Վիլյամինա Ֆլեմինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամինա Ֆլեմինգ
անգլ.՝ Williamina Fleming
Ծնվել էմայիսի 15, 1857(1857-05-15)[1][2][3]
Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմայիսի 21, 1911(1911-05-21)[4][1][2] (54 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ[4]
բնական մահով
ԳերեզմանՄաունթ Օբերն գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)Բոստոն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի աստղադիտարան[4]
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՀարվարդ Քոմփյութերս, Ամերիկյան աստղագիտական միություն, Ֆրանսիայի աստղագիտական ընկերություն և Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարԷդուարդ Չարլզ Փիքերինգի
Ստորագրություն
Изображение автографа
 Williamina Fleming Վիքիպահեստում

Վիլյամինա Փաթոն Սթեվենս Ֆլեմինգ (անգլ.՝ Williamina Paton Stevens Fleming, մայիսի 15, 1857(1857-05-15)[1][2][3], Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 21, 1911(1911-05-21)[4][1][2], Բոստոն, ԱՄՆ[4]), շոտլանդացի աստղագետ, իր ամբողջ կարիերայի ընթացքում նա մասնակցել է աստղերի նշանակումների միասնական համակարգի վրա և կատալոգներում է ընդգրկել հազարավոր ասղեր և աստղագիտական ուրիշ օբյեկտներ:Վերջիններիս թվում հատկապես կարելի է նշել նրա կողմից 1888 թվականին հայտնագործած Ձիու Գլուխ միգամածությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեմինգը ծնվել է Դանդի քաղաքում (Շոտլանդիա), Ռոբերտ Ստիվենսոնի և Մերի Ուոլկեր Ստիվենսի ընտանիքում։ Նա սովորել է Դանդիի պետական դպրոցներում և 14 տարեկանում դարձել է աշակերտ-ուսուցիչ Փոխադարձ կրթման դպրոցում։ Դպրոցը ավարտելուց հետո ամուսնացել է Ջեյմս Օրր Ֆլեմինգի ( James Orr Fleming ) հետ, և հետագայում, երբ նա 21 տարեկան էր, ամուսինները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաք։ Այդ ժամանակ նա հղի էր որդով՝ էդուարդով։ Ամուսինը լքեց նրան, և նա ստիպված էր աշխատանք որոնել, որպեսզի կերակրեր իրեն և որդուն։

Նա սկսում է աշխատել պրոֆեսոր Էդուարդ Չարլզ Փիքերինգի տանը, որպես սպասուհի։ Փիքերինգը, որը այդ ժամանակ աշխատում էր Հարվարդի աստղադիտարանում, հիասթափվել էր արական սեռի օգնականներից, ըստ ավանդույթի սրտնեղած ասել է, որ իր սպասուհին ավելի լավ կկատարեր նրանց աշխատանքը։

1881 թվականին Փիքերինգը վարձում է Ֆլեմինգին՝ աստղադիտարանում գրասենյակային աշխատանքներ կատարելու։ Չնայած իր համեստ պաշտոնին՝ Ֆլեմինգը զարգացրել և օգնել է ներդնել աստղերի նշանակումների համակարգը, ըստ որի տառը վերագրվում էր աստղի Սպեկտրում դիտվող ջրածնի քանակով։ Ջրածնի առավելագույն քանակություն պարունակող աստղերը դասակարգվում են որպես A, հետո B, և այլն։ Հետագայում Էննի Քենոնը բարելավեց նրա դասակարգումը՝ առաջարկելով ավելի պարզ համակարգ աստղի Մակերևույթի ջերմաստիճանի հիման վրա։ Ֆլեմինգը ակտիվ աշխատել է Հենրի Դրեյպերի կատալոգի վրա։ Ինը տարվա ընթացքում նա նաև դասակարգել է 10,000-ից ավելի աստղեր։

