Jump to content

Վաղարշակ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Արզումանյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1900(1900-03-12)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 9, 1968(1968-05-09)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկրկեսի դերասան և էկվիլիբրիստ
Պարգևներ և
մրցանակներ

Վաղարշակ Արշակի Արզումանյան, Արզումանով, (մարտի 12, 1900, Թիֆլիս-մայիսի 9, 1968, Երևան), կրկեսի հայ արտիստ, լարախաղաց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկեսում սկսել է աշխատել 1919 թվականից (1929 թվականից՝ Պետկրկեսի սիստեմում)։ 1956 թվականին կազմակերպել է հայկական կրկեսային կոլեկտիվը (1957 թվականից՝ գեղարվեստական ղեկավար)։ Վաղարշակ Արզումանյանը հեղինակ էր կրկեսային բազմաթիվ համարների։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարն էր կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշակ Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 50