Jump to content

Վասիլի Արխիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Արխիպով
ռուս.՝ Васи́лий Алекса́ндрович Архи́пов
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1926(1926-01-30)
ԾննդավայրZvorkovo, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 19, 1998(1998-08-19) (72 տարեկան)
Մահվան վայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունS.O. Makarov Pacific Naval Institute?
Մասնագիտությունռազմածովային սպա
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class Submarine Commander badge և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 25-ամյակի կրծքանշան
 Vasily Arkhipov Վիքիպահեստում

Վասիլի Ալեքսանդրովիչ Արխիպով (ռուս.՝ Васи́лий Алекса́ндрович Архи́пов, հունվարի 30, 1926(1926-01-30), Zvorkovo, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 1998(1998-08-19), Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային նավատորմի ավագ սպա, որը կանխել է ռուսական սուզանավերից միջուկային տորպեդների արձակումը ԱՄՆ-ի նավատորմի դեմ՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ 1962 թվականի հոկտեմբերի վճռորոշ պահերին։ Իրադարձությունների ընթացքը, որը կհետևեր նման գործողությանը, հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ կսկսվեր միջուկային պատերազմ։

Կուբայի ափերի մոտ ամերիկյան նավերը խորքային ռումբեր էին նետել։ Դիզելային վառելիքով աշխատող B-59 սուզանավի կապիտանը և քաղաքական սպան կարծում էին, որ պատերազմ է սկսվել, և իրենք հարձակման են ենթարկվել։ Արխիպովը, որպես նավատորմի շտաբի պետ և սուզանավում գտնվող գործադիր սպա, հրաժարվեց համաձայնություն տալ միջուկային զենքի կիրառմանը ի պատասխան վրեժի։ 2002 թվականին Թոմաս Բլանթոնը՝ այդ ժամանակ «Ազգային անվտանգության արխիվ»-ի տնօրենը, Արխիպովին անվանեց «մարդ, ով փրկել է աշխարհը»։

Արխիպովը ծնվել է ռուս գեղջուկի ընտանիքում՝ Մոսկվային մոտ գտնվող Հին Կուպավնա քաղաքում։ Նա սովորել է Խաղաղօվկիանոսյան բարձրագույն ռազմա-ծովային դպրոցում և 1945 թվականի օգոստոսին մասնակցել է խորհրդա-ճապոնական պատերազմին՝ ծառայելով ականակիր նավում։ Նա տեղափոխվել է Ադրբեջանի բարձրագույն ռազմա-ծովային դպրոց և այն ավարտել է 1947 թվականին[1]։

1947 թվականին ավարտելուց հետո Արխիպովը ծառայության անցավ Սև ծովի, Հյուսիսային և Բալթյան նավատորմի սուզանավերում[1]։

1961 թվականի հուկիսին Արխիպովը դարձավ հրամանատարի տեղակալ, այնուհետև K-19-ի շտաբի պետ[1]։ Գրենլանդիայի հարավ-արևելյան ափերի մոտ մի քանի օր վարժանքներ անցկացնելուց հետո՝ սուզանավը ծայրահեղ արտահոսք է առաջացնում իր ռեակտորի հովացման համակարգում: Այս արտահոսքը հանգեցրեց հովացման համակարգի խափանման։ Վնասվել էին նաև ռադիոհաղորդակցման կապերը, և անձնակազմը չէր կարողանում կապ հաստատել Մոսկվայի հետ։

Առանց պահեստային համակարգերի, կապիտան Նիկոլայ Զատեևը հրամայեց ինժեներական անձնակազմի յոթ անդամներին լուծում գտնել միջուկային հալոցքից խուսափելու համար: Այդ ամենի համար տղամարդիկ պետք է երկար ժամանակ աշխատեին բարձր ճառագայթման տակ։ Նրանք ի վերջո ստեղծեցին երկրորդական հովացման համակարգ և կարողացան կանխել ռեակտորի հալոցքը:

Չնայած նրանք կարողացան կանխել միջուկային հալոցքը, սակայն ամբողջ անձնակազմը՝ ներառյալ Արխիպովը, ճառագայթվել էին։ Ինժիներական ամբողջ անձնակազմը և սպան մեկ ամսվա ընթացքում մահացան ճառագայթային հիվանդությունից։ Երկու տարվա ընթացքում ևս 15 անդամ մահացավ[2]։

Կարիբյան ճգնաժամում ներգրավվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային B-59 սուզանավը Կարիբյան ծովում՝ Կուբայի մոտ[3]։

1962 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ, ԱՄՆ-ի նավատորմի 11 էսկադրային ականակիրներ և «USS Randolph» ավիակիրը դիզելային շարժիչով, միջուկային զենքով զրահավորված խորհրդային B-59 սուզանավը տեղակայեցին Կուբայի մոտ։ (B-59-ը ԽՍՀՄ-ի՝ Կուբայի տարածք ուղարկած չորս Foxtrot սուզանավերից մեկն էր) Չնայած բաց ծովում լինելուն՝ ԱՄՆ-ի նավատորմն սկսեց խորքային ռումբեր նետել, որպեսզի սուզանավը դուրս գա ջրի մակերես՝ նույնականացվելու[4]։[5]

Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր՝ Մոսկվայից որևէ նորություն չկար, և, թեև B-59-ի անձնակազմը ավելի վաղ ընդունում էր ԱՄՆ քաղաքացիական ռադիոալիքները, սուզանավը չափազանց խորն էր ռադիոալիքների վերահսկման համար, քանի որ այն զբաղված էր՝ իր ամերիկացի հետապնդողներից թաքնվելու փորձելով։ Նավի վրա գտնվողները չգիտեին՝ պատերազմ է սկսվել, թե չէ[6][7]։ Սուզանավի կապիտանը՝ Վալենտին Գրիգորևիչ Սավիցկին մտածեց, որ պատերազմն աչդեն սկսվել է և ցանկանում էր T-5 միջուկային տորպեդոն արձակել[8]։

Ի տարբերություն խորհրդային այլ «հատուկ զենքով» զինված սուզանավերի, որտեղ միայն կապիտանին և զինվորական կոմիսարին էր թույլատրվում միջուկային զենք նետելու հրաման տալ, B-59-ի բոլոր երեք սպաներն էլ ունեին այդ իրավունքը, քանի որ Արխիպովը նաև բրիգադի շտաբի պետն էր (ոչ հրամանատարը, ինչպես հաճախ սխալմամբ անվանում են, հրամանատարը եղել է առաջին աստիճանի կապիտան Վասիլի Նաումովիչ Ագաֆոնովը)[9][10]։ Երեք սպաներն էին՝ կապիտան Սավիցկին, զինվորական կոմիսար Իվան Սեմյոնովիչ Մասլեննիկովը և շտաբի պետ Արխիպովը։ Նրանք երեքն էլ սկսում են վիճել, և միայն Արխիպովն էր դեմ միջուկային զենք նետելուն[11]։

Չնայած Արխիպովը B-59-ի երկրորդ հրամանատարն էր, նա նաև նավատորմի շտաբի պետն էր։ Ըստ գրող Էդվարդ Ուիլսոնի՝ այն համբավը, որն Արխիպովը ձեռք էր բերել նախորդ տարվա K-19-ի միջադեպի ժամանակ իր խիզախ պահվածքով, մեծ դեր խաղաց տորպեդոյի գործարկման բանավեճում[8]։ Արխիպովն ի վերջո համոզեց Սավիցկիին դուրս գալ և սպասել Մոսկվայի հրամաններին։ Այս ամենի շնորհիվ կանխվեց միջուկային պատերազմը, որը, հավանաբար, կսկսվեր եթե միջուկային զենքն արձակվեր[12]։ B-59-ի մարտկոցների լիցքավորումը գրեթե սպառվել էր, և դրա օդափոխությունը խափանվել էր, ինչն էլ առաջացրել էր չափազանց բարձր ջերմություն և սուզանավի ներսում առաջացրել ածխաթթու գազի բարձր մակարդակ[13]։ Այն հայտնվեց ամերիկյան ռազմանավերի ֆոնին, որոնք հետապնդում էին նրան և կապ հաստատեց ամերիկյան էսկադրային ականակիրի հետ: Նավի հետ քննարկումներից հետո ռուսական նավատորմի կողմից B-59-ը հրամայվեց հետ գնալ դեպի Խորհրդային Միություն[14]։