Ֆլեմինգ 1 միգամածություն

Իր աշխատանքի ընթացքում նա հայտնաբերել է 59 գազային միգամածություններ, ավելի քան 310 փոփոխական աստղեր և 10 նոր աստղ։ 1907 թվականին նա հրատարակել է իր հայտնաբերած 222 փոփոխական աստղերի ցանկը։ 1888 թվականին տիկին Ֆլեմինգը հայտնաբերեց Ձիու Գլուխ միգամածությունը համար B2312 թիթեղի վրա՝ նկարագրելով այն որպես պայծառ միգամածություն (հետագայում հայտնի որպես IC 434), «Ալնիտակից (Օրիոնի ձեթա) 30 րոպե հարավ գտնվող, 5 րոպե տրամագծով կիսակլոր խորացումներով»։ Էդվարդ Փիքերինգի եղբայրը՝ Ուիլյամ Հենրի Փիքերինգը, որը վերցրեց լուսանկարը, ենթադրեց, որ այդ տեղը մոտակա մութ փոշու ստվերն է։ Հետագայում հրապարակված շատ հոդվածներ և գրքեր փորձում էին հերքել, որ Ֆլեմինգն է առաջինը հայտնաբերել այդ միգամածությունը և վերագրում էին այն Ուիլյամ Փիքերինգին, քանի որ առաջին Ինդեքս կատալոգի (IC) կազմող Ջոն Լյուդվիգ Էմիլ Դրեյերը ջնջել էր տիկին Ֆլեմինգի անունը նրա հայտնաբերած օբյեկտների հեղինակների ցանկից՝ վերագրելով դրանք Փիքերինգին (ինչը ընդունվեց կատալոգի օգտատերների մեծամասնության կողմից, քանի որ Փիքերինգը Հարվարդի քոլեջի աստղադիտարանի տնօրենն էր)։ Բայց երկրորդ Ինդեքս կատալոգի թողարկման ժամանակ տիկին Ֆլեմինգը և ուրիշները արդեն բավականին հայտնի էին, որպեսզի ստանային հետագայում հայտնաբերված օբյեկտների արժանիքների պատշաճ ճանաչումը, բայց դա չվերաբերվեց Ձիու Գլուխ միգամածությանը՝ ավելի վաղ կատարած հայտնագործմանը։ Ֆլեմինգը ղեկավարում էր մոտ մի տասնյակ երիասարդ կանանցից կազմված խումբը, որոնց վարձել էին հաշվարկներ կատարելու և աստղադիտարանի հրապարակումները խմբագրելու համար։ 1899 թվականին Ֆլեմինգը նշանակվել է լուսանկարչական թիթեղների արխիվի վարող։ 1906 թվականին նա դարձել է Լոնդոնում Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության պատվավոր անդամ՝ այնտեղ ընտրված առաջին ամերիկացի։ Քիչ ժամանակ անց նա ընտրվել է Ուելսլի քոլեջի պատվավոր անդամ աստղաքիտության բնագավառում։ Մահից քիչ ժամանակ առաջ Մեքսիկայի աստղագիտական ընկերությունը պարգևատրել է նրան շքանշանով նոր աստղեր հայտնաբերելու համար։ Նա հրապարակել է երկու աշխատանք. «Փոփոխական աստղերի լուսանկարչական հետազոտություն» ( A Photographic Study of Variable Stars ) (1907) և «Աստղերի սպեկտրները և լուսանկարչական մեծությունները ստանդարտ գույներում» (1911) ( Spectra and Photographic Magnitudes of Stars in Standard Regions ): Ֆլեմինգի վերջին նշանակալի աշխատանքը՝ «Պեկուլյար սպեկտրներով աստղերը», հրատարակվել է 1912 թվականին արդեն նրա մահից հետո։ Նա մահացել է 1911 թվականին Բոստոնում թոքաբորբից։

Ժառանգությունւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեմինգ խառնարանը Լուսնի վրա անվանվել է նրա, ինչպես նաև Ալեքսանդր Ֆլեմինգի պատվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 452. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  5. Find A Grave — 1996.
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cannon (1911 թ․ հունիս), «WILLIAMINA PATON FLEMING», Science (published 1911 Jun 30), 33 (861): 987–988, Bibcode:1911Sci....33..987C, doi:10.1126/science.33.861.987, PMID 17799863 {{citation}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամինա Ֆլեմինգ» հոդվածին։