Վիլմոշ Աբա-Նովակ
Ծնվել է | մարտի 15, 1894[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1941[4][1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Հունգարիայի գեղարվեստի համալսարան (1914)[4] |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ուսուցիչ | Վիկտոր Օլգայ[4] |
Vilmos Aba-Novák Վիքիպահեստում |
Վիլմոշ Աբա-Նովակ (հունգ.՝ Vilmos Aba-Novák, մարտի 15, 1894[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 29, 1941[4][1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի գծանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչական դպրոցում ուսումը 1912 թվականին ավարտելուց հետո նա սկսել է աշխատել նկարիչ Ադոլֆ Ֆենշեի արհեստանոցում, միաժամանակ շարունակել է ուսումը Հունգարական թագավորական նկարչական դպրոցում (այժմյան Հունգարիայի գեղարվեստի համալսարան)։ Ուսումը ընդհատում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Վիլմոշ Աբա-Նովակը զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, ծառայել Արևելյան գծում։ Պատերազմական գործողությունների ընթացքում կարողանում էր նկարչական դասեր վերցնել Վիկտոր Օլգեից։
Պատերազմից հետո շարունակել է գեղանկարչական դասերը։ 1921-1923 թվականների ընթացքում նկարիչն ամառային ամիսներն անցկացնում էր Սոլնոկոի նկարչական գաղութում մի խումբ նկարիչների հետ ու Ռումինիայի տարածքի Բայա Մարե քաղաքում։ Հենց այստեղ 1924 թվականին կայացավ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։
1928 թվականին իբրև Հունգարական ակադեմիայի կրթաթոշակ ուղարկվել է ստեղծագործական գործուղման երեք տարով 1928-1930 թվականներին դեպի Հռոմ։ Հայտնի է դարձել իբրև այսպես կոչված «Հռոմեական դպրոցի» ներկայացուցիչ հունգարական գեղանկարչության մեջ։
1939-1941 թվականներին ուսուցանում է Հունգարական թագավորական նկարչական դպրոցում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից հիմնարար գեղանկարչության ներկայացուցիչ է։ Նկարել է կտավներ և տոնական որմնանկարներ, տարբերվել է մոնումենալ կոմպոզիցիաներով և ագրեսիվ կոլորիտով։
Արդեն 1920-ական թվականներին ստացել է համաժողովրդական հեղինակություն, վաստակել է մրցանակներ և պարգևներ, այսպես 1937 թվականին արժանացել է Համաշխարհային ցուցահանդեսի Գրան-պրի ժյուրի մրցանակին, 1940 թվականին Վենետիկյան բիեննալեի պարգևին։
Հակում ունենալով մոնումենտալ գեղանկարչությանը՝ նա ուներ բազամթիվ պատվերներ պաշտոնական շրջաններից և եկեղեցուց։ Փաստացի գտնվում էր հունգարական թագավորության հովանավորության ներքո։ Սակայն իր աշխատություններում նկարիչը ստիպված էր հետևել պատվիրատուների ցանկություններին ու թեմաներին։
Աբա-Նովակի գլխավոր թեմաներն էին եկեղեցին ու գյուղացիական շուկաները, որոնք ի հայտ էին գալիս իր սկզբնական կտվներում Էքսպրեսիոնիզմի վառ երանգներով ու իտալական նովոչենու։ Գունագեղ և միշտ շատ ծանրաբեռնված թեմական տեսարանները կրկնվում են նկարչի մոտ բազմաթիվ տարբերակներով։ Սուր արտահայտությունն ու հումորը հերոսների բնավորության մեջ հանու է ամենօրության ծանրությունը։ Գյուղական գունագեղ տոնավաճառների,պանդոկների, եկեղեցիների,զավեշտախաղերի իր երփներանգ պատկերները իրեն մեջ պարունակում են ազգային տարերքի, տիպիկ հուգարական խառնվածքի զգացողություն:Այդ բոլորի հետ մեկտեղ իր ազգայնությունը չի դառնում էկզոտիկ, էնոգրաֆիկական գեղանկարչությամբ հմայվելու, ինչը բավականին բնութագրական է XX դարի սկզբի բազմաթիվ գեղանկարիչների համար։ Աբա-Նովակի կտավներում արտացոլված մարդիկ պատկերված են գրոտեսկի երանգներով, կյանքի ողբերգական անկայունությունը ուժաթափ են անում պարզ երջանկությունները։ Այս ողբերգական նոտան, որը կարծես թե հնչում է նկարչի այդքան ուրախ աշխատություններում, հորմոնիայի այդ անհագ կարոտը և կեցության ամբողջականությունը Աբա-Նովակի արվեստը դարձնում են արվեստի համար բնութագրական և լուրջ ազդեցություն։
Սեգեդի, Բուդապեշտի, Մավզոլեի Սուրբ Իշտվան եկեղեցիների որմնանկարների հեղինակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լաուրա
-
Իտալական քաղաք
-
Որմնանկարներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kontha S. Aba-Novák, Vilmos // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T000050
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Oxford Art Online — [Oxford, England]: OUP, 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aba-Novák Galéria Արխիվացված 2010-01-06 Wayback Machine(հունգարերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլմոշ Աբա-Նովակ» հոդվածին։ |
|