Վեստերբորկ (համակենտրոնացման ճամբար)
Տեսակ | transit camp?, Նացիստական համակենտրոնացման ճամբարներ, internment camp? և պատերազմի հուշահամալիր |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ[1] |
Տեղագրություն | Միդեն-Դրենթե[1] |
Վայր | Hooghalen? |
Հասցե | Oosthalen 8, 9414 TG, Hooghalen (Midden-Drenthe), Drenthe, Nederland[1] |
Անվանված է | Վեստերբորկ |
Սեփականատեր | Staatsbosbeheer? |
Հիմնադրված է | 1942 |
Քանդվել է | 1945 |
Հաջորդ | Q18767806? |
Ժառանգության կարգավիճակ | European Heritage Label?[2] |
Պաշտոնական կայք |
Վեստերբորկ (հոլ.՝ Westerbork), համակենտրոնացման ճամբար, որը ստեղծվել է Նացիստական Գերմանիայի կողմից Նիդերլանդները օկուպացնելուց հետո։ Գտնվել է Դրենթե մարզի Վեստերբորկ բնակավայրում՝ Գերմանիայի սահմանին մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին նիդերլանդական իշխանությունները ստեղծեցին Վեստերբորկ ճամբարը հրեա փախստականների համար, որոնք լքել էին Գերմանիայի և դրա կողմից օկուպացված երկրների տարածքները։ Առաջին փախստականները ճամբարում տեղավորվել են հոկտեմբերի 9-ին։ Ճամբարում կառուցվել են 50 բարաք 1800 մարդու համար և այլ ինքնակամ կառույցներ[3]։ Ճամբարը վերածվել է համակենտրոնացման ճամբարի 1941 թվականի վերջին և 1942 թվականի սկզբին։
Վեստերբորկը դարձավ տարանցիկ ճամբար, որտեղ տեղավորեցին Նիդերլանդների հրեաներին և գնչուներին, որոնց հետո պետք է արտաքսեին Աուշվից 2 և Սոբիբոր։
Ճամբարի պարետի կողմից ստեղծված հրեական «անվտանգության ծառայության» ղեկավարներ Կուրտ Շլեզինգերն ու Հայնց Թոդմանը ծաղրում էին ճամբար եկած նորեկներին, վերցնում թանկարժեք իրերը և կանանց դրդում սեռական ծառայություն մատուցելուն[4]։
1944 թվականի օգոստոսի 7-ից սեպտեմբերի 3-ը ճամբարում է եղել Աննա Ֆրանկն ու իր ընտանիքը, որոնց արտաքսել են Օսվենցիմ, այնտեղից էլ Բերգեն-Բելզեն։ Էթի Հիլեսումը 1942-1943 թվականներին սկզբից կամավոր է եղել ճամբարում, հետո դարձել է կալանավոր։ Նա և ընտանիքը նույնպես արտաքսվել են Օսվենցիմ։ Հայտնի կալանավորներից էին դերասան և ռեժիսոր Կուրտ Գերրոնը, դերասան Օտտո Վալբուրգը։
Վերջնարդյունքում ճամբարում պահվել են նիդերլանդական կոլլաբորացիոնիստները։
1945 թվականի ապրիլի 12-ին Վեստերբորկը ազատագրվել է կանադացի զինվորների կողմից։
Ինդոնեզիայի անկախության պատերազմից հետո Վեստերբորկում են պահվել փախստականներին։ 1970-ականներին ճամբարը ապասարում են, որի տեղը հուշահամալիր են կառուցում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վերականգնած բարաքը, որտեղ 1944 թվականի սեպտեմբերին ապրել է Աննա Ֆրանկը
-
Վեստերբորկի հուշահամալիրը։ Յուրաքանչյուր քարը խորհրդանշում է ճամբարի կալանավորի, որոնց արտաքսել են ճամբարից ու մահացել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Dutch War Memorial Database
- ↑ https://ec.europa.eu/culture/fr/cultural-heritage/initiatives-and-success-stories/sites-du-label-du-patrimoine-europeen
- ↑ «Westerbork». Արխիվացված է օրիգինալից 2002-02-02-ին., Hans Vanderwerff
- ↑ «Das Polizeiliche Durchgangslager Westerbork (The Police Transit Camp Westerbork)». Արխիվացված է օրիգինալից 2016-01-27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jonathan Gardiner: One-Way Ticket from Westerbork. Oegstgeest, The Netherlands: Amsterdam Publishers, 2021, 9789493056756
- Hans-Dieter Arntz: Der letzte Judenälteste von Bergen-Belsen. Josef Weiss - würdig in einer unwürdigen Umgebung. Aachen 2012.
- Jacob Boas, Boulevard des Misères: the Story of the Transit Camp Westerbork. Hamden, Connecticut: Archon Books, 1985 0-208-01977-4
- Etty Hillesum, Letters from Westerbork. New York: Pantheon, 1986 0-394-55350-0 (originally published in the Netherlands as Het denkende hart van de barak, 1982)
- Cecil Law, Kamp Westerbork, transit camp to eternity : the liberation story. Clementsport, N.S. : Canadian Peacekeeping Press, 2000 1896551351
- Harry Mulisch, The Discovery of Heaven. Penguin Press, 1992, 0-1402-3937-5
- Jacob Presser, The Destruction of the Dutch Jews New York: Dutton, 1969, translated by A. Pomerans.