Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ/Արխիվ/2016
2016 թ․
[խմբագրել կոդը]Դեկտեմբերի 22
[խմբագրել կոդը]Դեկտեմբերի 22-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար։ Ներկաները ծանոթացան Վիքիմեդիա Հայաստանին, Վիքիպեդիային և կատարեցին իրենց առաջին խմբագրումները։
Դեկտեմբերի 9-11
[խմբագրել կոդը]Դեկտեմբերի 10-ին Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի երկօրյակը։
Նոյեմբերի 23
[խմբագրել կոդը]Նոյեմբերի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ վորքշոփ բուհի ուսանողների համար։ Վարեցին Լիլիթ Թարխանյանը և Մհեր Բեքարյանը։
Նոյեմբերի 4-6
[խմբագրել կոդը]Նոյեմբերի 4-6-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի երկօրյակը։ Նախագծի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան համալրել գիտակրթական բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի խմբագրման գործում ներառել գիտնականների, դասախոսների, տարբեր բնագավառի ներկայացուցիչների և այլոց։
Նոյեմբերի 2-6
[խմբագրել կոդը]Նոյեմբերի 2-6-ը Աղվերանը «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Մարզերի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացի 4-րդ փուլը։
Հոկտեմբերի 22
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 22-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի թիվ 190 դպրոցի աշակերտների համար։ Ներկաները ամրապնդեցին իրենց վիքի-գիտելիքները։
Հոկտեմբերի 19
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 19-ին Մրգավանի դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ, որի ներկա էին դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի, Վիքիմեդիա Հայաստանի և այլ վիքի-նախագծերին, վիքի-գաղափարախոսությանը։ Վորքշոփը վարեցին Քրիս Գինոսյանն ու Վարսենիկ Դանիելյանը։
Հոկտեմբերի 18
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 18-ին վորքշոփ տեղի ունեցավ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում։ Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի հետ, իսկ արդեն ծանոթները ամրապնդեցին իրենց գիտելիքները։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։
Հոկտեմբերի 15
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 15-ին Վիքիմեդիա Հայաստանում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի թիվ 190 դպրոցի աշակերտների հետ։ Ներկաները սովորեցին խմբագրական տարրական գործիքները, ստեղծեցին իրենց առաջին հոդվածները։
Հոկտեմբերի 14
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 14-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների համար։ Վորքշոփը վարեց Beko մասնակիցը։
Հոկտեմբերի 12
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 12-ին վորքշոփ տեղի ունեցավ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում։ Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի հետ, իսկ արդեն ծանոթները ամրապնդեցին իրենց գիտելիքները։
Հոկտեմբերի 8
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 8-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների հետ։ Մասնակիցները ծանոթացան Վիքիպեդիային, խմբագրական գործիքներին, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, ծանոթացան նաև Վիքիպեդիայի խմբագրական գործիքներին։ Վորքշոփը վարեց Beko մասնակիցը։
Հոկտեմբերի 4
[խմբագրել կոդը]Հոկտեմբերի 4-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։ Վորքշոփը վարեց դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։
Սեպտեմբերի 20