1997 թվականին Արխիպովը գրել է, որ ջրի երես դուրս գալուց հետո ամերիկյան ինքնաթիռները իր սուզանավի վրա նախազգուշական կրակոցներ են արձակել․ «ինքնաթիռը, կրակոցներ արձակելուց 1-3 վայրկյան առաջ թռչելով կապող աշտարակի վրայով, միացրեց հզոր լուսարձակները և կուրացրեց կամրջի վրա կանգնածներին... երբ (հրամանատարը) թարթեց և թարթեց աչքերը և նորից սկսեց տեսնել, պարզ դարձավ, որ ինքնաթիռը կրակում է նավի կողքով և երկայնքով։ Եվ հետագա նմանատիպ գործողությունները (ընդհանուր առմամբ 12 թռիչք է եղել) այլևս մտահոգիչ չէին»[15][16]։

Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո՝ անձնակազմի շատ անդամներ արժանացան ավագների կշտամբանքին։ Մի ծովակալ ասաց նրանց․ «Ավելի լավ կլիներ եթե դուք ամենավերջինը լքեիք ձեր նավը»։ Օլգան՝ Արխիպովի կինը, աում էր․«նա չէր սիրում խոսել այդ մասին, նրանք չեն գնահատել այն, ինչի միջով իրենք անցել են»[17]։ Յուրաքանչյուր կապիտան պարտավոր էր առաքելության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հաշվետվությունը ներկայացնել մարշալ Անդրեյ Գրեչկոյին, ով փոխարինեց ԽՍՀՄ պաշտպանության հիվանդ նախարարին[18]։

Խորհրդային ռազմական սպաները զայրացած էին անձնակազմի կողմից գաղտնիության իրենց խիստ հրամանները չկատարելու պատճառով, բայց այս զայրույթը մեղմվեց, երբ Կոլեգիան իմացավ, որ ներգրավված են եղել դիզելային-էլեկտրական սուզանավերը, այլ ոչ թե, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, միջուկային սուզանավերը: Դիզելային-էլեկտրական սուզանավերն այնքան էլ հարմար չէին Կարիբյան ծովի ջրերում հեռահար ճանապարհորդությունների համար, որքան միջուկայինները։ Հետազոտող Ալեքսանդր Մոզգովոյը գրել է, որ երբ Գրեչկոն իմացել է այս անհամապատասխանության մասին, «հանել է իր ակնոցները և կատաղած հարվածել սեղանին, կոտրել դրանք և դրանից հետո կտրուկ լքել սենյակը»[19]։

2002 թվականին, թոշակի անցած հրամանատար Վադիմ Պավլովիչ Օռլովը, ով պատահարի մասնակից է եղել, հարցազրույցում ասել է, որ սուզանավերը զինված են եղել միջուկային տորպեդոներով և, որ Արխիպովի շնորհիվ այդ զենքերը չեն արձակվել։ Օռլովըդեպքերը ներկայացրել է ավելի քիչ դրամատիկ, ասելով, որ կապիտան Սավիցկին հունից դուրս էր եկել, սակայն, ի վերջո, հանդարտվել է[20]։

Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան 2002 թվականին նշեց, որ «Մենք շատ, շատ մոտ էինք [միջուկային պատերազմի], ավելի մոտ, քան մենք կարծում էինք»[21]։ Ջոն Քեննեդիի վարչակազմի խորհրդական և պատմաբան Արթուր Շլեզինգեր Կրտսերը շարունակել է միտքը, նշելով՝ «Այն միայն սառը պատերազմի ամենավտանգավոր պահը չէր։ Այն նաև մարդկության պատմության ամենավտանգավոր պահն էր»[22]։

Հետագա կյանք և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիովը շարունակեց Խորհրդային Նավատորմում ծառայել՝ ղեկավարելով սուզանավեր, իսկ հետագայում սուզանավային ջոկատներ։ 1975 թվականին ստացել է կոնտր-ծովակալի կոչում և դարձել Կիրովի անվան ռազմածովային ակադեմիայի ղեկավար։ 1981 թվականին Արխիպովը ստացել է փոխծովակալի կոչում, իսկ 1988 թվականին թոշակի է անցել։

Նա հաստատվում է Կուպավնայում (որը 2004 թվականին ներառվել է Մոսկվայի շրջանի Ժելեզնոդորոժնի քաղաքում), որտեղ 1998 թվականի օգոստոսի 19-ին մահացել է[1]։ 1961 թվականին ստացած ճառագայթումը հնարավորէ, որ առաջացրել էր երիկամի քաղցկեղ, ինչպես K-19-ի միջադեպի այլ անդամների դեպքում[17]։

Նիկոլայ Զատեևը՝ միջուկային միջադեպի ժամանակ K-19 սուզանավի հրամանատարը մահացել է 1998 թվականի օգոստոսի 28-ին։ Ե՛վ Արխիպովը, և՛ Զատեևը մահվան ժամանակ եղել են 72 տարեկան։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիպովը ամաչկոտ և համեստ մարդ էր։ 2012 թվականին PBS-ի «Մարդը, որը փրկեց աշխարհը» փաստավավերագրական ֆիլմի ժամանակ[23] նրա կինը՝ Օլգան, նրա նկարագրեց որպես խելացի, քաղաքակիրթ և շատ հանգիստ անձնավորություն։ Նրա բնավորության մասին տեղեկության հիմնական աղբյուրը կինն է։ Նրա խոսքով, արձակուրդների ընթացքում նա հաճույքով թերթեր էր փնտրում և փորձում էր հնարավորինս տեղեկացված լինել ժամանակակից աշխարհից:Այս նույն հարցազրույցում Օլգան ակնարկել է նաև ամուսնու հնարավոր սնահավատ համոզմունքների մասին։ Նա հիշում է, թե ինչպես էր Վասիլին այրում իրենց սիրային նամակների մի փաթեթը տան ներսում և պնդում էր, որ նամակները պահելը «դժբախտության» նշան է[24]։

Ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Օքենդենը Արխիպովին ներկայացրել է Մահվան գաղտնիքներ 12-րդ սեզոնի 1-ին էպիզոդում՝ վերնագրված՝ «Մարդը, որը փրկեց աշխարհը»։ Այն թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Կարիբյան ճգնաժամի 50-րդ տարելիցին[25]։

Օուեն Մեթյուսի 2021 թվականի «Կարմիր դավաճան» վեպը ներառված է Արխիպովը՝ որպես հիմնական կերպար և նվիրված է նրան։

Լիամ Նիսոնի կերտած կապիտան Միխայիլ Պոլենինի կերպարը՝ 2002 թվականին նկարահանված K-19 ֆիլմում՝ մեծապես հիմնված է K-19-ի միջադեպի ժամանակ Արխիպովի դերակատարմանը[26][27]։

2017 թվականին Converge երաժշտական խումբը գրել է Արխիպովին նվիրված «Arkhipov Calm» ստեղծագործությունը։

