--Լիլիթ (քննարկում) 18:42, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Ինձ համար նույնպես տարօրինակ է բերված փաստարկը․ @Ավետիսյան91 ջան, փաստորեն ես կարող եմ 4-5 տարի առաջվա խմբագրումների համար այժմ մասնակցին զգուշացո՞ւմ տալ։ Ճի՞շտ եմ հասկանում։ --ջեօ (✡) 18:44, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հստակեցնելու կարիք չեմ տեսնում, Գարդմանահայ ջան։--Լիլիթ (քննարկում) 18:42, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Լիլիթ ջան, ոնց հասկանամ գրածդ վերջին նախադասությունդ: Խնդրում եմ հստակեցրու:--Գարդմանահայ (քննարկում) 18:40, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- ջեօ ջան, զգուշացման կանոնակարգին ծանոթ չեմ, եթե իսկապես հետաքրքիր է «կարող ես, թե՝ ոչ», հղում ուղարկի, միգուցե կարծիք հայտնեմ։ Էս կանոնակարգին էլ ծանոթ չէի, դուք հղում տվեցիք։--Ավետիսյան91 (քննարկում) 18:52, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Լիլիթ ջան, խնդրում եմ դադարեցրու ապակառուցողական մոտեցումդ: Եթե ինձ մեղադրում ես ինչ-որ վատ բան անելու մեջ, ապա պարզաբանիր կամ հիմնավորիր, հակառակ դեպքում զերծ մնա անհիմն որակումներից: Ես իրավունք ունեմ ազատ արտահայտեմ իմ դիրքորոշումը, մասնակցեմ քվեարկություններին, համաձայն լինեմ կամ չլինեմ առանձին մասնակիցների արտահայտած կարծիքների հետ: -Գարդմանահայ (քննարկում) 18:53, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, այստեղ բոլորն էլ ազատ արտահայտում են իրենց դիրքորոշումը, որևէ խնդիր չեմ տեսնում։--Լիլիթ (քննարկում) 19:00, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @Ավետիսյան91 ջան, բերածս օրինակը կանոնակարգի մասին չէր, այլ կոնկրետ երևույթի․ ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ դու ի՞նչ տեսակետ ունես, առավել ևս, որ տարիներ առաջվա գործողությունների վերաբերյալ հիշատկում ես արել վերևում։ Սա էլ արգելափակման կանոնակարգը՝ ՎՊ:ԱՐԳԵԼՔ։ --ջեօ (✡) 18:59, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @GeoO ջան, մերսի հղումի համար։ Կարծիքս այն է, որ չես կարող արգելափակել։ Զգուշացնել էլ պետք չի, քանզի 4 տարի չի կրկնվել օրինակ վանդալությունը, ուստի ողջամիտ է ենթադրել, որ միտում չի եղել։ Իսկ հիշատակումս ոչ թե տարիներ առաջվա գործողություններին է վերաբերվում, այլ գործողությունների բացակայությանը։ Ժողովուրդ ջան, իմ համար ծիծաղելի չէ Դեմ փաստարկները, կամ դրա մասին չէի բարձրաձայնի էթիկայից ելնելով, ինչու եք առնվազն իմ մեկնաբանությունը ծիծաղելի համարում։ Դեմ քվեները շատ են, նորմալ է, ադմինը կմնա, պետք չէ տենց արձագանքել այլ կարծիք ունեցողներին։ Կանոնակարգն սխա՞լ է, եկեք փոխենք կամ կանոնակարգով բացառիկ դեպքեր սահմանենք։--Ավետիսյան91 (քննարկում) 19:14, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Ավետիսյան91 ջան, ես ո՛չ դեմ փաստարկներն եմ ծիծաղելի համարել, ո՛չ էլ քո մեկնաբանությունը։ Ինձ համար ծիծաղելին երևույթն է, որ մի քանի տարի առաջվա պասիվության համար մարդուն զրկենք դրոշակից կամ ինչ-որ խմբագրի զգուշացում տանք կամ արգելափակենք։--Լիլիթ (քննարկում) 19:21, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @GeoO ջան, մերսի հղումի համար։ Կարծիքս այն է, որ չես կարող արգելափակել։ Զգուշացնել էլ պետք չի, քանզի 