Վերա Նաումովա-Շիրոկիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Նաումովա-Շիրոկիխ
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1877
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 4, 1955(1955-05-04) (77 տարեկանում)
Մահվան վայրՏոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԿանանց բարձրագույն դասընթացներ
ԱշխատավայրՏոմսկի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Աշխատանքի հերոս

Վերա Նիկոլաևնա Նաումովա-Շիրոկիխ (նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1877, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 4, 1955(1955-05-04), Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գիտնական, գրականագետ, Աշխատանքի հերոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գրող Նիկոլայ Նաումովի (1838-1901) ընտանիքում, որն այդ ժամանակ բնակվում էր Պետերբուրգում: Նիկոլայ Նաումովը ծանոթ էր Նիկոլայ Յադրինցևի, Գրիգորի Պոտանինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Տուրգենևի, Գլեբ Ուսպենսկու, Գրիգորի Ելիսեևի հետ: Վերայի կնքահայրը եղել է Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը[1]:

Մայրը՝ Տատյանա Քրիստաֆորովնան, ծննդյամբ՝ Պոպովա, ավարտել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիան (առաջին կին բժիշկ շրջանավարտները Ռուսաստանում), եղել է ակտիվ նարոդնիկ, դեպի «ժողովուրդ երթի» համար 1882 թվականին ընտանիքով աքսորվել է Սիբիր, Տոմսկի նահանգի Մարիինսկի ուեզդի Բոգոտոլ գյուղ: 1887 թվականին ընտանիքը տեղափոխվել է Տոմսկ, որտեղ սերտ կապերի մեջ է եղել Կոնստանտին Ստանյուկովիչի, Դմիտրի Կլեմենցի, Ֆելիքս Վոլխովսկու, Սողոմոն Չուդնովսկու, Ալեքսանդր Իվանչին-Պիսարևի, Սերգեյ Սինեգուբի հետ: Տոմսկում գտնվելու ընթացքում նրանց տուն էր գալիս նաև Վլադիմիր Կորոլենկոն:

Վերան սովորել է Մարինսկայա կանանց գիմնազիայում (ավարտել է 1894 թվականին, արծաթե մեդալով) և Սանկտ Պետերբուրգի Կանանց բարձրագույն դասընթացների պատմության ֆակուլտետում: Սովորելու ընթացքում նա ծանոթանում է Նադեժդա Կրուպսկայայի հետ: Դասընթացներն ավարտելուց հետո 1900 թվականին Վերան դասավանդել է այնտեղ և գիմնազիայի բարձր դասարաններում: Պրոֆեսոր Իլյա Շլյապկինի ղեկավարությամբ ուսումնասիրում է Նովգորոդի Սոֆիայի տաճարի արխիվի հին ռուսական ձեռագիր հուշարձանները: Որոշ ժամանակ նա ապրում է Դմիտրի Մենդելեևի ընտանիքում, որի հետ նրա հայրը լավ ծանոթ էր:

1902 թվականին Վերան ամուսնանում է Բալթիական Նավաշինական գործարանի ճարտարագետ Իվան Իվանովիչ Շիրոկիխի հետ: 1904 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Ուրալ, 1904-1916 թվականներին դասավանդում է Ուրալի լեռնագործարանային դպրոցում, 1916-1917 թվականներին՝ Պերմի համալսարանում:

1918 թվականին Վերան վերադառնում է Տոմսկ, դասավանդում Տոմսկի պետական համալսարանում: 1919 թվականից աշխատել է Տոմսկի համալսարանի գիտական գրադարանում, 1922-1929 թվականներին եղել է գրադարանի վարիչը: Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ փրկվում է ամենաթանկարժեք մատենագիտական ֆոնդը, Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների տարիներին Գիտական գրադարանի շենքը տեղական իշխանությունների կողմից օգտագործվել է զորամասերի և պետական հաստատությունների տեղակայման նպատակով, 1915 թվականի ամռանից մինչև 1917 թվականի փետրվարը գրադարանի դահլիճում և հարակից սենյակներում էր հանգրվանել 39-րդ Սիբիրյան պահուստային գունդը, առաջին հարկում էին գտնվում զինվորական զորանոցները , գնդի հրամանատարական և մատակարարման ծառայությունները: Հետագայում գրադարանը զբաղեցրեցին Տոմսկի հեղկոմը, Սիբիրյան ժամանակավոր կառավարությունը, Դիրեկտորիան, Գերագույն տիրակալ Կոլչակը: 1919 թվականին, կորցնելով ամուսնուն, Վերա Նաումովա-Շիրոկիխը մնաց երկու երեխաների հետ (երկու մեծերը մահացել էին մանկական հասակում): Նա հիմնավորեց Տոմսկում մանկավարժական բուհ բացելու անհրաժեշտությունը, ակտիվորեն հետևում էր իր առաջարկությունների իրականացմանը, ինչի շնորհիվ էլ, 1930 թվականի սեպտեմբերի 28-ին կայացավ Տոմսկի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բացումը: 1930-1938 թվականներին եղել է Տոմսկի մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը:

1933 թվականի մայիսի18-ին նրան մեղադրանք է առաջադրվում հակահեղափոխական ապստամբական կազմակերպությունում մասնակցության համար և 1933 թվականի հուլիսի 2-ին դատապարտվում է ՌՍՖՍՀ ՔՕ 58-10-11 հոդվածով, նրան զրկելով Տոմսկի օկրուգում 3 տարի բնակվելու և 12 տարով որոշակի քաղաքացիական և քաղաքական իրավունքներից: Զառամյալ տարիքի և հիվանդագին վիճակի պատճառով նրան թույլատրում են մնալ Տոմսկում (այդ մեղադրանքներից նա արդարացվում է Տոմսկի մարզային դատարանի 1961 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ): Որոշակի դեր է խաղում նաև Նադեժդա Կրուպսկայայի և Գորկու միջամտությունը:

1938 թվականի փետրվար-հունիս ամիսներին Ժողովրդական կրթության կոմիսարիատի կողմից գործուղվում է Ֆրանսիա, Բելգիա և Չեխիա գրադարանային գործի ուսումնասիրության նպատակով:

1938-1941 թվականներին աշխատել է Լենինի անվան գրադարանում որպես գիտական գծով տնօրենի տեղակալ: 1941-1955 թվականներին աշխատել է ՏՊՀ-ում, որպես Գիտական գրադարանի տնօրեն: Ընտրվել է Տոմսկի քաղաքային խորհրդի պատգամավոր:

Մահացել է 1955 թվականի մայիսի 4-ին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային հերոսի կոչում Վերա Նաումովա-Շիրոկիխին շնորհվել է 1935 թվականին, 1948 թվականին ստացել է «ՌՍՖՍՀ Գիտության վաստակավոր գործչի» կոչում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]