Jump to content

Ստանիսլավ Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Պետրով
սեպտեմբերի 7, 1939(1939-09-07)[1][2] - մայիսի 19, 2017(2017-05-19)[3] (77 տարեկան)
ԾննդավայրՎլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՖրյազինո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԶորատեսակSoviet Air Defence Forces?
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Սառը պատերազմ
ԿրթությունKiev Military Aviation Engineering Academy?
Պարգևներ

Ստանիսլավ Պետրով (ռուս.՝ Станислав Евграфович Петров, սեպտեմբերի 7, 1939(1939-09-07)[1][2], Վլադիվոստոկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 19, 2017(2017-05-19)[3], Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային սպա, 1983 թվականի սեպտեմբերի 26-ին կանխել է հնարավոր ատոմային պատերազմը` ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարձակման վերաբերյալ կեղծ նախազգուշացումից հետո։

Պահեստազորի փոխգնդապետ է։ Ավարտել է Կիևի ռազմական ավիացիայի ինժեներական բարձրագույն ուսումնարանը։

1983 թվականի սեպտեմբերի 26

[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը Մոսկվայից 100 կմ հեռավորության վրա գտնվող Սերպուխով-15 հրամանատարական կետի օպերատիվ հերթապահն էր։ Այդ ժամանակ Սառը պատերազմն իր գագաթնակետին էր։ Դրանից ընդամենը 3,5 շաբաթ առաջ Խորհրդային Միության կողմից խփվել էր սահմանը 2 անգամ խախտած հարավկորեական «Բոինգ-747» ուղևորափոխադրող ինքնաթիռը։ Հրամանատարական կետ տեղեկություն է հաղորդվել դրանից 1 տարի առաջ գործարկված տիեզերական նախազգուշական «Ակն» (ռուս.՝ Око) համակարգից։ Հրթիռային հարձակման դեպքում անմիջապես տեղեկացվում էր երկրի ղեկավարությունը, որն էլ որոշում էր կայացնում հակադարձ պատասխան հարվածի վերաբերյալ։ Սեպտեմբերի 26-ին՝ Պետրովի հերթապահության ժամանակ համակարգիչը հայտնում է ամերիկյան բազայից հրթիռ արձակելու մասին։

Մեկանգամյա թողարկման ժամանակ համակարգն այն ընկալում է որպես «սկիզբ», իսկ կրկնվելու դեպքում` արդեն որպես հրթիռահրետանային հարձակում[4]։ Դրանից հետո թիրախի առկայությունը պետք է հաստատվի վեր- ու ենթահորիզոնում տեղակայված սարքերի միջոցով, ինչից հետո հրամանատարական կետից ավտոմատ կերպով տեղեկատվությունը հաղորդվում է ծանուցվող օբյեկտներին, կարմիր ցուցանակները վառվում են Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի «միջուկային ճամպրուկում», ծանուցվում են նաև պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, զորքերի հրամանատարը։ Դրանից հետո օպերատորներն արձակում են խորհրդային բալիստիկ հրթիռների գիրոսկոպները, սպասելով երկրի բարձրագույն հրամանատարական ղեկավարության որոշմանը, պատասխան ատոմային հարված տալու վերաբերյալ։ Դրանից հետո հրթիռային զորքերի գլխավոր հրամանատարը պետք է փոխանցի պատասխան հարվածի կոդավորված տարբերակը և ապակոդավորման թիվը, իսկ ռազմական համալիրների հրամանատարներին մնում է միայն 2 բանալիներով միանգամից բացել ծրագրերի սեյֆը, դրանք ներմուծել բալիստիկ զենքի համակարգիչ և սեղմել սկսելու կոճակը։ ԽՍՀՄ տարածքից բալիստիկ հրթիռի թռիչքային ժամանակը մինչև ԱՄՆ-ի միջմայրցամաքային հրթիռային գլխավոր բազան կազմում էր 40 րոպե։

Սակայն վերլուծելով իրադրությունը և տեղեկությունները, որ հասել էին ականատեսներից` սովորական զինվորներից, որոնք մութ սենյակներում էկրանների վրա հսկում էին իրավիճակը օդային և տիեզերական տարածությունում, սակայն այդ անգամ չէին արձանագրել ամերիկյան հրթռիների թռիչքը, փոխգնդապետ Պետրովը որոշում է, որ սա համակարգի կեղծ ահազանգ է և ըստ դրա տալիս է համապատասխան հրաման։ Հակահրթիռային և հակատիեզերական զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Յուրի Վոտինցևը ժամանում է հրամանատարական կետ, պաշտպանության նախարար և գլխավոր հրամանատար Դմիտրի Ուստինովին հաղորդում համակարգի կեղծ ահազանգի մասին[4]։