4 տարի չի կրկնվել օրինակ վանդալությունը, ուստի ողջամիտ է ենթադրել, որ միտում չի եղել։ Իսկ հիշատակումս ոչ թե տարիներ առաջվա գործողություններին է վերաբերվում, այլ գործողությունների բացակայությանը։ Ժողովուրդ ջան, իմ համար ծիծաղելի չէ Դեմ փաստարկները, կամ դրա մասին չէի բարձրաձայնի էթիկայից ելնելով, ինչու եք առնվազն իմ մեկնաբանությունը ծիծաղելի համարում։ Դեմ քվեները շատ են, նորմալ է, ադմինը կմնա, պետք չէ տենց արձագանքել այլ կարծիք ունեցողներին։ Կանոնակարգն սխա՞լ է, եկեք փոխենք կամ կանոնակարգով բացառիկ դեպքեր սահմանենք։--Ավետիսյան91 (քննարկում) 19:14, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @Ավետիսյան91 ջան, բերածս օրինակը կանոնակարգի մասին չէր, այլ կոնկրետ երևույթի․ ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ դու ի՞նչ տեսակետ ունես, առավել ևս, որ տարիներ առաջվա գործողությունների վերաբերյալ հիշատկում ես արել վերևում։ Սա էլ արգելափակման կանոնակարգը՝ ՎՊ:ԱՐԳԵԼՔ։ --ջեօ (✡) 18:59, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, այստեղ բոլորն էլ ազատ արտահայտում են իրենց դիրքորոշումը, որևէ խնդիր չեմ տեսնում։--Լիլիթ (քննարկում) 19:00, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
Արձագանք Քսելջենից
[խմբագրել կոդը]Ոչ միայն ուրախ եմ այլ նաև հպարտ, որ ադմինների գործողություններից «մուռ հանելու» հիասթափեցնող փորձի ընթացքում, ողջ ադմինության վրա միակ «կոմպրոմատը» իմ «համեմատական պասիվությունն» (sic) է։ Տխրեցնող էր տեսնել, սակայն որ այն հիմնված է ստի և 6 տարվա հնության տռոլլինգը լուրջ մեջբերելու վրա։ Սա արդեն հերթական տռոլինգի տպավորություն է թողնում, անկեղծ ասած (հատկապես սրանից հետո)։ Նման դեպքերում ոսկե կանոնը «տռոլլինգն անտեսելն է» է, բայց շատ մարդ արձագանքեց և ակնկալում է իմ արձագանքը, այնպես որ արձագանքեմ։ Համ էլ՝ ինչպես տեսնում ենք, ապագայում այս քվեարկությունը կարող են լուրջ ընդունել խմբագիրներ ու սխալմմաբ հղվել սրան։
Նորայրը սկսեց իր «մեղադրականը» հետևյալ իրականության հետ աղերս չունեցող պնդմամբ՝ «2009-2013 թվականներին վերջինիս ցուցաբերած համեմատական պասիվ ադմինական վարքագիծ»։ Եթե նայենք այսքան կարևորաված թվերին, կտեսնենք սակայն՝
- 2009-2010 ցուցանիշներով 2-րդ ադմին 817, առաջին «տեղում» 823 գործողությամբ ադմինն է
- 2010-2011 ցուցանիշներով 3-րդ ադմին՝ 516 գործողությամբ, 649 և 315 գործողություններով ադմինների մեջտեղը
- 2011-2012 3-րդ ադմին՝ 708 գործողությամբ, 1712 և 118 գործողություններով ադմինների մեջտեղը
- 2012-2013 4-րդ ադմին՝ 345 գործողությամբ, 1413 և 70 գործողություններով ադմինների մեջտեղը։
Այնուհետ տալիս է հղում, մի էջի, որտեղ փաստված է, որ այդ քվեարկությունը այլ տեղից այլ մարդու մասին գրածի քոփի–փեյստով տռոլլինգ էր, որտեղ ավելացվել էին կրկին իրականության հետ ակնհայտորեն կապ չունեցող պնդումներ (իբր մի մասնակից իմ արգելափակումից հետո էլ չխմբագրեց, իրականում 4-5 ամիս դեռ խմբագրեց ու շատ ավելի անկոնֆլիկտ քան մինչ այդ ու գնաց դեռ մինչ իմ արգելափակումը նախապես հայտարարված պատճառներով)։ Ափսոս, որ չկարդալով այն ինչին հղվել էր, Նորայրը կամա թե ակամա մոլորության մեջ քցեց մի քանի փորձառու մասնակցի։ Հենլոնի ածիլուն հավատարիմ, ես իհարկե չեմ ուզում մտածել, որ ակտիվ կողմ արտահայտվողների, քվեարկության բացման ժամանակ մի սենյակում իրար կողք նստած լինելը կամ իմ հանդեպ որոշակի վերաբերմունք ունեցող 3-րդ անձանց հետ այդ ժամերին ունեցած առանձնազրույցերը ինչ–որ դեր են խաղացել այստեղ։ Սակայն արձանագրել այս զուգադիպությունն կարծում եմ ամեն դեպքում արժի։
