Վաղինակ Մարգունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղինակ Մարգունի
Ծնվել էդեկտեմբերի 18 (31), 1908
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1987(1987-11-14) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1940)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան
Վաղինակ Մարգունու հուշատախտակը Երևանի Հին Երևանցու փողոցի 47-րդ շենքի պատին

Վաղինակ Խաչատուրի Մարգունի (Գրիգորյան), (դեկտեմբերի 18 (31), 1908, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1987(1987-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Աշտարակում), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1928-1930 թվականներին խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում։ Բնութագրական դերերի կատարող էր։ Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են։

Լավագույն դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանհինգ տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթվական Փափազյանի «Ժայռը») դերերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Աբաջյան, Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304 CC-BY-SA-icon-80x15.png