«Բոսորագույն ալիքը» ֆիլմում Դենզել Վաշինգտոնի կերտած կերպարը սպա է, որը հրաժարվում է հաստատել սուզանավի հրամանատարի արձակման հրամանները[28]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի ճանաչում B-59-ում իր գործողությունների՝ Արխիպովը ստացավ առաջին «Կյանքի ապագա մրցանակը», որը 2017 թվականին հետմահու հանձնվեց իր ընտանիքին[29]։ Կյանքի ապագայի ինստիտուտի կողմից առաջարկվող այս մրցանակը ճանաչում է բացառիկ միջոցառումներ, որոնք հաճախ իրականացվում են՝ չնայած անձնական ռիսկին և առանց ակնհայտ պարգևի, պաշտպանելու մարդկության հավաքական ապագան[30]։

2002 թվականին ԱՄՆ-ի Ազգային Արխիվի տնօրեն Թոմաս Բլանթոնն ասել է, որ Արխիպովը «փրկել է աշխարհը»[31]։

  • Ստանիսլավ Պետրով, խորհրդային սպա, 1983 թվականին կանխել է հնարավոր ատոմային պատերազմը
  • ԱՄՆ Ազգային Արխիվ, տնօրենը՝ Թոմաս Բլանթոնը Կրիբյան ճգնաժամի ժամանակ Արխիպովի ներգրավվածության վերաբերյալ էական հետազոտություն է կատարել
  • Հնարավոր միջուկային պատերազմների ցանկ
  • Martin J. Sherwin: Gambling with Armageddon: Nuclear Roulette from Hiroshima to the Cuban Missile Crisis, New York, Knopf, 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Roberts, Priscilla Mary (2012). «Arkhipov, Vasily Alexandrovich (1926-1999)». Cuban Missile Crisis: The Essential Reference Guide. Abc-Clio Inc. էջեր 13–14. ISBN 9781610690652.
  2. «Epilogue: Tragedy Upon Tragedy». K-19: The History. National Geographic. Արխիվացված է օրիգինալից February 18, 2011-ին. Վերցված է May 5, 2011-ին.
  3. Burr, William; Blanton, Thomas S., eds. (31 October 2002). The submarines of October: U.S. and Soviet Naval Encounters During the Cuban Missile Crisis. National Security Archive Electronic Briefing Book. Արխիվացված է օրիգինալից 18 May 2012-ին. Վերցված է 21 November 2008-ին.
  4. Michael Dobbs, One Minute to Midnight, Vintage, Random House, 2009. Includes photograph of B-59 surfacing.
  5. «Chronology of Submarine Contact During the Cuban Missile Crisis». National Security Archive of the George Washington University. Վերցված է 15 November 2010-ին.
  6. Michael Dobbs, One Minute to Midnight, Vintage, Random House, 2009. Includes photograph of B-59 surfacing.
  7. «Chronology of Submarine Contact During the Cuban Missile Crisis». National Security Archive of the George Washington University. Վերցված է 15 November 2010-ին.
  8. 8,0 8,1 Wilson, Edward (27 October 2012). «Thank you Vasili Arkhipov, the man who stopped nuclear war». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2 July 2021-ին. Վերցված է 31 October 2012-ին.
  9. «Excerpt from report [undated, circa December 1962, prepared by the USSR Northern Fleet Headquarters] about participation of submarines "B-4," "B-36," "B-59," "B-130" of the 69th Submarine Brigade of the Northern Fleet in Operation "Anadyr" during the period of October-December, 1962 /CARIBBEAN CRISIS/ | National Security Archive». nsarchive.gwu.edu. Վերցված է 2023-08-22-ին.
  10. «The Underwater Cuban Missile Crisis at 60 | National Security Archive». nsarchive.gwu.edu (անգլերեն). Վերցված է 2023-08-22-ին.
  11. Chomsky, Noam (2004). Hegemony or Survival: America's Quest for Global Dominance. New York: Henry Holt. էջ 74. ISBN 0-8050-7688-3.
