Վասիլի Բելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վասիլի Բելով
Vasilii Belov.jpg
Ծնվել է հոկտեմբերի 23, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:23|2|0}})[1]
Ծննդավայր Տիմոնիխա
Վախճանվել է դեկտեմբերի 4, 2012({{padleft:2012|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:4|2|0}}) (80 տարեկանում)
Վախճանի վայր Վոլոգդա, Ռուսաստան
Մասնագիտություն բանաստեղծ, գրող, վիպասան և դրամատուրգ
Լեզու ռուսերեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրեր վեպ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Պատվո շքանշան «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
Vasilii Belov Վիքիպահեստում

Վասիլի Իվանովիչ Բելով (ռուս.՝ Василий Иванович Белов, 23 հոկտեմբերի, 1932, Տիմոնիխա (ներկայում՝ Վոլոգդայի մարզ) — 4 դեկտեմբերի, 2012, Վոլոգդա), ռուս գրող, «գյուղական արձակի» խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բելովը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 23-ին Տիմոնիխա գյուղում։ Հայրը՝ Իվոն Ֆյոդորովիչ Բելովը, զոհվել էր պատերազմում։ Մայրը՝ Անֆիսա Իվանովնան, միայնակ մեծացրել է երեխաներին («Անվերադարձ տարիներ» իրհուշերում Վասիլի Իվանովիչ Բելովը մանրամասն նկարագրում է իր բոլոր հարազատներին, որ ապրել են գյուղում)։ Յոթ տարի գյուղի դպրոցում սովորելուց հետո Սոկոլ քաղաքում ավարտում է ֆաբրիկագործարանային ուսումնարան և ստանում փականագործի մասնագիտություն։ 1952—1955 թվականներին զինվորական ծառայությունն անցկացրել է Լենինգրադում։ Լենինգրադի ռազմական շրջանի թերթում հրատարակում է իր առաջին բանաստեղծությունը՝ «На страже Родины», այնուհետև ընդունվում է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտ։

1964 թվականից մշտապես բնակվել է Վոլոգդայում՝ չկտրելով կապն իր ծննդավայրի՝ Տիմոնիխայի հետ, որտեղ գտնում էր իր ստեղծագործությունների նյութը՝ սկսած «Բերդյայկա գյուղը» (ռուս.՝ «Деревня Бердяйка») վիպակից ու «Գյուղակ իմ անտառային» (ռուս.՝ «Деревенька моя лесная») բանաստեղծությունների գրքից (երկուսն էլ՝ 1961)։ Դրանցից հետո լույս են տեսնում «Знойное лето» (1963) պատմվածքների գիրքն ու «Речные излуки» (1964)։ «Սովորական գործ» (ռուս.՝ «Привычное дело», 1966) վիպակի հրատարակությունը Բելովին բերեց լայն ճանաչում։ Այդ վիպակի շնորհիվ նա հայտնի է որպես «գյուղական արձակի» հիմնադիրներից ու առաջատարներից մեկը։ Այդ կոչումը ավելի ամրապնդվեց «Плотницкие рассказы» (1968) վիպակի հրատարակությունից հետո։

Եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ (1989—1991), 1990 թվականից՝ Կումունիստական կուսակցական կենտրոնական կոմիտեի անդամ։ 1980-ական թվականներից դադարեցրել է ալկոհոլի օգտագործումը «քաղաքական մոտիվներով»։

1997 թվականին հայրենի գրականության զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման ու Ռուսական Հյուսիսի ավանդույթների ինքանտիպությունն արտացոլելու համար Վասիլի Իվանովիչ Բելովն արժանացավ Վոլոգդայի պատվավոր քաղաքացու կոչում[2]։

Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 4-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Լրագրերում լուր տարածվեց, թե Բելովը սրտի կաթված է ստացել այն բանից հետո, երբ իմացել է տեղաբնակների կողմից Տիմոնիխայի եկեղեցու թալանման ու պղծման մասին։ Եկեղեցին Բելովը վերականգնել էր սեփական միջոցներով[3].։ Սակայն Խարովի մարզում դա համարվում է լրագրերի հնարած հերյուրանք. սրբապատկերներն իսկապես գողացվել էին, սակայն դա եղել էր 2006 թվականին ու գրողի առողջության վրա ողբերգական ազդեցություն չէր ունեցել։ Բացի այդ՝ գողության մեջ կասկածվում էին առաջին հերթին ոչ թե տեղացիները, այլ հարևան ամառանոցատերերը[4]։

Սրբազնագույն Կիրիլ պատրիարքն իր ցավակցությունն է հայտնել գրողի մահվան առթիվ[5]։ Վոլոգդայի մարզի օրենսդիր ժողովի պատգամավորներն առաջարկել են Վասիլի Բելովի անվամբ կոչել մարզկենտրոնի փողոցներից մեկն ու ստեղծել թանգարան[6]։

