Վիկտոր Ռոզեն
Վիկտոր Ռոմանովիչ Ռոզեն (ռուս.՝ Виктор Романович Розен, փետրվարի 21 (մարտի 5), 1849, Տալլին, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 10 (23), 1908, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արևելագետ-արաբագետ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890 թ.)։
1885 թվականից գլխավորել է ռուս, հնագիտական ընկերության արլևելյան բաժանմունքը, հիմնադրել է «Նոթեր ռուսական հնագիտական ընկերության արևելյան բաժանմունքի ամսագիրը։ Ռոզենի գործունեության հետ է կապված արևելագիտության նոր դպրոցի հիմնադրումը։ Լինելով հիմնականում արաբական երկրների ժողովուրդների հոգևոր մշակույթի ուսումնասիրող՝ Ռոզենն անդրադարձել է նաև այդ երկրների քաղաքական պատմությանը։ Կիրառել է պատմական աղբյուրների ուսումնասիրության և տեքստաբանական քննության ժամանակակից մեթոդներ և եղանակներ։ Ուսումնասիրել և հրատարակել է Ռուսաստանի պատմության վերաբերյալ արաբական աղբյուրներ, հրատարակել է պատմիչ Անաիոքացու ժամանակագրության մասերի ծանոթագրված թարգմանությունը։ Երբեմն հաղթահարելով պատմության վերաբերյալ իդեալիստական պատկերացումները՝ տարերայնորեն կանգնել է մշակութային երևույթների մատերիալիստական մեկնաբանման ուղու վրա։ Հանդես է եկել համաշխարհային պատմության ընթացքի ուսումնասիրման մեջ եվրոպակենտրոն տեսության դեմ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Розен Виктор Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Մարտի 5 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Տալլին քաղաքում ծնվածներ
- Հունվարի 23 մահեր
- 1908 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արևելագետներ
- Ռուս պատմաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին