Վահե Ահարոնյան (դաշնակահար)
Վահե Ահարոնյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1933 Սոֆիա, Բուլղարիա |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1994 (60 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957) |
Պարգևներ |
Վահե Գրիգորի Ահարոնյան (հոկտեմբերի 20, 1933, Սոֆիա, Բուլղարիա - սեպտեմբերի 18, 1994, Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1974)։
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գրիգոր Ահարոնյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Ահարոնյանը ծնվել է Սոֆիայում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1957 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1960-1994 թվականներին դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1987 թվականից՝ պրոֆեսոր, 1987-1994 թվականներին` ամբիոնի վարիչ։ Դասավանդել է նաև Վանաձորի, Երևանի երաժշտական ուսումնարաններում, դպրոցներում։
Համագործակցել է դիրիժորներ Դ. Խանջյանի, Գ. Օբերֆրանկի (Հունգարիա), մենակատարներ Ժան Տեր-Մերկերյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վ. Մոկացյանի, Ն. Նովիկի, Ռ. Խարաջանյանի և այլոց հետ։ Նվագացանկում` եվրոպական, հայկական դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր են եղել[1][2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի երիտասարդների 1-ին փառատոնի ոսկե մեդալակիր
- Մոսկվայի Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1957 թ.
- Բաքվի Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր, 1960 թ.
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Վահե Ահարոնյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին։ Վերցված է 2015-02-24
|