Անցնենք առաջ, «4 գործողություն, 3 թե 11»։ Շատ աշխատանք արվում է առանց որևէ հետքի։ Որ այլոց հետ կապված օրինակները չբացահայտեմ, Նորայր ջան, եկ խոսամ քո մասին։ Երբ դու 2015-ին շատ համառորեն շրջանցում էիր քո այստեղ բազմաթիվ հաշիվներին արգելափակումները, ու քո պատճառով Հայերեն Վիքիպեդիան առհասարակ բոլոր նոր խմբագիրների առաջ փակելու հարցն էր առաջանում, ես այդ հարցը փորձում էի կարգավորել առանց նախագծին նման վնաս հասցնելու և տեղական ինտերնետ ընկերությունների, տարբեր թիմերի հետ որոշակի համաձայնությունների հասել էի։ Այդ աշխատանքի հետքերը ոչ մի xtools–ով չեք տեսնի։ Առհասարակ 2015-ի 87 «ադմինական գործողույթունները» թեպետ հաջորդ 2016 թ․–ի 798–ից 10 անգամ ավելի քիչ են, բայց այդ 87-ը առնվազն 100–ապատիկ դժվար ու ռեսուրսատար էին իմ համար, քան հաջորդ տարվա 798-ը։ Ու դե, ես տեսել եմ, ինչպես 10 խմբագրումով անավարտ հոդվածը դարձնում էին «լավ հոդվածի» թեկնածու, և տեսել եմ, ինչպես 6 բառ սևագրում թարգմանում էին 8 խմբագրումով (սրա մասին լավ հղում ստորև)։
Գարդմանահայ և Ավետիսյան91, ինչ վերաբերվում է 2017-ի «պասիվության շրջանին»՝ ձեր նշված շրջանում որպես ադմինիստրատոր արված գործողությունների օրինակ է սա կամ էլ օրինակ սա։ Ու համապատասխան տեխնիկական հարթակներում ցանկության դեպքում կգտնենք 2017 ապրիլ-օգոստոս շրջանի բազմաթիվ այլ «ակտիվության հետքեր»։ Այստեղ ապացույցի բեռը ձեր վրա է, ես պարտավոր չեմ «ապացուցել որ ուղտ չեմ», իսկ այլ մարդիկ նամանավանդ պարտավոր չեն դա «մեկնաբանել»։ Բայց ուշադիր հետհայացքն օգտակար բան է անշուշտ և ես ակնկալում եմ մնացած դեպքերում նույն հետևողականությունը։
Այսպիսի ժամանակատար անախորժություններից հետագայում խուսափելու համար կուզենայի հիշացնել, որ Վիքիպեդիայում ցանկացած մեղադրանք պետք է ուղեկցվի էջի փոփոխության հղումով (difflink)։ Սա խնայում է բոլորի ժամանակը և առաջին հերթին կարևոր է մեղադրանք ներակայցնողի համար։ Մենք ավանդաբար ներողամիտ ենք ադմինների հասցեին վարքագծի և վարվելակարգի խախտումների դեպքերում, բայց միայն ադմինների։
Ու խորհուրդ կտամ բացի Վիքիպեդիա:Հինգ սյուներից նաև ծանոթանալ en:Wikipedia:Editcountitis հասկացողությանը (ռուսերեն տարբերակը), ինչպես նաև խնդրում եմ խուսափել en:Wikipedia:Wikilawyering/ru:Википедия:Викисутяжничество երևույթից։
Ինչ վերաբերվում է ադմինական ակտիվության, դրա ոճերին և ուղղվածություներին, այլ մասնակիցները արդեն բացատրել են ներկայիս դերս, բայց ավելի ծավալուն կպատասխանեմ խորհրդարանի սկզբանական քննարկման մեջ, մոտ օրերին։ Այնտեղ, հարգելի Գարդմանահայ նաև կուզենամ կարդալ, թե ինչպե՞ս է իմ ադմինիստրատորի իրավունք ունենալը, «խոչընդտում Վիքիպեդիայի զարգացմանը» կամ «հանգեցնում լճացման»։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:42, 8 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ով է կարող քվեարկել
[խմբագրել կոդը]Քվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.
