Վանդերսոն Մասիել Սոուզա Կամպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վանդերսոն
FC Admira Wacker Mödling vs. FC Red Bull Salzburg (Cup) 2017-04-26 (130).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Բրազիլիա Բրազիլիա
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1994(1994-10-07)[3] (25 տարեկան)
Ծննդավայր Սան Լուիս, Բրազիլիա[1][2]
Հասակ 175 սմ
Քաշ 71 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլլ (Զալցբուրգ)
Համար 94
Պատանեկան կարիերա
2002-2009 Նիդերլանդներ Այաքս
2009-2012 Բելգիա Բերսհոտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Բելգիա Բերսհոտ 6 (0)
2013-2015 Բելգիա Լերս 57 (4)
2015 Իսպանիա Խետաֆե B 5 (2)
2015-2016 Իսպանիա Խետաֆե 20 (0)
2016-մ.հ. Ավստրիա Ռեդ Բուլլ (Զալցբուրգ) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի:

Վանդերսոն Մասիել Սոուզա Կամպոս (պորտ.-բրազ. Wanderson Maciel Sousa Campos, 1994 թվական, հոկտեմբերի 7[1][4], Սան Լուիս, Բրազիլիա), հայտնի որպես Վանդերսոն կամ Վամբերտո, բրազիլացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս «Ռեդ Բուլլ Զալցբուրգ» ավստրիական ֆուտբոլային ակումբի կազմում՝ աջ եզրային հարձակվողի դիրքում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերսոնը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 7-ին բրազիլական Սան Լուիս քաղաքում: 2002 թվականին ութ տարեկան հասակում նա միանում է «Այաքս» նիդերլանդական ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիային, որի գլխավոր թիմի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նրա հայրը՝ Վամբերտոն[5][6]: 2009 թվականին նա կրկին հետևում է իր հորը և արդեն համալրում է բելգիական «Բերեսհոտ» ակումբի կազմը[7]: Խաղալով այդ թիմի երիտասարդական կազմում, 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Վանդերսոնը նշում է իր նորամուտը ֆուտբոլի Բելգիայի առաջնությունում. «Սերկլ Բրյուգեի» դեմ կայացած արտագնա խաղում նրանք կրում են 1-3 հաշվով պարտություն[8][9]:

Մինչև մրցաշրջանի վերջը բրազիլացին ընդհանուր հաշվարկով մասնակցում է վեց հանդիպման, նրա ակումբը լքում է առաջին լիգան, իսկ որոշ ժամանակ անց սնանկ է հայտարարվում[10]: 2013 թվականի հունիսի 20-ին Վանդերսոնը երկու տարի ժամկետ ունեցող պայմանագիր է կնքում «Լերսի» հետ[11]՝ այն բանից հետո, երբ հաջող խաղ է ցուցադրում թիմի կազմում անցկացրած փորձաշրջանի ժամանակ[12][13]:

Ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը «Լերսի» կազմում 2013 թվականի հուլիսի 27-ին «Զյուլտե Վարեգեմայի» դեմ կայացած տնային խաղում, որը ավարտվում է տանտերերի 2-1 հաշվով հաղթանակով[14][15]: Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Վանդերսոնը հեղինակում է 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ գրավելով «Սերկլ Բրյուգեի» դարպասը: 2014 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստը հետաքրքրություն է առաջացնում այնպիսի ակումբների մոտ ինչպիսիք են «Սելտիկը», «Սուոնսին», «Վեստ Հեմը», «ՔՊՌ»-ն, «Սանդերլենդը» և «Աստոն Վիլլան»[16], սակայն պաշտոնական առաջարկներ նա այդ ակումբներից այդպես էլ չի ստանում: Երկու մրցաշրջանի ընթացքում բրազիլացին «Լերսի» կազմում անցկացնում է 57 հանդիպում Բելգիայի առաջնությունում և դառնում է 4 գոլի հեղինակ[17]:

2015 թվականի ամռանը, այն բանից հետո, երբ «Լերսը» լքում է բարձրագույն առաջնությունը՝ Վանդերսոնը չի հայտնվում թիմի կողմից կազմվող մինչմրցաշրջանային հայտացուցակի մեջ[18][19]. չնայած Լերսի ներկայացուցիչների կողմից գործող պայմանագրի վերաբերյալ հնչած հիշեցումների[20], նրա հայրը հայտարարում է, որ Վանդերսոնը ՖԻՖԱ-ի կողմից թույլտվություն ստանալուց հետո ազատ գործակալ է համարվում[21]: Հուլիսին դատական որոշ քննություններից հետո, բրազիլացին պայմանագիր է կնքում իսպանական «Խետաֆեի» հետ[22]:

