Վերոնիկա Լեյկ
Վերոնիկա Լեյկ | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Veronica Lake |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 14, 1922 (101 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 7, 1973 |
Վախճանի վայր՝ | Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, օդաչու, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Կարիերա՝ | 1939—1970 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000043 |
Վերոնիկա Լեյկը (անգլ.՝ Veronica Lake, նոյեմբերի 14, 1922[2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 7, 1973[1][2], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի է, որը նորաձևության մեջ մտցրեց երկար մազերով մեկ աչքը փակելու հնարքը։ Իր կարիերան սկսել է 1939 թվականից։ Նկարահանվել է մի շարք հայտնի հոլիվուդյան ֆիլմերում։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկա Լեյկը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 14-ին Բրուքլինում, նավաստու ընտանիքում։ Հաղթելով տեղի գեղեցկության մրցույթում՝ Վերոնիկա Լեյկը 1938 թվականին մոր հետ մեկնել է Հոլիվուդ։ Մեկ տարի անց նա կատարել է իր նորամուտը կինոյում «RKO» ստուդիայում, որտեղ իր առաջին իսկ դերից հետո գրավել է «Paramount Pictures»-ի պրոդյուսերներից մեկի ուշադրությունը երկար մազերով շիկահերի կերպարով, որի շնորհիվ էլ հիշվել է հանդիսատեսի կողմից։ 1940-ական թվականների սկզբին Վերոնիկ Լեյկը կարճ ժամանակում վերածվում է հոլիվուդյան աստղի։ Նրա մասնակցությամբ այդ տարիներին նկարահանված ֆիլմերից շատերը, ինչպիսիք են՝ «Սալիվանի թափառումները (1941), «Վարձով զենք» (1942) և «Ապակե բանալի» (1942), դարձել են հիթեր։ Վերոնիկա Լեյկը եղել է շատ կանանց կուռքը, իսկ նրա սանրվածքը, որ ստացել է «խաղ տապկնոցի» անունը, եղել է ամենատարածվածը այդ տարիներին[3]։ նայած հանդիսատեսի շրջանում ունեցած ժողովրդականությանը՝ Վերոնիկա Լեյկը համարվել է ծանր բնավորությամբ դերասանուհի, որի հետ աշխատանքը մշտապես հետաձգվում էր ինչ-որ կոնֆլիկտների պատճառով[4]։
1944 թվականին Վերոնիկա Լեյկը, լինելով հղի, ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ընկել է, ինչը հանգեցրել է երեխայի վաղաժամ ծննդին և նորածնի մահվան[5]։ Այդ դեպքը մեծ ազդեցություն է թողել դերասանուհու կյանքի վրա. շուտով նա բաժանվել է ամուսնուց, իսկ կարճ ժամանակ հետո սկսվել են խնդիրներ ալկոհոլի հետ կապված։ Նկարահանման հրապարակներում նա ավելի հաճախ էր սկանդալների տեղիք տալիս, և 1948 թվականին «Paramount» կինոստուդիան որոշում է չերկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը
Մինչև 1950-ական թվականների կեսերը հեռուստատեսությունում ու թատրոնում աշխատանք գտնելու փորձերն արդյունք չեն տալիս, և նրա կարիերան վերջնականապես ավարտվում է։ 1959 թվականին երրորդ ամուսնուց բաժանվելուց հետո Վերոնիկա Լեյկն սկսում է ավելի հաճախ հայտնվել ոստիկանությունում հասարակական վայրերում խուլիգանության ու հարբեցողության պատճառով, իսկ իր կյանքը նա անցկացնում էր Բրուքլինի էժանագին հյուրանոցներում։ Շուտով «New York Post»-ի լրագրողներից մեկը նկատել է, որ նա աշխատում է Մանհեթենի հյուրանոցներից մեկում որպես բուֆետապան։ Այդ պատճառով նա կրկին արժանանում է հասարակության ուշադրությանը։ Նրան հաջողվում է հայտնվել հեռուստատեսությունում՝ մի որոշ ժամանակ որպես հաղորդավար աշխատելով Բալթիմորում։
Վերոնիկա Լեյկի հոգեկան վիճակը շարունակել է վատթարանալ, ինչը հանգեցրել է նրա մոտ պարանոյայի զարգացմանը[6]։ Դերասանուհին մահացել է 1973 թվականի հուլիսի 7-ին հեպատիտից և երիկամային անբավարարության պատճառով, որոնց պատճառը ալկոհոլամոլությունն էր։ Դերասանուհին մահացել է 50 տարեկանում[7]։ Նա դիակիզվել է, իսկ աճյունը ցրվել է Վիրջինյան կղզիների ափին, ինչպես ինքն է ցանկացել։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բոլոր կանայք էլ ունեն գաղտնիքներ (1939) – Ջեյն
- Ինձ թևեր են պետք (1941) – Սալլի Վոն
- Սալիվանի թափառումները (1941) – աղջիկ
- Վարձու զենք (1942) – Էլեն Գրեհեմ
- Ապակե բանալի (1942) – Ջանետ Հենրի
- Ես ամուսնացել եմ կախարդի հետ (1942) – Ջենիֆեր
- Վշտի, կարոտի ու կորուստների միջով (1943) – Օլիվիա դ’Արսի
- Ոչ այս աշխարհում (1945) – Դորոթի Դոջ
- Կապույտ գեորգին (1946) – Ջոյս Հարվուդ
- Սայգոն (1948) – Սյուզան Քլիվեր
- Մի՞թե սա ռոմանտիկա չէ (1948) – Քենդի Կամերոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ «Veronica Lake's remains resurface». USA Today. 2004 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Donnelley, Paul (2003). Fade to black: A Book of Movie Obituaries. Omnibus Press. էջեր 392. ISBN 0-711-99512-5.
- ↑ Parish, Robert James (2001). The Hollywood Book of Death: The Bizarre, Often Sordid, Passings of More than 125 American Movie and TV Idols. Contemporary Books. էջ 74. ISBN 0-809-22227-2.
- ↑ Lenburg, Jeff (2007). Peekaboo: The Story of Veronica Lake. iUniverse. էջ 236. ISBN 0-595-19239-4.
- ↑ «Veronica Lake». BUNKSPLACE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերոնիկա Լեյկ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Վերոնիկա Լեյկը Find a Grave կայքում
- Վերոնիկա Լեյկը Peoples.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Լեյկ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հուլիսի 7 մահեր
- 1973 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Բրուքլինում ծնվածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի մոդելներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- ԱՄՆ-ի օդաչուներ