Վաղինակ Ոսկանյան
Վաղինակ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1932 Առաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1997 |
Մասնագիտություն | անասնաբույծ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վաղինակ Բոգդանի Ոսկանյան (հունվարի 24, 1932, Առաջաձոր, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1997), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1939), որտեղ 1947-1964 թվականներին աշխատել է որպես դոցենտ, պրոֆեսոր, միաժամանակ (1955-1964)՝ ուսումնական և գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ անասնաբուծության և անասնաբուժության (այժմ՝ ՀԽՍՀ անասնաբուծության և կերարտադրման) ԳՀԻ-ի տնօրեն, գենետիկայի և բուծման բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են տեղական և խառնացեղ տավարի կոնստիտուցիայի և մթերատվության, կովկասյան գորշ տավարի ցեղի գենետիկական կոնստիտուցիայի և սելեկցիայի, մատղաշի նպատակադիր, ինտենսիվ աճեցման և բտման, արտադրական տրամախաչման, կաթի և տավարի մսի արտադրության տեխնոլոգիայի ուսումնասիրություններին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի խառնացեղ տավարի կոնստիտուցիան և մթերատվությունը, Երևան, 1964։
- Տավարի մսացու մատղաշի աճեցումը և բտումը, 1966։
- Լոռվա տոհմաբուծարանը 50 տարում, 1974:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԵՊՀ գրադարան քարտարան, Ոսկանյան, Վաղինակ Բոգդանի,website=89.249.207.20»։ Վերցված է 2016-12-08(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 627)։ ![]() |
- Հունվարի 24 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Առաջաձոր գյուղում ծնվածներ
- 1997 մահեր
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույծներ
- Նոյեմբերի 13 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