Չնայած այն բանին, որ Վանդերսոնը հայտավորվել էր «Խետաֆեի» երկրորդ թիմ[23], նա անցկացնում է մինչմրցաշրջանային պատրաստություն թիմի հիմնական կազմի հետ և դառնում է գոլի հեղինակ անգլիական «Պորտ Վեյլի» դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ[24][25]: Առաջին հանդիպումը Լա Լիգայում բրազիլացին անցկացնում է 2015 թվականի օգոստոսի 30-ին՝ ընդդեմ «Գրանադայի»: Այդ խաղը ավարտվում է տնային պարտությամբ՝ 1-2 հաշվով[26]: 2015-16 մրցաշրջանում Վանդերսոնը թիմի հիմնական կազմում անցկացնում է 20 հանդիպում[17][27]:

2016 թվականի հուլիսի 1-ին[28] Վանդերսոնը ազատ գործակալի կարգավիճակով երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում ավստրիական «Ռեդ Բուլլ Զալցբուրգ» ֆուտբոլային ակումբի հետ[29][30]: 2016 թվականի օգոստոսի 3-ին նա հեղինակում է իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում՝ գրավելով ալբանական «Պարտիզանիի» դարպասը[31][32]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերսոնը համարվում է ֆուտբոլիստ Վամբերտոյի տղան, ով հայտնի է «Ստանդարդի» և «Այաքսի» կազմում ցուցադրած իր ելույթներով: Վանդերսոնի ավագ եղբայրը՝ Դանիլոն համարվում է «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի շրջանավարտներից մեկը[2] և ունի բելգիական քաղաքացիություն: Ներկա ժամանակներում Դանիլոն հանդես է գալիս թուրքական «Անտալյասպորի» կազմում:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Խաղ Գոլ Գոլային
փոխանցում
Բերսհոտ 2012-2013 6 0 1 0 0 0 - - - 6 0 1
Ընդհանուր 6 0 1 0 0 0 0 0 0 6 0 1
Լերս 2013-2014 27 2 5 2 0 1 - - - 29 2 6
2014-2015 30 2 4 2 0 0 - - - 32 2 4
Ընդհանուր 57 4 9 4 0 1 0 0 0 61 4 10
Խետաֆե B 2015-2016 5 2 0 - - - - - - 5 2 0
Ընդհանուր 5 2 0 0 0 0 0 0 0 5 2 0
Խետաֆե 2015-2016 20 0 0 1 0 0 - - - 21 0 0
Ընդհանուր 20 0 0 1 0 0 0 0 0 21 0 0
Ռեդ Բուլլ Զալցբուրգ 2016-2017 8 1 5 0 0 0 5 1 1 13 2 6
Ընդհանուր 8 1 5 0 0 0 5 1 1 13 2 6
Ընդհանուրը կարիերայում 96 7 15 5 0 1 5 1 1 106 8 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Профиль на официальном сайте ФК «Беерсхот»» (հոլանդերեն)։ beerschot.be։ Վերցված է 2016-10-01 
  2. 2,0 2,1 «Wanderson, la perla del Getafe, es hijo y hermano de futbolistas» (իսպաներեն)։ Diario AS։ Վերցված է 2016-10-01 
  3. Transfermarkt.com — 2000.
  4. «Wanderson» (իսպաներեն)։ Официальный сайт ФК «Хетафе»։ Վերցված է 2016-10-01 
  5. «Wanderson signs for Lierse»։ Lierse's official website։ 20 June 2013։ Վերցված է 2 April 2016 
  6. «Officiel: Wanderson au Lierse» [Official: Wanderson to Lierse] (ֆրանսերեն)։ 20 June 2013։ Վերցված է 22 August 2015 
  7. «3 vragen aan... Wamberto» [3 questions to... Wamberto] (հոլանդերեն)։ Ajax's official website։ 4 September 2009։ Վերցված է 22 August 2015 
  8. ««Серкль Брюгге» 3:1 «Беерсхот»» (անգլերեն)։ www.transfermarkt.com։ Վերցված է 2016-10-01 
  9. «Cercle boekt tweede zege» [Cercle book second win] (հոլանդերեն)։ Sport.be։ 31 October 2012։ Վերցված է 2 April 2016 
  10. «Beerschot is failliet, De Wever puzzelt» (հոլանդերեն)։ sporza.be։ Վերցված է 2016-10-01 