[խմբագրել կոդը]Սեպտեմբերի 20-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար։ Վորքշոփը վարեց դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։
Սեպտեմբերի 3
[խմբագրել կոդը]Սեպտեմբերի 3-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի համար։ Մասնակիցները ծանոթացան Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, նրա նախագծերին, մասնավորապես՝ Վիքիճամբարներին և Վիքիակումբներին։ Ծանոթացան նաև Վիքիպեդիայի խմբագրական գործիքներին և հոդվածի կառուցվածքին։
Օգոստոսի 27-29
[խմբագրել կոդը]Օգոստոսի 27-29-ը Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիաների համաժողովը։
Հայաստան էին ժամանել վիքիմեդիացիներ 24 երկրից՝ Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Խորվաթիա, Իրան, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Լատվիա, Մակեդոնիա, Մոլդովա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա, Իսրայել եւ ԱՄՆ։
Լուսանկարները կարելի է գտնել Վիքիպահեստի համապատասխան կատեգորիայում։
Օգոստոսի 15-26
[խմբագրել կոդը]Օգոստոսի 15-25-ը Պորտուգալիայի Կադավալ ավանում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է Արևմտահայերեն Վիքիճամբար։ Ճամբարին Հայաստանից և Լիբանանից բացի, առաջին անգամ մասնակցել են երեխաներ Ֆրանսիայից, Հունաստանից, Թուրքիայից եւ Սիրիայից:
Հուլիսի 27-օգոստոսի 6
[խմբագրել կոդը]Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը տեղի ունեցավ Ամառային Վիքիճամբար 2016-ի երկրորդ հերթափոխը։ Մասնակիցներ կային նաև հարևան Վրաստանից։
Հուլիսի 14
[խմբագրել կոդը]Հուլիսի 14-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական դասընթաց Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի սաների համար։
Հունիսի 27-հուլիսի 6
[խմբագրել կոդը]Հունիսի 27-ից հուլիսի 6-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ 2016 թվականի ամառային Վիքիճամբարի առաջին հերթափոխը։
Հունիսի 21-28
[խմբագրել կոդը]Հունիսի 21-28-ը Իտալիայի Էզինո Լարիո կոմունայում տեղի ունեցավ ամենամյա Վիքիմանիա 2016 համաժողովը, որտեղ Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիակումբ» նախագիծը ճանաչվեց տարվա ամենազիլ նախագիծ։
Հունիսի 17-19
[խմբագրել կոդը]Հունիսի 17-19-ը Դիլիջանի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի հունիսյան երկօրյակը։
Հունիսի 14-19
[խմբագրել կոդը]Հունիսի 14-19-ը Դիլիջանի «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Մարզերի ուսուցիչների համար Վիքիպեդիայի դասընթացի 3-րդ փուլը։
Հունիսի 1
[խմբագրել կոդը]Հայերեն Վիքիպեդիայում գրվեց հոբելյանական՝ 200.000-րդ հոդվածը՝ «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմ։ Հեղինակը Սիմա Օհանյանն է։
Մայիսի 31
[խմբագրել կոդը]Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց նույն դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։
Մայիսի 14
[խմբագրել կոդը]Մայիսի 14-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ Վիքիբառարանում և Վիքիդարանում խմբագրողների համար։
Մայիսի 12
[խմբագրել կոդը]Մայիսի 12-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրդայանը։
Մայիսի 7
[խմբագրել կոդը]Մայիսի 7-ին վորքշոփ տեղի ունեցավ Այբ դպրոցում։ Վորքշոփը վարեց Տաթևիկ Թովմասյանը։
Ապրիլի 28
[խմբագրել կոդը]Ապրիլի 28-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց նույն դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։
Ապրիլի 23
[խմբագրել կոդը]Ապրիլի 23-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ Վիքիբառարանում խմբագրողների համար։
Ապրիլի 16
[խմբագրել կոդը]Ապրիլի 16-ին վորքշոփ տեղի ունեցավ Այբ ավագ դպրոցում։
Ապրիլի 13