- 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
- Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
- Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը մեկ գործողություն
- Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:
Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:
Ինչպես նաև ադմինների իրավունքների հեռացման դեպքում նույն պայմանները գործեն, ինչ ընտրության դեպքում, այսինքն նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Իսկ քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:
- Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
- Ադմինիստրատորի նոր թեկնածուի առաջադրման կամ կարգավիճակի հեռացման հայտի մասին անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը:
Կողմ
[խմբագրել կոդը]- Կողմ Քննարկման ժամանակ հայտնել եմ դիրքորոշումս։--Ավետիսյան91 (քննարկում) 20:14, 8 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Կողմ, այնուամենայնիվ մնում եմ իմ համոզմունքին և նույնիսկ քվեարկության տապալումից հետո կաշխատեմ այս ուղղությամբ՝ փորձելով նախաձեռներ համապատասխան միջոցառումներ։ Սակայն քննարկումների ուղղվածությունից պարզ է դառնում, որ խնդիրն ամենևին էլ թե կանոնակարգի բացակայության մեջ չէ։ Ես ևս գնահատում եմ Քսելջենի ներդրումն այս նախագծում, սակայն և հասկանում եմ, որ մեր համայնքին պասիվ ադմիններ պետք չեն։ Կարծիքներում նշվեցին, որ Քսելջենին կարևորում են բարդ տեխնիկական խնդիրների ծագման դեպքում․ ասացեք, որքա՞ն հաճախ են լինում այդօրինակ խնդիրներ․ 2 տարին մե՞կ, թե միգուցե ավելի երկարաժամկետ։ Միայն այդ պատճառով Xelgen-ի դրոշակը պահելը դուրս է տրամաբանական շրջանակներից, այն դեպքում, երբ մի շարք ակտիվ ադմիններ ջանասիրաբար կատարում են իրենց ադմինական ֆունկցիաները շարունակաբար։ Ասում եք, որ Քսելջենին դրոշակից զրկելը ոչ մի օգուտ չի տա նախագծին․ իսկ ակտիվ խմբագրին առանց զգուշացում տալու չարած սխալի համար արգելափակելը և հետո «հեգնաբար» արգելաբացելը որևէ օգուտ կտա՞․․․ կան բաներ, որոնք անշրջելի են և կարծում եմ, որ բոլորս էլ լավ հասկանում ենք, որ երեք տարում 10 ադմինական գործողություն կատարած անձը մեղմ ասած ծուլանում է իր գործառույթներում։ Եթե նորմալ է, ապա ես մոտ 20 մասնակիցներ աչքի տակ ունեմ, ովքեր կարող են տարեկան 3 գործողություն անել։ Ճիշտ եմ համարում վերջիններիս առաջադրել ադմինիստրատորի թեկնածու։ Ես ևս կինքնառաջադրվեմ՝ և ադմինական ֆունկցիաներս կստանձնեմ զինծառայությունից վերադառնալուց հետո։ Խոստանում եմ տարեկան 3 գործողություն կատարել․․․--Օmıcrօn 13:30, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Կողմ: Ամենից առաջ պարտադիր եմ համարում իմ շնորհակալությունը հայտնել Xelgen մասնակցին Հայերեն Վիքիպեդիայում իր կատարած ադմինական ներդրումների համար: Վերջին մի քանի տարում մշտապես ձգտելով վիքիգործողություններիս համար հիմք ընդունել Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերը՝ գործելաոճիս համաձայն բացեցի և ուսումնասիրեցի սույն քննարկմանն առնչվող կանոնակարգը, որտեղ առկա է հետևյալ նախադասությունը՝ «Պասիվությունը (որպես ադմին պասիվությունը, ոչ որպես խմբագիր) կարող է հանգեցնել դրոշակից զրկելուն, եթե այն տևում է 6 ամիս և ավելի»: Ակնհայտ է, որ կանոնակարգը թերի և ապակառուցողական է, քանզի սահմանված չեն քանակական չափորոշիչների սահմանափակումներ, և յուրաքանչյուր խմբագիր կարող է ինքնուրույն որոշել, թե ինչ է նշանակում պասսիվություն: Այսպես ասած՝ մեկի համար պասսիվություն չի համարվում, եթե ադմինիստրատորը 6 ամսվա ընթացքում կատարել է թեկուզ 1 ադմինական գործողություն, իսկ մյուսի համար 3 նմանատիպ գործողությունն արդեն պասիվություն է: Եվ այնուամենայնիվ, եթե ընդունենք ի գիտություն, որ ադմինիստրատորը կարող է զրկվել դրոշակից, եթե նա 6 ամսվա ընթացքում չի կատարել ոչ մի ադմինիստրատորական գործողություն, ապա պետք է արձանագրել, որ հարգելի Xelgen-ը, որպես