Jump to content

Վավելի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վավելի ամրոց
Zamek Królewski na Wawelu*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Վավելի ամրոցի համայնապատկերը
Երկիր Լեհաստան Լեհաստան
Հին քաղաք, Կրակով
Տիպ մշակութային
թագավորական դղյակ
Չափանիշներ IV
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 50°03′14″ հս․ լ. 19°56′05″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1978  (2-րդ նստաշրջան)
Վավելի ամրոց (Լեհաստան)##
Վավելի ամրոց (Լեհաստան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Վավելի թագավորական ամրոց (լեհ.՝ Zamek Królewski na Wawelu), միջնադարյան ամրոց Լեհաստանի պատմական մայրաքաղաք Կրակովում։ Վավելի բլուրը, որտեղ էլ գտնվում է ամրոցը, հանդիսանում է Լեհաստանի ամենակարևոր պատմամշակութային օբյեկտներից մեկը։ Բերդաքաղաքը հիմնադրվել է Վիստուլա գետի վրա՝ Կազիմիր Մեծի հրամանով[1] և ժամանակի ընթացքում ընդլայնվել։ Ամրոցը միավորում է միջնադարյան, վերածննդի և բարոկկո ժամանակաշրջանների եվրոպական ճարտարապետական գրեթե բոլոր ոճերը։

Ներկայումս Վավելի թագավորական ամրոցը հանդիսանում է ճարտարապետական համալիրի մաս է, որը գտնվում է ծովի մակարդակից 228 մետր բարձրության վրա[2]։ Համալիրը բաղկացած է պատմական և ազգային մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ շինություններից, այդ թվում՝ Վավելի տաճարից, որտեղ թագադրվել և թաղվել են լեհ միապետները։ Վավելի շինություններից որոշները թվագրվում են ընդհուպ մինչև 970 թվականը՝ այդկերպ համարվելով Լեհաստանի ռոմանական և գոթական ճարտարապետության ամենավաղ օրինակները[3][4]։ Ներկայիս ամրոցը կառուցվել է 14-րդ դարում և ընդլայնվել հաջորդ հարյուրամյակների ընթացքում։ 1978 թվականին Վավելի ամրոցը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության առաջին օբյեկտը որպես Կրակովի պատմական կենտրոնի բաղկացուցիչ մաս։

Դարեր շարունակ Լեհաստանի միապետների նստավայր և լեհական թագավորական իշխանության խորհրդանիշ Վավել ամրոցն այժմ հանդիսանում է երկրի գլխավոր արվեստի թանգարաններից մեկը։ Հիմնադրված լինելով 1930 թվականին, թանգարանը ներառում է տասը կուրատորական բաժիններ, որոնք էլ իրենց հերթին ներառում են իտալական Վերածննդի գործեր, տպագրություններ, քանդակների, տեքստիլի կարևոր հավաքածուներ, այդ թվում՝ Սիգիզմունդ II Օգոստոսի գոբելենների հավաքածուն, ոսկեգործության աշխատանքներ, զենքեր ու զրահներ, խեցեղենը, ճենապակյա իրեր և այլն։ Թանգարանի արևելյան արվեստի սրահը ներառում է օսմանյան վրանների ամենամեծ հավաքածուն Եվրոպայում։ 2022 թվականին Վավելի ամրոց և թանգարան է այցելել 1,79 միլիոն այցելու՝ այն դարձնելով Լեհաստանի ամենաշատ այցելվող արվեստի թանգարանը և 22-րդ ամենաշատ այցելվող արվեստի թանգարանն աշխարհում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Castles.info – Krakow castle, Wawel». www.castles.info. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  2. Dr. Jan Urban, "Geological foundation of Kraków" retrieved from the Internet Archive, May 21, 2008
  3. Zygmunt Świechowski, Stan wiedzy na temat chronologii wczesnej architektury monumentalnej w Polsce po pięcioletnich badaniach przy zastosowaniu metody 14C, "Kwartalnik architektury i urbanistyki" nr 3/2011.
  4. Kozakiewicz, p 287.
  5. Cheshire, Lee; da Silva, José (2023 թ․ մարտի 27). «The 100 most popular art museums in the world—who has recovered and who is still struggling?». The Art Newspaper. Research conducted by Alex Colville and Justin Kamp. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.