[խմբագրել կոդը]Ապրիլի 13-ին «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ սիրիահայ ուսուցիչներ՝ ապագա մագիստրոս Սոսի Միշոյան-Դաբբաղյանի և Անի Պրտոյան-Ղազարյանի համար, որոնք Հալեպի Համազգային հայագիտական հիմնարկի շրջանավարտներ են։
Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի խմբագրման գործիքներին և ցանկություն հայտնեցին իրենց դրական ներդրումն ունենալ «Արևմտահայերեն Վիքիպեդիան» զարգացնելու գործում։
Վորքշոփը վարել է «Արևմտահայերեն Վիքիպեդիա» նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանը։
Ապրիլի 11
[խմբագրել կոդը]Ապրիլի 11-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում կայացավ վորքշոփ, որին մասնակցում էին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ։ Նախորդ վորքշոփի ընթացքում ներկայացվել էր համառոտ տեսական ինֆորմացիա Վիքիպեդիայի մասին, հիմնավորվել էր Հայերեն Վիքիպեդիայի զարգացման անհրաժեշտությունն ու կարևորությունը։
Այս վորքշոփի ժամանակ աշակերտները ստեղծեցին իրենց մասնակցային հաշիվները և ծանոթացան խմբագրման հիմնական գործիքներին։
Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։
Ապրիլի 5
[խմբագրել կոդը]Ապրիլի 5-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Նրանք ծանոթացել են Վիքիպեդիային, վիքի գաղափարախոսությանը, Վիքիպեդիայի խմբագրման գործիքներին, փորձել են ստեղծել հոդվածներ։
Վորքշոփը վարել է Դավիթ Սարոյանը։
Ապրիլի 4
[խմբագրել կոդը]Ապրիլի 4-ին Մրգավանի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հերթական վորքշոփը, որին մասնակցել են 6-11-րդ դասարանի աշակերտները։
Ապրիլի 3
[խմբագրել կոդը]Ապրիլի 3-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ԵՄՔԱ (YMCA for Syrian-Armenians) միության անդամ պատանիների և երիտասարդների հետ։ Այցելության ժամանակ նրանք ծանոթացան «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությանը, Հայերեն Վիքիպեդիային և վիքի գաղափարախոսությանը։ Ծանոթացան նաև Վիքիպեդիայի, և, հատկապես Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման ոլորտին։
Հանդիպումը խանդավառություն ստեղծեց բոլորի մոտ այն իմաստով, որ նրանք պետք է օգտվեն Արևմտահայերեն Վիքիպեդիայի միջոցով ստացված գիտելիքներից և իրենց կատարած ներդրումներով պիտի զարգացնեն արևմտահայերեն բաժինը։
Ապրիլի 1-6
[խմբագրել կոդը]Ապրիլի 1-ին Երևան են ժամանել Հայ-վրացական համագործակցության ամսվա վրացի հաղթողներ Դավիթ Ասրիաշվիլին և Ջաբա Լաբաձեն։
Վրացի մասնակիցները Երևանում այցելել են Պատմության թանգարան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոն, Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այցելել են Գառնու հեթանոսական տաճար, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ, Սուրբ Մարիամ Աստվածածին, Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե եկեղեցիները, Զվարթնոց տաճար։
Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հոկտեմբերի 1-15-ը։ Նպատակը, այդ ժամակահատվածում, Վրացերեն և Հայերեն Վիքիպեդիաներում, համապատասխանորեն հայկական և վրացական թեմատիկայով հոդվածների ստեղծումն ու բարելավումն էր։
Մարտի 25
[խմբագրել կոդը]«Վիքիպեդիա կրթական ծրագրի» շրջանակներում մարտի 25-ին կայացավ հերթական վորքշոփը Երևանի Գ.Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում: Աշակերտները սովորեցին խմբագրել Վիքիբառարանը, ստեղծեցին իրենց առաջին բառահոդվածները, իսկ ավագ մասնակիցներն իրենց առաջին թարգմանություններն արեցին Հայերեն Վիքիպեդիայում։
Վորքշոփը վարեցին Լիլիթ Թարխանյանը, Ազնիվ Ստեփանյանն ու Արամ Սողոմոնյանը։
Մարտի 21