  11. «Wanderson officiellement au Lierse» (ֆրանսերեն)։ www.walfoot.be։ Վերցված է 2016-10-01 
  12. «NEGEN TESTSPELERS BIJ LIERSE» (հոլանդերեն)։ voetbalbelgie.be։ Վերցված է 2016-10-01 
  13. «Karim Hafez keert terug naar Lierse» [Karim Hafez returns to Lierse] (հոլանդերեն)։ Gazet van Antwerpen։ 8 May 2015։ Վերցված է 22 August 2015 
  14. ««Льерс» 1:2 «Зюлте-Варегем»» (անգլերեն)։ www.transfermarkt.com։ Վերցված է 2016-10-02 
  15. «Negen testspelers bij Lierse» [Nine trialists at Lierse] (հոլանդերեն)։ Voetbal België։ 25 June 2013։ Վերցված է 22 August 2015 
  16. «Transfer news: Brazilian winger Wamberto attracting interest» (անգլերեն)։ Sky Sports։ Վերցված է 2016-10-02 
  17. 17,0 17,1 «Статистика футболиста» (անգլերեն)։ www.transfermarkt.co.uk։ Վերցված է 2016-11-10 
  18. «Getafe kondigt Belgische aanwinst aan» [Getafe announces acquisition of Belgian] (հոլանդերեն)։ Nr 10։ 22 July 2015։ Վերցված է 22 August 2015 
  19. «Transfer news: Brazilian winger Wamberto attracting interest»։ Sky Sports։ 15 October 2014։ Վերցված է 22 August 2015 
  20. «Zoon van Wamberto en Lierse ruziën over contract: "Wat ze zeggen, is niet waar"» (հոլանդերեն)։ voetbalprimeur.be։ Վերցված է 2016-10-02 
  21. «Karim Hafez keert terug naar Lierse» (հոլանդերեն)։ www.gva.be։ Վերցված է 2016-10-02 
  22. «Zoon van Wamberto en Lierse ruziën over contract: "Wat ze zeggen, is niet waar"» [Son of Wamberto and Lierse arguing over contract: "What they say is not true"] (հոլանդերեն)։ Voetbal Primeur։ 23 July 2015։ Վերցված է 22 August 2015 
  23. «Primeros entrenamientos» (իսպաներեն)։ Официальный сайт ФК «Хетафе»։ Վերցված է 2016-10-02 
  24. «Port Vale 2, Getafe 2 Full-time report: Ajay Leitch-Smith at double in impressive draw»։ The Sentinel։ 25 July 2015։ Վերցված է 22 August 2015 
  25. ««Порт Вейл» 2-2 «Хетафе»» (անգլերեն)։ laligablog.com։ Վերցված է 2016-10-02 
  26. «El Granada reencuentra en Getafe el espíritu de su última salvación» (իսպաներեն)։ Marca։ Վերցված է 2016-10-02 
  27. «El Granada reencuentra en Getafe el espíritu de su última salvación» [Granada find in Getafe the spirit of their last salvation] (իսպաներեն)։ Marca։ 31 August 2015։ Վերցված է 3 April 2016 
  28. «BRAZILIAN BANNED FOR FOUR MONTHS BY INTERNATIONAL FEDERATION»։ redbullsalzburg.at։ Red Bull Salzburg։ 19 December 2016։ Վերցված է 27 December 2016 
  29. «From the Primera Division to the Red Bulls»։ Red Bull Salzburg։ 1 July 2016։ Վերցված է 5 July 2016 
  30. «WANDERSON JOINS FC RED BULL SALZBURG FROM GETAFE» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Ред Булл Зальцбург»։ Վերցված է 2016-10-02 
  31. ««Ред Булл Зальцбург» 2:0 «Партизани»» (անգլերեն)։ www.transfermarkt.com։ Վերցված է 2016-10-02 
  32. «Primeros entrenamientos» [First trainings] (իսպաներեն)։ Getafe's official website։ 8 July 2015։ Վերցված է 22 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]