ադմինիստրատոր, առնվազն 2017-03-07-ից մինչև 2017-10-05-ը (7 ամիս) չի կատարել ոչ մի ադմինիստրատորական գործողություն: Մի քանի օր առաջ իր ադմինության վերաբերյալ քննարկման մեջ խնդրի վերաբերյալ հարց եմ ուղղել նրան, սակայն մինչ օրս արձագանք չկա: Այս հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Xelgen-ը ամենայն հավանականությամբ բավարար ժամանակ չի կարողանում տրամադրել Հայերեն Վիքիպեդիային՝ չնայած գրեթե վստահ եմ, որ ցանկանում է: Միանգամայն սխալ եմ համարում այն պնդումները, որոնք ուղղված են Xelgen-ին արհեստականորեն Վիքիպեդիայում պահելուն և կամ ներգրավելուն: Եվս մեկ անգամ նշեմ, որ մարդն ամենայն հավանականությամբ չի կարողանում բավարար ժամանակ հատկացնել Հայերեն Վիքիպեդիային, հետևաբար այս համատեքստում էլ եմ սխալ համարում «ստիպողաբար» նրան պահել ադմինության դրոշակի ներքո: Հայերեն Վիքիպեդիան պետք է մշտապես լինի զարգացման և արդիականացման փուլում, ինչը ենթադրում է լճացման տանող իրավիճակների բացառում կամ չեզոքացում, «պասիվ լավը» «ակտիվ լավով» փոխարինելու բանաձևի գործարկում, հակառակ դեպքում բախվելու ենք առաջխաղացման դիմաց շարված անանցանելի պատի: Ինչ վերաբերվում է տեխնիկական հարցերում խնդիրներ ծագելիս նրան դիմելու անհրաժեշտությանը, ապա ինչի՞ համար են ընտրվել մյուս երկու տեխադմինները, եթե հույսը միայն Xelgen-ն է (ի դեպ, ոչ թե նրան տեխադմինի լիազորություններից զրկելու հարցն է բարձրացվել, այլ այսպես ասած սովորական ադմինության դրոշակից զրկելունը): Ամփոփելով ասվածը՝ ես եկել եմ այն եզրակացության, որ այս պահին Xelgen մասնակցի տարիներ ի վեր ադմինիստրատորական պասիվությունը նրանից ադմինական դրոշակը վերցնելու միանգամայն բավարար հիմք է: --Գարդմանահայ (քննարկում) 17:52, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Կողմ եմ հեռացմանը։ Իմ կարծիքով սխալ է պասիվ ադմին ունենալը, առավել ևս, որ հիշյալ ադմինը նշել է, որ միտք չունի ապագայում ակտիվանալու։ Կարևոր է նաև հիշել, որ անփոխարինելի մարդ չկա։ --Atheist Armenian 21:49, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Atheist Armenian ջան, հղում կա՞, թե որտեղ է Xelgen մասնակցիցը «նշել է, որ միտք չունի ապագայում ակտիվանալու»։--BekoՔննարկում 07:25, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի BekoՔննարկում, խորհրդարանի քննարկումների ընթացքում Xelgen մասնակիցն ինքն է ընդունել որ իսկապես ակտիվ չի և որ դժվար էլ կարողանա ակտիվանա: --Atheist Armenian 19:08, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Atheist Armenian ջան, հղում կա՞, թե որտեղ է Xelgen մասնակցիցը «նշել է, որ միտք չունի ապագայում ակտիվանալու»։--BekoՔննարկում 07:25, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
Դեմ
[խմբագրել կոդը]- Դեմ, նախ որովհետև կանոնը վեց ամսվա պասիվություն է պահանջում։ Բացի դա, խիստ կասկածում եմ, որ այս քայլը ինչ-որ օգուտ կտա Հայերեն Վիքիպեդիային։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:19, 8 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, բացի այն, որ վեց ամսվա պասիվություն է պահանջում, այնպես չէ, որ մասնակիցը տարվա ընթացքում ամբողջությամբ պասիվ է եղել (տես՝ վերը նշված տվյալները)։ Ստացվում է, որ մենք ադմիններին ակտիվացնելու միտումով սկսում ենք ադմինությունից զրկել քիչ ակտիվություն ունեցող ադմիններին և հատկապես այն ադմիններին, որոնք արժեքավոր կարողություններ ունեն։ Xelgen֊ը Մեդիավիքիի տեխնիկական հատվածից, իմ կարծիքով, ամենալավ հասկացող խմբագիրն է ներկայումս ու նրա ներկայությունը որպես ինտերֆեյսի և սովորական ադմինիստրատոր կարևոր է՝ հետագայում խնդիրներն ավելի արագ ու հասկանալի լուծելու համար։--Emptyfear (քննարկում) 06:41, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ Ես դեմ չեմ որևէ ադմինի դրոշակից զրկելուն, սակայն դա պետք է արվի կանոնակարգին համապատասխան։ Ըստ մեր կանոնակարգի՝ «Պասիվությունը (որպես ադմին պասիվությունը, ոչ որպես խմբագիր) կարող է հանգեցնել դրոշակից զրկելուն, եթե այն տևում է 6 ամիս և ավելի», ինչը ենթադրում է, որ ադմինը համարվում է պասիվ, եթե վերջին 6 ամսվա ընթացքում ադմինական գործողություն չի կատարել, ինչն այս դեպքի մասին չէ։ Եթե անհրաժեշտություն կա կանոնակարգը փոփոխելու, ապա դա պետք է առանձին քննարկվի և ամրագրվի։ Իսկ Xelgen-ի պարագայում, միանալով Emptyfear-ի ասածին՝ եղել են բազում դեպքեր, երբ տեխնիկական հարցեր են պետք եղել լուծել, որևէ ադմին չի կարողացել դա անել, դիմել եմ Xelgen-ին, որն այդ հարցերը լուծել է (առանց ադմինական գործիքի դա հնարավոր չէր անել)։ --Լիլիթ (քննարկում) 07:12, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ Ես նույնպես կարծում եմ, որ ադմինական դրոշակից զրկելը որևէ օգուտ չի տալիս Հայերեն Վիքիպեդիային։ Բացի այդ, կարևորում եմ Xelgen-ի Mediawiki-ի տեխնիկական հատվածի լուրջ տիրապետումը և բարձրացված տեխնիկական խնդիրների արագ լուծումը։--Armen (քննարկում) 07:47, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
Դեմ Չեմ մեկնաբանում, որովհետև վերևում արդեն մեկնաբանել են: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 07:50, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]- Հարգելի Գաբրիելյան Աշոտ, ցավոք Դուք չեք կարող քվեարկել, քանի որ ըստ կանոնակարգի անհրաժեշտ է վերջին 1 ամսում առնվազն 33 գործողություն, իսկ Դուք արել եք 6 հատ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:43, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի Ավետիսյան91 Կարծում եմ, որ պետք է դիտարկել նաև Վիքիդարանում կատարած գործողությունները: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 08:49, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի Գաբրիելյան Աշոտ, քանի որ քվեարկվում է այս նախագծում մասնակցի ադմինության հարցը, ուստի կանոնակարգը քվեարկության իրավունքի համար նախատեսում է ակտիվություն միայն այս նախագծում։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 15:26, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ իրազեկելու համար: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 15:32, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի Գաբրիելյան Աշոտ, քանի որ քվեարկվում է այս նախագծում մասնակցի ադմինության հարցը, ուստի կանոնակարգը քվեարկության իրավունքի համար նախատեսում է ակտիվություն միայն այս նախագծում։ Հարգանքներով՝ --Ավետիսյան91 (քննարկում) 15:26, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հարգելի Ավետիսյան91 Կարծում եմ, որ պետք է դիտարկել նաև Վիքիդարանում կատարած գործողությունները: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 08:49, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Ավետիսյան91 ջան, ինչո՞ւ է չեղարկվել Գաբրիելյան Աշոտ մասնակցի ձայնը, եթե բավարարում է պահանջներին:--Սիգմա (քննարկում) 23:04, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Սիգմա ջան, ըստ նշածս գործիքի քվեարկելու պահին մասնակիցն ունեցել է վերջին ամսում 6 գործողություն (որից մեկը քվեարկելը), իսկ պահանջը եղել է 33-ը։ Քվեարկելուց հետո 1 օրում կատարել է 53-ը։ Xtools-ի հղումն այստեղ, Վիքիպեդիայի ներդրումներով գործողություններն՝ այստեղ։ Namespace All, 2019-05-01 - 2019-06-08, Total edits 5։ Հավանաբար սխալ կա քո օգտագործած գործիքում։ Միգուցե՞ ԱշոտՏՆՂ-ն իմանա, հաշվարկե՞լ է Global user contributions-ը։--Ավետիսյան91 (քննարկում) 04:24, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում նման թերության համար։ Զարմանում եմ, որ էսքան ժամանակ չէինք նկատել։ Արդեն ճիշտ է ցույց տալիս։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:08, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Հա ԱշոտՏՆՂ ջան։ Հիմա ճիշտ է։ Ապրե՜ս ^^--Ավետիսյան91 (քննարկում) 08:01, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Այ հիմա ուրիշ բան: Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 10:05, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում նման թերության համար։ Զարմանում եմ, որ էսքան ժամանակ չէինք նկատել։ Արդեն ճիշտ է ցույց տալիս։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:08, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Սիգմա ջան, ըստ նշածս գործիքի քվեարկելու պահին մասնակիցն ունեցել է վերջին ամսում 6 գործողություն (որից մեկը քվեարկելը), իսկ պահանջը եղել է 33-ը։ Քվեարկելուց հետո 1 օրում կատարել է 53-ը։ Xtools-ի հղումն այստեղ, Վիքիպեդիայի ներդրումներով գործողություններն՝ այստեղ։ Namespace All, 2019-05-01 - 2019-06-08, Total edits 5։ Հավանաբար սխալ կա քո օգտագործած գործիքում։ Միգուցե՞ ԱշոտՏՆՂ-ն իմանա, հաշվարկե՞լ է Global user contributions-ը։--Ավետիսյան91 (քննարկում) 04:24, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, վերևում արդեն փաստարկված ներկայացված է դեմ քվեարկելուս պատճառաբանությունը։ --ջեօ (✡) 07:54, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, Xelgen-ի կարծիքը և ներդրումը կարևոր է ինձ համար։ Ես նրան ճանաչում եմ ինչպես հավասարակշիռ, արդար և ազնիվ ադմին։ Միակ ցանկությունն է՝ ավելի հաճախ տեսնել նրա խմբագրություններ։ - Kareyac (քննարկում) 09:54, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, փորձեմ կարծիքս շարադրել ըստ կետերի, անդրադառնալով վերևի գրածներին՝
- Նախ ուրիշ վիքի նախագծերի ավտոմատ ադմիններին հեռացնելու մասին ասեմ, որ դա իրենց մասնակիցների որոշածն է, մեր մասնակիցները ուրիշ որոշում ունեն, որտեղ ասված է, որ ադմինը պասիվ է համարվում, եթե «եթե այն տևում է 6 ամիս և ավելի»։
- «նման պասիվությունը հիմնավոր նախապայման է այս քննարկման իրավաչափության հարցում», քանի որ 6 ամիս և ավելի պասիվություն չկա, ապա քննարկումը իրավաչափ չէ, դա առաջարկող մասնակցի կարծիքն է։
- Համայնքի անդամների կողմից խորհրդարանում առաջ քաշված «մտահոգությանը» մի քանի մասնակից հակաճառել են (հիմա ընդունված է ասել գերակշռող մեծամասնությունը), այնպես որ այնքան էլ տրամաբանական չեմ գտնում կարծիքների այս հարաբերակցությամբ «ոչ ակտիվ ադմինին զրկել իր լայն լիազորություններից» առաջարկը։
- Եթե ադմինիստրատորը պասիվ է ինչ-որ ժամանակ, բայց մի օր՝ թեկուզ ոչ երկար ժամանակով ակտիվանալու է, ապա իմ կարծիքով կարող է մնալ, քանի որ ավելի լավ է ունենալ պասիվ ադմին, կամ հարկ եղած պահին չունենալ։
- Xelgen-ը երկակի ադմին է՝ սովորական և ինտերֆեյսի, ու դա պատահական չի, քանի որ նեղն ընկած ժամանակ իրեն ենք դիմում։
- Այսքանը, եթե գրածիս հետ կապված հարցեր ծագեն, ապա սիրով կքննարկեմ։ --BekoՔննարկում 12:37, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, այս վիճակագրությունը գալիս է փաստելու, որ գործ չունենք ադմինական պասիվության հետ: Անգամ 3 գործողությունը գործողություն է, և հակասություն է առաջանում կանոնակարգի հետ: Ցանկալի կլիներ լսել նաև Քսելջենի խոսքը:--Սիգմա (քննարկում) 22:39, 9 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ, ինչո՞վ է Xelgen-ին ադմինությունից զրկելը ավելի լավը դարձնում Հայերեն Վիքիպեդիան։--A.arpi.a (քննարկում) 18:20, 11 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դեմ եմ, քանի որ դրանով Հայերեն Վիքիպեդիան զրկվում է գրագետ ու բանիմաց ադմինից: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 14:01, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Valen1988 ջան, մենք ասում ենք պասիվություն, դու ասում ես գրագետ ու բանիմաց ))) լավ էլի--Օmıcrօn 14:48, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Օmıcrօn ինձ համար պասիվությունը բնավ հիմք չէ... --Valen1988 (քննարկում) 14:57, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @Valen1988, պասիվությունը հիմք չէ, կանոնակարգը հիմք չէ, իսկ ի՞նչն է հիմք, ներանձնային