[խմբագրել կոդը]Մարտի 21-ին Մրգավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։
Մարտի 19
[խմբագրել կոդը]Մարտի 19-ին հերթական շաբաթօրյա վորքշոփը տեղի ունեցավ Երևանի Այբ դպրոցում։ Ներկաները Հայերեն Վիքիբառարանը լցրեցին նորանոր բառահոդվածներով։
Մարտի 18
[խմբագրել կոդը]Մարտի 18-ին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական վորքշոփը, որի ընթացքում աշակերտները Հայերեն Վիքիպեդիայում ունեցան իրենց մասնակցային հաշիվները, ծանոթացան վիքիխմբագրման հիմնական գործիքներին։
Մարտի 14
[խմբագրել կոդը]2016 թվականի մարտի 14-ից Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում վերսկսվեցին վորքշոփերը՝ նպատակ ունենալով Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործընթացին մասնակից դարձնել նաև աշակերտներին։ Մասնակցում էին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ։ Առաջին վորքշոփը հիմնականում կրում էր տեսական բնույթ. ներկայացվեց համառոտ ինֆորմացիա Վիքիպեդիայի, Հայերեն Վիքիպեդիայի, «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գործունեության, իրականացվող նախագծերի մասին, խոսվեց Հայերեն Վիքիպեդիայի զարգացման անհրաժեշտության ու կարևորության մասին, ինչպես նաև ներկայացվեցին Վիքիպեդիայի խմբագրման հիմնական գործիքները։ Հետագա վորքշոփերի ընթացքում աշակերտները գործնականում կխմբագրեն Հայերեն Վիքիպեդիան։
Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։
Մարտի 5
[խմբագրել կոդը]Մարտի 5-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ հերթական շաբաթ օրվա վորքշոփը, որի ընթացքում մասնակիցներն էլ ավելի ամրապնդեցին Վիքիբառարանի խմբագրման գիտելիքները։
Փետրվարի 27
[խմբագրել կոդը]Փետրվարի 27-ին տեղի ունեցավ վորքշոփ Այբ դպրոցում։ Կրտսեր դասարանի աշակարտներն ամրապնդեցին Վիքիբառարանում խմբագրման գիտելիքները։
Փետրվարի 26
[խմբագրել կոդը]Արտաշատ քաղաքի Հ․ Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցում բացվեց Արտաշատի վիքիակումբը։
Փետրվարի 23
[խմբագրել կոդը]Փետրվարի 23-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփի մասնակցեցին Մրգավանի միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները։
Նորեկները սովորեցին խմբագրել Վիքիբառարանում և Վիքիպեդիայում, իսկ արդեն հմուտները՝ զարգացրին վիքիգիտելիքները։
Փետրվարի 20
[խմբագրել կոդը]Փետրվարի 20-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ կրտսեր դասարանի աշակերտների համար։ Վորքշոփը վարեցին Խուճուճ և David Saroyan մասնակիցները։
Փետրվարի 16
[խմբագրել կոդը]Փետրվարի 16-ին Միգավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։
Փետրվարի 15
[խմբագրել կոդը]Փետրվարի 15-ին Միգավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։
Փետրվարի 13
[խմբագրել կոդը]Փետրվարի 13-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ մասնակիցներին Վիքիբառարանում խմբագրել սովորեցնելու համար։
Փետրվարի 5-7
[խմբագրել կոդը]Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի հերթական երկօրյակը։
Հունվարի 15
[խմբագրել կոդը]Հունվարի 15-ին Հայերեն Վիքիպեդիայի համայնքը «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի գրասենյակում նշեց Վիքիպեդիայի 15 ամյակը:[1]
Հունվարի 6-10
[խմբագրել կոդը]Հունվարի 6-10-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Ձմեռային Վիքիճամբար 2016-ը: Ճամբարին մասնակցում էին խմբագիրներ Լիբանանից, Վրաստանից և Հայաստանից:
Ծանոթագրություններ
[խմբագրել կոդը]- ↑ «Հայ վիքիպեդիստները Երևանում նշում են օնլայն հանրագիտարանի հիմնադրման 15 ամյակը». armenpress.am. Վերցված է 2016-01-16-ին.