  12. Blanton, Thomas S. (16 October 2002). «The Cuban Missile Crisis: 40 Years Later» (Interview). Interviewed by The Washington Post; Forum users. Արխիվացված է օրիգինալից 30 August 2008-ին. Վերցված է 15 November 2010-ին.
  13. «About participation of submarines "B-4," "B-36," "B-59," "B-130" of the 69th submarine brigade of the Northern Fleet in the Operation "Anadyr" during the period of October–December, 1962/CARIBBEAN CRISIS/» (PDF). National Security Archive. Վերցված է 26 October 2019-ին.
  14. «A Russian submarine had a 'Crimson Tide' moment near Cuba». 20 May 2022.
  15. «Vice-Admiral Vasili Arkhipov | National Security Archive».
  16. «The Underwater Cuban Missile Crisis at 60 | National Security Archive».
  17. 17,0 17,1 «The Man Who Saved the World». Secrets of the Dead. PBS. 24 October 2012.
  18. Savranskaya, Svetlana (24 January 2007). «New Sources on the Role of Soviet Submarines in the Cuban Missile Crisis» (PDF). Journal of Strategic Studies. 28 (2): 248. doi:10.1080/01402390500088312. S2CID 154967351. Վերցված է 21 February 2017-ին.(չաշխատող հղում)
  19. Savranskaya, Svetlana (24 January 2007). «New Sources on the Role of Soviet Submarines in the Cuban Missile Crisis» (PDF). Journal of Strategic Studies. 28 (2): 247–249. doi:10.1080/01402390500088312. S2CID 154967351. Վերցված է 21 February 2017-ին.(չաշխատող հղում)
  20. Isachsnkov, Vladimir (21 June 2002). «Russian Book Looks at Missile Crisis». Johnson's Russia List. Արխիվացված է օրիգինալից 30 May 2011-ին. Վերցված է 21 June 2019-ին.
  21. Leonard, Mark; Blackhurst, Rob (19 May 2002). «'I don't think anybody thought much about whether Agent Orange was against the rules of war'». The Observer. Արխիվացված օրիգինալից 14 March 2021-ին. Վերցված է 22 June 2012-ին.
  22. Lloyd, Marion (13 October 2002). «Soviets Close to Using A-Bomb in 1962 Crisis, Forum is Told». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 10 July 2021-ին. Վերցված է 21 February 2017-ին.
  23. «The Man Who Saved the World». pbs.org. 2012. Վերցված է 27 October 2019-ին.
  24. Codi von Richthofen (21 February 2015), Missile Crisis: The Man Who Saved the World, Արխիվացված օրիգինալից 13 December 2021-ին, Վերցված է 26 February 2017-ին
  25. «The Man Who Saved the World». imdb.com. Վերցված է 31 March 2022-ին.
  26. «K-19: The Widowmaker». imdb.com. Վերցված է 31 March 2022-ին.
  27. «Gorbachev Proposes Soviet Sub Crew For Nobel Peace Prize». Federation of American Scientists. Վերցված է 31 March 2022-ին.
  28. «The Russian who saved humankind». Red Kalinka. Վերցված է 29 August 2017-ին.
  29. Davis, Nicola (27 October 2017). «Soviet submarine officer who averted nuclear war honoured with prize». The Guardian. Արխիվացված օրիգինալից 19 July 2021-ին. Վերցված է 7 November 2017-ին.
  30. Davey, Tucker (27 October 2017). «55 Years After Preventing Nuclear Attack, Arkhipov Honored With Inaugural Future of Life Award». Future of Life Institute. Արխիվացված օրիգինալից 16 May 2021-ին. Վերցված է 7 November 2017-ին.
  31. Lloyd, Marion (13 October 2002). «Soviets Close to Using A-Bomb in 1962 Crisis, Forum is Told». The Boston Globe. էջեր A20. Արխիվացված է օրիգինալից 10 July 2021-ին. Վերցված է 7 August 2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]