Վան-ասորեստանյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վան-ասորեստանյան պատերազմ
Urartu743.png
Վանի թագավորությունը և Ասորեստանը մ․թ․ա․ 743 թվականին
Թվական
Վայր Վան
Արդյունք Ասորական հաղթանակ
Հակառակորդներ
Վանի թագավորություն Ասորեստան
Հրամանատարներ
Ռուսա I,
Արգիշտի II,
Ռուսա II,
Սարդուրի III,
Էրիմենա,
Ռուսա III,
Ռուսա IV
Թիգլաթպալասար III,
Սարգոն II,
Սենեքերիմ,
Ասարհադդոն,
Աշուրբանիպալ
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ


Վան-ասորեստանյան պատերազմ, հակամարտություն, որը տեղի էր ունենում Վանի թագավորության և Ասորեստանի միջև։ Պատերազմը սկսվել է մ.թ.ա. 714 թվականին, երբ Ասորեստանի Սարգոն II թագավորը ներխուժել է Վանի թագավորություն[1]։ Սարգոնը բազմաթիվ հարձակողական գործողություններ էր իրականացնում Վանի թագավորության տարածքի խորքում՝ պատերազմում տանելով բազմաթիվ հաջողություններ, սակայն չարողանալով գրավել մայրաքաղաք Վանը։ Սակայն նրա մահից հետո Վանի թագավորներ Արգիշտի II-ը և Ռուսա II-ը բազմաթիվ հաջող հակագրոհներ են ձեռնարկել ընդդեմ Ասորեստանի՝ վերադարձնելով կորցրած տարածքները և գրավելով Ասորեստանի մի մասը։ Այնուամենայնիվ, նրանց ժառանգները մի քանի խոշոր պարտություններ են կրել, ինչի արդյունքում Վանի թագավորությունը սկսել է թուլանալ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորությունը մ.թ. ա. 9-րդ դարի կեսերին՝ երկաթի դարում, սկսել է վերելք ապրել։ Հարյուրամյակի ընթացքում վանի թագավորությունը նվաճել է այն ամենի մեծ մասը, ինչը հետագայում հայտնի է դարձել որպես Հայկական լեռնաշխարհ։ Սակայն Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորը, Վանի թագավորության հզորացման մեջ տեսնելով իր թագավորության անվտանգության համար աճող սպառնալիք, որոշում է առճակատման գնալ։ Ասորական ղեկավարությունը կարծում էր, որ նրանք երիտասարդ պետության հետ առճակատմամբ ուղղակի պետք է վերջ դնեն այդ սպառնալիքին[2]։

Սկզբնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 714 թվականին Սարգոն II թագավորը հարձակվել է Վանի թագավորության վրա։ Նրա առաջին հաղթանակները, հատկապես Ուրմիա լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտը և Արդինի-Մուսասիր ուրատական գլխավոր տաճարի թալանումը, հազիվ թե հանգեցրին Վանի արքա Ռուսա I թագավորի լիակատար պարտության։

Ուրարտական հակագրոհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 706 թվականին Սարգոնի մահից հետո Ռուսա թագավորի իրավահաջորդը՝ Արգիշտի II-ն, խոշոր հակահարձակման է դիմել՝ ասորիներին հետ շպրտելով դեպի նախապատերազմական սահմաններ և դեպի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ասորական գաղութներ՝ հետ վերցնելով Ուրմիա լճի շուրջ գտնվող խոշոր քաղաքները, ներառյալ Մուսասիրը, Ուշնան և Թեփեն։

Ասորական հաղթանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորության և նրա հարևանների սահմանը մ․թ․ա․ 610–585 թվականներին

Վանի թագավորության հաղթանակներից հետո Արգիշտի II թագավորի կառավարման սկզբում Վանի թագավորությունը ապրեց «ոսկեդար», որը բնութագրվում է Արգիշտի II-ի և նրա իրավահաջորդի կառավարման ընթացքում երկարատև խաղաղությամբ և տնտեսական բարգավաճմամբ։ Սակայն հետագայում Ռուսա III թագավորը բազմիցս պարտություն է կրել ասորիներից։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը ի վերջո թուլացավ և անկում ապրեց՝ իր տեղը զիջելով Երվանդունիների համահայկական թագավորությանը։

Հետագա դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու պետություններն էլ պատերազմից հետո կարճ ժամանակ միայն գոյատևեցին։ Մ.թ.ա. 627 թվականից հետո Ասորեստանը ներքաշվել է դաժան երկարատև պատերազմների շարքի մեջ։ Ասորեստանի մայրաքաղաքը՝ Նինվեն, մ.թ. ա. 612 թվականին թալանվել և ավերվել է նրա նախկին հպատակների միության կողմից․ այդ միության մեջ էին մտնում բաբելոնացիները, հայերը, քաղդեացիները, մարերը, պարսիկները, սկյութները և կիմերները։ Ասորեստանը վերջնականապես անկում է ապրել մ.թ.ա. 609 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Melville, Sarah "The Campaigns of Sargon II, King of Assyria, 721-705 B.C.", University of Oklahoma, 2016
  2. The Cambridge Ancient History. - Page 74 by I E S Edwards