Վան Վեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Վեյ
Wang Wei.jpg
Ծնվել է 699
Ծննդավայր Ցզինչժուն, Շանսի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մահացել է 759 կամ օգոստոս 761[1]
Մահվան վայր Սիան, Տան հարստություն
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտություն նկարիչ, բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ նախարար
Wang Wei Վիքիպահեստում

Վան Վեյ, Մո Ցզե (ծննդյան և մահվան թվականները701-759), չին բանաստեղծ, գեղանկարիչ, գեղագիր և երաժիշտ։ Ստացել է կոնֆուցիական կրթություն։ Ծառայել է արքունիքում։ Եղել է կայսերական հրամանագրերի խմբագիր ու գրաքննիչ։ «Բնապատկերային քնարերգություն» ուղղության հիմնադիրներից է։ Բանաստեղծ և բնանկարիչ Վան Վեյը իր ոտանավորներում նրբորեն է արտահայտել բնության հազիվ նշմարելի գույներն ու երանգները («Ակացիաներով արահետը» և այլն)։ Սոցիալական մոտիվներ կան իդեալական պետության մասին բանաստեղծի երազանքներում։ Վան Վեյը հեղինակ է պատմական թեմաներով երկերի («Սի իշխանի այրին» և այլն), ձևով կատարյալ բանաստեղծությունների, որոնք ժողովրդականություն են վայելել դեռևս հեղինակի կյանքի օրոք, դարձել երգեր (օրինակ, «Կարմիր բակլա»-ն)։ Վան Վեյը միագույն բնանկարչության հիմնադիրն է։ Նկարազարդումներ է կատարել մետաքսի և պատի վրա։ Պահպանվել են նրա ստեղծագործությունների պատճենները («Ձյունապատ լեռներ», Գուգուն թանգարան, Պեկին, «Ձևելուց հետո», մասնավոր հավաքածու, Ճապոնիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 265 CC-BY-SA-icon-80x15.png