Վերա Հենրիքսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Հենրիքսեն
նորվ.՝ Vera Henriksen
Վերա Հենրիքսեն.jpg
Ծննդյան անուննորվ.՝ Vera Margrethe Roscher Lund
Ծնվել էմարտի 22, 1927(1927-03-22)[1]
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Վախճանվել էմայիսի 23, 2016(2016-05-23) (89 տարեկան)
Մասնագիտությունհեղինակ և գրող
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունԵյլի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Պարգևներ

Վերա Հենրիքսեն (նորվ.՝ Vera Henriksen, ծնված Vera Margrethe Roscher Lund, մարտի 22, 1927(1927-03-22)[1], Օսլո, Նորվեգիա - մայիսի 23, 2016(2016-05-23)), նորվեգացի դրամատուրգ և արձակագիր։ Հայտնի է դարձել մասանավորապես իր վեպերով և պիեսներով, որոնց գործողություններն ընթանում են միջնադարյան ժամանակաշրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Հենրիքսենը ծնվել է 1927 թվականի մարտի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Մինչև 1940 թվականը նա ապրել է Օսլոյում, իսկ դրանից հետո տեղափոխվել է Արենդալ։ Վերա Հենրիքսենի հայրը գնդապետ Ռանգվալդ Ալֆրեդ Ռոշել Լունդն էր՝ նորվեգական բանակի հետախուզության առաջին ղեկավարը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիան օկուպացիայի ենթարկեց Նորվեգիային։ Հենց այդ ժամանակ էլ Վերա Հենրիքսենը փախավ երկրից։

Կրքությունը շարունակում է Շվեդիայի Ուփսալա քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում, որն ավարտում է 1945 թվականին։ Հաջորդ տարի ապագա բանաստեղծը մեկնում է Միացյալ Նահանգներ. այստեղ նրա ընտանիքն ապրում էր Նյու Ջերսի նահանգում։ Վերա Հենրիքսենը Եյլի համալսարանում ուսումնասիրում է ճարտարապետություն 1946 թ.-ից 1948 թվականը։ Իսկ դրանից հետո՝ 1948 թ.-ից 1949 թվականներին Վերան պատմություն և արվեստ ուսումնասիրեց Կոլումբիայի համալսարանում։ Հենրիքսենը ԱՄՆ-ում ապրեց 1946 թ.-ից 1963 թվականները։ Այստեղ, 1948 թվականին, ամուսնանում է Օլավ Գոթֆրեդ Հենրիքսենի հետ։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Հենրիքսենի առաջին վեպը համարվում է «Sølvhammeren» («Արծաթե մուրճ»), որն հրապարակվել է 1961 թվականին։ Հետո դրան հաջորդեցին Jærtegn («Հրաշք»)՝ 1962 թվականին և Helgenkongen («Սուրբ արքան») 1963 թվականին։ 1970-ական թվականներին նա ստեղծում է գրքերի շարք՝ Trollsteinen, Pilegrimsferd, Blåbreen, Staupet ևSkjærsild: Բազմաթիվ պատմական սյուժեներով գրքեր է ստեղծել, որտեղ ներկայացված են միջնադարյան ժամանակաշրջանի դեպքեր ու իրադարձությունները[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dronningsagaen (Վեպ) 2011
  • Sigvat (Lyrikk, Aschehoug) 2007
  • Jarlefeiden (Վեպ) 2003
  • Ildens sang (Վեպ) 2002
  • Klangen av en lutt (Վեպ) 2001
  • Veodalen (Փաստարկներ) 2001
  • Stavkjerringa (Վեպ) 1997
  • Luftforsvarets historie: Bind 2: Fem år i utlegd (Վավերագրություններ) 1996
  • Luftforsvarets historie. Bind 1: Fra opptakt til nederlag (Վավերագրություններ) 1994
  • Selja og Stad (Վավերագրություններ) 1992
  • Skipet uten drage. Vest i havet (Ungdomsbok) 1992
  • Skipet uten drage. Månesteinen (Ungdomsbok) 1991
  • Skipet uten drage. Olav ulvunge (Ungdomsbok)1990
  • Silhuetter mot hvitt lys (Վեպ) 1990
  • Bodvars saga. Ravn og due (Վեպ) 1989
  • Mot en verdens ytterste grense. Vest for storhavet – Grønland og Vinland (Վավերագրություններ) 1988
  • Eventyrsagaen (Մանկական գրքեր) 1988
  • Rekviem for et lite dampskip (Վեպ) 1988
  • Under seil mot det ukjente (Վավերագրություններ) 1987
  • Runekorset (Վեպ) 1986
  • Hellig Olav (Վավերագրություններ) 1985
  • Verdenstreet. Mennesker og makt i Odins tid. (Վավերագրություններ) 1984
  • Bodvars saga. Spydet (Վեպ) 1984
  • Bodvars saga. Odins ravner(Վեպ) 1983
  • Skjebneveven (Վավերագրություններ) 1982
  • Med skip til lands og vanns (Վավերագրություններ) 1981
  • Sagaens kvinner (Վավերագրություններ) 1981
  • Kongespeil (Վեպ) 1980
  • Dronningsagaen (Վեպ) 1979
  • Riksseglet (Դրամաներ) 1978
  • Skjærsild (Վեպ) 1977
  • Staupet (Վեպ) 1975
  • Sverdet (Դրամաներ) 1974
  • Blåbreen (Վեպ) 1973
  • Asbjørn Selsbane (Դրամաներ) 1972
  • Pilegrimsferd (Վեպ) 1971
  • Trollsteinen (Վեպ) 1970
  • Vargtid. Selshemnaren (Դրամաներ) 1968
  • Glassberget (Վեպ) 1966
  • Helgenkongen (Վեպ) 1963
  • Jærtegn (Վեպ) 1962
  • Sølvhammeren (Վեպ) 1961

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին արժանացել է Սուրբ Օլաֆի պարգևի
  • 1962 թվականին արժանացել է Norwegian Booksellers' Prize,
  • 1973 թվականին՝ Sarpsborgprisen
  • 1978 թվականին՝ Mads Wiel Nygaard’s Endowment[3]
  • 1988 թվականին՝ Riksmålsforbundets barne- og ungdomsbokpris.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1027945317 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Вера Хенриксен
  3. «Mads Wiel Nygaards Legat» (Norwegian)։ Forfatterportalen.no։ Վերցված է օգոստոսի 7, 2010  (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]