Վարդգես Թևեքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Թևեքելյան
Ծնվել է1902
ԾննդավայրՇապին Գարահիսար, Թուրքիա
Վախճանվել էհունիսի 8, 1969(1969-06-08)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Վարդգես Թևեքելյան Վիքիդարանում

Վարդգես Հարությունի Թևեքելյան (1902, Շապին Գարահիսար, Թուրքիա - հունիսի 8, 1969(1969-06-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրող։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Թևեքելյանը ծնվել է Շապին Գարահիսար քաղաքում: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ փրկվել է կոտորածներից, գաղթել Ռուսաստան և բնակություն հաստատել Մոսկվայում[1]: Ավարտել է Մոսկվայի Արևելյան ժողովուրդների ինստիտուտը (1932)։ Աշխատել է Հայաստանում, Ղրիմում, Մոսկվայում, դիվանագիտական աշխատանքներ է կատարել արևելյան մի շարք երկրներում[2]։

Գրել է ռուսերեն։

Լույս են տեսել «Կյանքը՝ ինչպես որ կա» (1950) վիպակը, «Կյանքը սկսվում է նորից» (1951, հայկական հրատարակությունը՝ 1955), «Երբ հորդում են գետերը» (1956), «Մոսկվա գետից այն կողմ» (գիրք 1―2, 1960-1966), «Երկու ճակատագիր» (հայկական հրատարակությունը՝ 1961), «Գրանիտը չի հալվում» (1962, հայկական հրատարակությունը՝ 1966), «Պարոն Կոչեկի ռեկլամի բյուրոն» (1967, հայկական հրատարակությունը՝ 1984) վեպերը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (17.07.1962, 28.10.1967)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Վարդգես Թևեքելյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-01-04 
  2. «Биография и книги автора Тевекелян Варткес Арутюнович»։ www.rulit.me։ Վերցված է 2018-01-04 
  3. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 288 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։