հարաբերություննե՞րը--Օmıcrօn 15:10, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Դա արդեն իմ որոշելիքն է... Ասել եմ Դեմ, կարիք չեմ տեսնում, որ լրացուցիչ մեկնեմ... Վերևում գրել եմ: --Valen1988 (քննարկում) 15:17, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @Valen1988, եթե ձեր դիրքորոշումը պայմանավորված է ներանձնային հարաբերություններով և/կամ պարզապես վերջինիս «գրագետ և բանիմաց» լինելով՝ ապա կարող եմ ինձ իրավունք վերապահել ձեր ձայնը ճանաչել առոչինչ։ Խնդրում ենք հիմնավորել, քանզի դուք շեղվել եք խնդրո առարկայից և կա մտահոգություն, որ նաև խախտել եք Վիքիպեդիայի հիմնարար, անկյունաքարային նշանակության սկզբունքներից մեկը, որն է՝ արտավիքիական շփումների և անձնային գործոնի ներգործության բացառելիություն։--Օmıcrօn 15:29, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- @Valen1988, պասիվությունը հիմք չէ, կանոնակարգը հիմք չէ, իսկ ի՞նչն է հիմք, ներանձնային հարաբերություննե՞րը--Օmıcrօn 15:10, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Օmıcrօn ինձ համար պասիվությունը բնավ հիմք չէ... --Valen1988 (քննարկում) 14:57, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Valen1988 ջան, մենք ասում ենք պասիվություն, դու ասում ես գրագետ ու բանիմաց ))) լավ էլի--Օmıcrօn 14:48, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի Omicroñ'R, Դուք շեղվել եք քննարկման բուն թեմայից, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Խնդրում ենք պահպանել կառուցողական քննարկման մոտեցումները: Հիշե՛ք, որ Վիքիպեդիան անձնական հաշիվների լուծման, տեսակետների վեճերի, անձնական բնույթի վեճերի, միմյանց վիրավորելու կամ ստորացնելու վայր չէ:--Սիգմա (քննարկում) 21:18, 12 Հունիսի 2019 (UTC)[reply] |
- Նորայր ջան, երկու խորհուրդ ունեմ, եթե իհարկե դեմ չես։ Ասում ես կանոնակարգ, բայց մեր կանոնակարգը շատ վատ է ձևակերպված (ու ըստ դրա մասնակցին չենք կարող զրկել դրոշակից)։ Հետաքրքիր զուգադիպությամբ դու այսօր ադմինի դիմում ես ներկայացրել։ Առաջարկում եմ կոնկրետ ադմինի վրա կենտրոնանալու փոխարեն կանոնակարգային փոփոխություններ ներկայացնել, եթե իհարկե կարծում ես, որ համայնքը նման փոփոխության կարիք ունի։ Ձեռի հետ էլ ցույց կտաս համայնքին, որ լավ ես տիրապետում Վիքիպեդիայի սկզբունքներին/կանոնակարգերին/գաղափարախոսությանը։ Առաջարկում եմ նաև մասնակիցների ձայնը (կամ ցանկացած ներդրում անկախ անվանատարածքից) առոչինչ որակելուց առաջ մի փոքր ավելի զգույշ լինես։ Տվյալ դեպքում մասնակիցը նշում է իր պատճառները, որից կարելի է ենթադրել, որ նրա համար պասիվությունը այդքան էլ կարևոր չէ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:31, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Աշոտ ջան, գրեթե բոլոր կանոնակարգերն էլ վատ են շարադրված, չառաջնորդվե՞նք դրանցով։ --Օmıcrօn 20:43, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Փաստացի չառաջնորդվողը դու ես, Նորայր ջան ։Ճ պարզ գրված է, որ ադմինը հեռացվում է վեց ամիս պասիվության դեպքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:50, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
- Աշոտ ջան, գրեթե բոլոր կանոնակարգերն էլ վատ են շարադրված, չառաջնորդվե՞նք դրանցով։ --Օmıcrօn 20:43, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
։։ԱշոտՏՆՂ ջան, անկեղծ չեմ ուզում շարունակել քննարկումը, սակայն ստիպված եմ։ Վերևում Գարդմանահայ մասնակիցը բերել է խախտման (6 ամիս չխմբագրելու) նախադեպը։ Ստորև այլևս քննարկումը չեմ շարունակի--Օmıcrօn 22:01, 12 Հունիսի 2019 (UTC)[reply]
Ձեռնպահ
[խմբագրել կոդը]Արդյունք
[խմբագրել կոդը]Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
4 | 10 | 0 | 28.57 % | |||
Իրավունքները տրված չեն | ||||||
| ||||||
Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.
|
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։