Վինչենցո Վիվիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինչենցո Վիվիանի
Vincenzo Viviani
Vincenzo Viviani.jpeg
Ծնվել էապրիլի 5, 1622(1622-04-05)[1][2][3][…]
Ֆլորենցիա
Մահացել էսեպտեմբերի 22, 1703(1703-09-22)[1][2][3][…] (81 տարեկան)
Ֆլորենցիա
ԳերեզմանՍանտա Կրոչե եկեղեցի
ՔաղաքացիությունFlag of the Grand Duchy of Tuscany with Great Coat of arms.svg Տոսկանայի Մեծ դքսություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ
Գործունեության ոլորտմաթեմատիկա[4] և ֆիզիկա[4]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ակադեմիա դելա Կրուսկա
Ալմա մատերՊիզայի համալսարան[5]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[1][4] և լատիներեն[4]
Գիտական ղեկավարԷվանջելիստա Տորիչելի և Գալիլեո Գալիլեյ
Եղել է գիտական ղեկավարIsaac Barrow?[6]
Հայտնի աշակերտներIsaac Barrow?
Commons-logo.svg Vincenzo Viviani (astronomer) Վիքիպահեստում

Վինչենցո Վիվիանի (իտալերեն՝ Vincenzo Viviani, ապրիլի 5, 1622(1622-04-05)[1][2][3][…], Ֆլորենցիա - սեպտեմբերի 22, 1703(1703-09-22)[1][2][3][…], Ֆլորենցիա), 16-րդ դարի իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, եղել է Գալիլեյի և Էվանջելիստա Տորիչելիի աշակերտը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ֆլորենցիայում, սովորել է ճիզվիտական դպրոցում։ Ծանոթանալով Տորիչելիի հետ, ով Գալիլեյի աշակերտն էր, նրա հետ միասին կատարում է ֆիզիկական փորձեր, իսկ 1639 թ. ինքը նույնպես դառնում է ինկվիզիցիայի հսկողության ներքո Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Արչետրիում ապրող Գալիլեյի աշակերտը։ Վիվիանին դառնում է կուրացած գիտնականի անփոխարինելի օգնականը։

Երեք տարի անց, 1642 թ. մահանում է Գալիլեյը, իսկ 1647 թ.` Տորիչելին։ Վիվիանին շարունակում է նրանց գիտական հետազոտությունները, միաժամանակ տպագրության պատրաստելով Գալիլեյի աշխատանքների ժողովածուն կենսագրական ակնարկով։ Տոսկանայի դուքս Ֆերդինանդ II Մեդիչին տրամադրում է նրան իր հովանավորությունը և պատվավոր տեղը բնության հետազոտությունների համար հատուկ ստեղծված Accademia del Cimento Ակադեմիայում։

Արագ հաստատվում է Վիվիանիի համբավը որպես Գալիլեյի իրավահաջորդ և նա մի շարք հրավերներ է ստանում միապետներից, այդ թվում՝ Լուի XIV-ից և լեհ թագավոր Յան II Կազիմիրից։ Անհանգստացած դուքսը 1666 թ. Վիվիանիին բարձր աշխատավարձով նշանակում է արքունական աստղագետ։

Նույն տարում Վիվիանին ընտրվում է նոր-նոր հիմնված Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի արտասահմանցի անդամ։ Հետագայում, 1696 թ. նա դարձել է նաև Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
1687 թ. Վիվիանին հրատարակում է Discorso intorno al difendersi da' riempimenti e dalle corrosione de' fiumi մեխանիկայի գիրքը, նախապատրաստում է նյութերի դիմադրությանը վերաբրող տրակտատ, սակայն, չի հասցնում ավարտել։ Գիրքը խմբագրել և հրատարակել է Լուիջի Գվիդո Գրանդին։

Իր կտակում Վիվիանին միջոցների մի մասը հատկացնում է Գալիլեյին, իր ցանկության համաձայն, Սանտա Կրոչե տաճարում թաղելու և այնտեղ նրա հուշարձանը տեղադրելու նպատակին։ Դա իրագործվեց 1737 թ., երբ Հռոմի եկեղեցին վերջապես թույլատրեց վերահուղարկավորել Գալիլեյին և հիմա ուսուցչի և աշակերտի գերեզմաններն իրար կողքի են։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվիանիի "Palazzo Viviani" կամ "Palazzo dei Cartelloni" անունով պալատը Գալիլեյին նվիրված արձանագրությունով և կիսանդրիով։

Ֆլորենցիայի իր պալատի ճակատին Վիվիանին կատարել է հսկայական քարե ոլորաթերթի վրա արված և Գալիլեյին նվիրված լատիներեն արձանագրություն։ Հետագայում պալատն ստացել է Palazzo dei Cartelloni անունը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե'ս նաև`[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]