Կեղծ ահազանգի պատճառների ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կեղծ ահազանգի պատճառ է դարձել արբանյակի ցուցիչի լուսավորումն արևի լույսով։ Ինչպես «Совершенно секретно» թերթի լրագրող Դմիտրի Լիխանովին պատմել է ինքը` Պետրովը, 1983 թվականի հուլիսի 13-ին կենտրոնական հրամանատարական կետում անց են կացվել նախապես ծրագրված աշխատանքներ ըստ նոր ռազմական ծրագրի, սակայն երբ դրանք փորձարկվել են ոչ թե խաղարկային, այլ իրական ռեժիմով, սարքերից մեկի խափանման պատճառով հաղորդվել է բալիստիկ հրթիռների զանգվածային արձակման վերաբերյալ կեղծ տեղեկություն։ «Բանակի շտաբի ղեկավար գեներալ Զավալին հրաման արձակեց հանել բոլոր մշակումները շահագործումից։ Մշակողները հրաժարվեցին կատարել հրամանը և հեռացան։ Այդ ժամանակ զինվորականներն իրենց ձեռքով հանեցին մշակումները։ Կարծում եմ, որ այս իրադարձությունն ամենաանմիջական կապ ուներ այն բանի հետ, ինչ մեզ հետ պատահեց սեպտեմբերին։ Հետաքննության արդյունքում մենք պարզեցինք բալիստիկ հրթիռների թողարկման նախազգուշացման տիեզերական համակարգի մի շարք անսարքություններ։ Գլխավոր խնդիրները ռազմական ծրագրի և տիեզերական սարքավորումների անկատարության մեջ էին։ Իսկ դա ամբողջ համակարգի հիմքն էր։ Եվ այդ բոլոր թերությունները հաջողվեց վերացնել միայն 1985 թվականին, երբ համակարգը վերջապես դրվեց մարտական հերթապահության»։

Իրադարձությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին թոշակի անցնելուց հետո Ս. Պետրովն ապրում և աշխատում էր մերձմոսկովյան Ֆրյազինո բնակավայրում[5]։

Ստանիսլավ Պետրովը մահացել է 2017 մայիսի 19-ին, 77 տարեկանում։ Լրագրող Դմիտրի Լիխանովն այդ մասին հաղորդել է ֆեյսբուքյան իր էջով մայիսի 23-ին[6]։ Պետրովի մասին նոր հոդվածը հրատարակվել է «Родина» ամսագրում օգոստոսին[4], սեպտեմբերի 14-ին ամսագրին հղում անելով հոդվածը վերահրապարակել է գերմանական WAZ շրջանային թերթը[7]` հաղորդելով, որ իր բնակարանում մահացել է Ստանիսլավ Պետրովը, խորհրդային սպա, ով 1983 տվականին կարող էր արձակել ԱՄՆ-ի տարածքի վրա ատոմային հարձակում սկսելու հրաման։ Սեպտեմբերի 16-ին այս մասին գրել է լատվիական ռուսալեզու Meduza ինտերնետ-պարբերականը[8], սեպտեմբերի 18-ին հոդվածներ են հրապարակել The New York Timesում և BBC-ում[9]։

Ստանիսլավ Պետրովը, Դրեզդեն, 2013 թվական
  • 2006 թվականի հունվարի 19-ին ՄԱԿ-ի նյույորքյան գլխամասում Ստանիսլավ Պետրովին հանձնվել է «Աշխարի քաղաքացիների ասոցիացիայի» հատուկ մրցանակ։ Այն իրենից ներկայացնում է բյուրեղապակյա «Երկրագունդը բռնած» արձանիկ, որի վրա փորագրված է` «Մարդ, ով կանխել է միջուկային պատերազմը»։
  • 2012 թվականի փետրվարի 24-ին Բադեն-Բադեն քաղաքում Ստանիսլավ Պետրովին հանձնել են գերմանական ԶԼՄ-ների 2011 թվականի մրցանակ։
  • 2013 թվականի փետրվարի 17-ին դարձել է Դրեզդենյան մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է զինված հակամարտությունները կանխելու համար (20.000 եվրո)։

Հիշատակումներ ստեղծագործություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014 թվականին թողարկվել է դանիացի ռեժիսորի «Մարդը, ով փրկել է աշխարհը» վավերագրական գեղարվեստական ֆիլմը` նվիրված Ստանիսլավ Պետրովին։
  • Ստանիսլավ Պետրովի կենսագրության ազատ մեկնաբանությունը ներկայացվում է ամերիկյան գիտաֆանտաստիկ Pioneer One սերիալի առաջին մասում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.nytimes.com/2017/09/18/world/europe/stanislav-petrov-nuclear-war-dead.html
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Stanislav Petrov, who averted possible nuclear war, dies at 77 — 2017.
  4. 4,0 4,1 4,2 Дмитрий Лиханов 40 минут до Третьей мировой. В ночь с 25 на 26 сентября 1983 года подполковник Станислав Петров спас планету от ядерной катастрофы. // Родина : журнал. — 2017. — № 917 (9).
  5. Рогоза А. Подполковник Ракетных войск Станислав Петров: «Я спас мир? Это был рабочий эпизод» // Կոմսոմոլսկայա պրավդա : газета. — 2013. — № 39 (26138). — С. 10. — ISSN 0233-433X.
  6. Лиханов Д. А. «Сообщение в Facebook от 23 мая 2017 о смерти С. Е. Петрова». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. Michael Bresgott Retter der Welt ist verstorben – 1999 besuchte er Oberhausen // WAZ, 14.09.2017
  8. Марина Солнцева (2017 թ․ սեպտեմբերի 16). «Человек, который предотвратил ядерную войну». meduza.io. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Պետրով» հոդվածին։