Օտտո Վալբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Վալբուրգ
գերմ.՝ Otto Wallburg
Ծնվել էփետրվարի 21, 1889(1889-02-21)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհոկտեմբերի 29, 1944(1944-10-29)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՕսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա
ԿրթությունErnst Busch Academy of Dramatic Arts?
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան

Օտտո Վալբուրգ (իրական անունը և ազգանունը — Օտտո Մաքսիմիլիան Վասսերցուգ) (գերմ.՝ Otto Wallburg; փետրվարի 21, 1889(1889-02-21)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 29, 1944(1944-10-29)[1], Օսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա), հրեական ծագմամբ գերմանացի դերասան, հոլոքոստի զոհերից մեկը։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում։ Բանկիրի որդի է։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ստացել վիրավորում արևելյան ռազմաճակատում։ Պարգևատրվել է «Երկաթե խաչով»։

1926 թվականից աշխատել է գերմանական կինոարդյունաբերությունում, այդ թվում նաև, UFA-ի տարբեր կառույցներում։

1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո լքել է Գերմանիան և տեղափոխվել Ավստրիա, որտեղ շարունակել է աշխատել կինոյում։ Ավելի ուշ արտագաղթել է Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Նիդերլանդներ։

Նիդերլանդներ գերմանացիների ներխուժումից հետո՝ 1940 թվականին ձերբակալվել է։ Որոշ ժամանակ գտնվել է Վեստերբորկ համակենտրոնացման ճամբարում, որտեղից էլ տեղափոխվել է Տերեզիենշտադ, այնտեղից էլ Օսվենցիմ։ Սպանվել է 1944 թվականին Օսվենցիմում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտոն համր կինոյի և ձայնային ֆիլմերի վաղ շրջանի հայտնի դերասան է։ Հանդես է եկել նաև կաբարեում։

Որպես դերասան իր առաջնախաղն ունեցել է 1909 թվականին։

Կինոյում նկարահանվում է 1926 թվականից։ Կերտել է ավելի քան 86 դերեր։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926 — 10 մարկայանոց քարտի պատմություն
  • 1927 — Երկինքը երկրում
  • 1927 — Գրանդ օթել…!
  • 1928 — Սերը մեծ գոմում
  • 1929 — Այն կինը, ում սիրում են բոլորը
  • 1929 — Կարմիր շրջան
  • 1929 — Ուրախ այրին
  • 1929 — Շարք Х
  • 1929 — Գիշերը պատկանում է մեզ
  • 1929 — Իմ սիրո խաբկանքը
  • 1930 — Ֆոկուս-պոկուս
  • 1931 — Ձերդ մեծությունը հրամայում է
  • 1931 — Սալտո-մորտալե
  • 1931 — Ռումբերը Մոնտե Կարլոյի վրա
  • 1931 — Կոնգրեսը պարում է
  • 1931 — Ռոննի
  • 1931 — Յորք
  • 1932 — Ուրիշի անվան տակ
  • 1932 — Գեղեցիկ արկած
  • 1932 — Սև գուսար
  • 1932 — Ֆրեդերկա
  • 1933 — Ինչ են չարախոսում կանայք
  • 1933 — Համբույր Վերոնիկայից
  • 1933 — Արքայազն
  • 1934 — Պետեր
  • 1935 — Պարահանդես Սավոյայում
  • 1935 — Փոքրիկ մայրիկ
  • 1936 — Կատերինա
  • 1936 — Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Վալբուրգ» հոդվածին։