Ժողովրդագրական նոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Բելովը հայտնի է նաև իր ժողովրդագրական ակնարկերով, որ հրատարակվել են «Лад» (1982) ու «Ռուսական հյուսիսի առօրյա կյանքը» (ռուս.՝ «Повседневная жизнь русского Севера», 2000) երկերում։ Նշված գործերը նախապես մտածված են եղել որպես «հոյւսիսի կեցաղի ու ժողովրդական գեղագիտության վերաբերյալ պատկերներ»[7]։ Դրանցում հեղինակը պատմում է Վոլոգդայի, Արխանգելսկի ու Կիրովի մարզերի գյուղերի բնակչության ավանդական մշակույթի, ժողովրդական բանահյուսության, կեցաղի մասին։ Իր ողջ կյանքի ընթացքում Բելովը հավաքել է բանավոր հեքիաթներ, երգեր, առածներ, նյութական մշակույթի առարկաներ, ուսումնասիրել է ժողովրդագրական տարբեր նյութեր[8]։ Որոշ նյութեր գրվել են գրողի մոր՝ Անֆիսա Իվանովնա Բելովայի պատմածով[7]։ Նշված հուշերն առաջին հերթին հեղինակային ուսումնասիրություններ են և միայն մասամբ են հանդիսանում գեղարվեստական ստեղծագործություն գյուղական կենցաղի մասին։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1981) — «Վիպակներ ու պատմվածքներ» գրքի ստեղծագործությունների համար
  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (2003)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1982)
  • Լենինի շքանշան (1984)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (17 մարտի, 2003) — հայրենի գրականության զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[9]
  • Պատվո շքանշան (17 նոյեմբերի 2008) — հայրենի գրականության զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և ստեղծագործական երկարամյա գործունեության համար[10]
  • Պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշաններով[11]։
    • Պատվելի Սերգեյ Ռոդոնեժսկու III աստիճանի շքանշան (2003)[12].
    • Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշան (2012)[13]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Деревенька моя лесная (1961) բանսատեղծությունների ժողովածու
  • Знойное лето (1963) պատմվածքների ժողովածու
  • Речные излуки (1964) պատմվածքների ժողովածու
  • Привычное дело (1966) վիպակ
  • Плотницкие рассказы (1968) վիպակ
  • Бухтины вологодские (1969)
  • Кануны. (1972-87) վեպ
  • Бессмертный кощей (1978) հեքիաթ-պիես
  • Лад. Очерки о народной эстетике. (1982)
  • Всё впереди. (1986) վեպ
  • Год великого перелома (1989—1991) վեպ
  • Повседневная жизнь русского Севера (2000)
  • Даня. պատմվածք

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Василий Белов. Сельские повести. — М.: Молодая гвардия, 1971. — 336 с.
  • Василий Белов. Холмы. — М.: Современник, 1973.
  • Василий Белов. Утром в субботу. — Вологда: Северо-Западное книжное издательство, 1976.
  • В. Белов. Повести и рассказы. — М.: Известия, 1980.
  • Василий Белов. Лад. Очерки о народной эстетике. — М.: Молодая гвардия, 1982. — 293 с.
  • Василий Белов. Раздумья на родине. — М.: Современник, 1986. — 271 с.
  • Василий Белов. Всё впереди. — М.: Советский писатель, 1987.
  • Василий Белов. Кануны. — М.: Современник, 1989. — ISBN 5-270-00667-7
  • Василий Белов. За тремя волоками. — М.: Художественная литература, 1989. — ISBN 5-280-00539-8
  • Василий Белов. Год великого перелома. — М.: Голос, 1994. — ISBN 5-280-00539-8
  • Василий Белов. Час шестый. — М.: Голос, 1998. — 320 с. — ISBN 5-7117-0421-4
  • Василий Белов. Медовый месяц. — М.: Дружба народов, 2002. — ISBN 5-285-00389-X
  • Василий Белов. Повседневная жизнь русского Севера. Очерки о быте и народном искусстве крестьян Вологодской, Архангельской и Кировской областей / Фотосъёмка А. Заболоцкого. — М.: Молодая гвардия, 2000. — 391[9] с. — ISBN 5-235-02396-X
  • Василий Белов. Рассказы о всякой живности. — М.: Детская литература, 2007. — ISBN 978-5-08-004209-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Белов Василий Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Постановление Главы города Вологды от 02.06.97 № 1307-а
  3. Крестьянский писатель: ушёл из жизни Василий Белов
  4. Кража икон из любимой часовни Василия Белова — газетная утка // Комсомольская правда. — 2012. — 6 декабря.
  5. Патриаршее соболезнование в связи с кончиной писателя В. И. Белова. // Патриархия.Ru
  6. Именем писателя Белова могут назвать музей и улицу в Вологде. / Интерфакс
  7. 7,0 7,1 Белов В. И. Лад. Очерки о народной эстетике. — М.: Молодая гвардия, 1982. — 293 с.
  8. Белов В. И. Повседневная жизнь русского Севера. Очерки о быте и народном искусстве крестьян Вологодской, Архангельской и Кировской областей / Фотосьёмка А. Заболоцкого. — М.: Молодая гвардия, 2000. — 391[9] с. — ISBN 5-235-02396-X
  9. Указ Президента Российской Федерации от 17 марта 2003 года № 336 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Указ Президента РФ от 17 ноября 2008 года № 1609 «О награждении орденом Почёта Белова В. И.»
  11. Архиепископ Вологодский и Великоустюжский Максимилиан поздравил замечательного писателя с юбилеем
  12. Вручение церковного ордена писателю Василию Ивановичу Белову
  13. «Вдове писателя Василия Белова передан церковный орден ее супруга / Новости / Патриархия.ru»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-26-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 18 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дорош Е. Иван Африканович, 1966.
  • Войтинская О. Проза Василия Белова, 1967.
  • 3олотусский И. Тепло добра. Проза Василия Белова, 1968.
  • Смолин А. П. Василий Белов — классик русского рассказа. — Вологда։ Книжное наследие, 2007.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казак В., Лексикон русской литературы XX века.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]