Վախթանգ Ճաբուկիանի
| Վախթանգ Ճաբուկիանի
վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი
| |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27 (մարտի 12), 1910 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | ապրիլի 6, 1992[2] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
| Գերեզման | Մթածմինդա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
| Մասնագիտություն | բալետի պարող, բալետմայստեր, քաղաքական գործիչ, պարուսույց, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոդերասան, պարող, բալետի ուսուցիչ և պարուսույց |
| Աշխատատու | Մարիինսկի թատրոն |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վախթանգ Միխայիլի Ճաբուկիանի (վրաց.՝ ვახტანგ ჭაბუკიანი , փետրվարի 27 (մարտի 12), 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 6, 1992[2], Թբիլիսի, Վրաստան), սովետական բալետի վրացի դերասան, բալետմայստեր և մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականին ավարտել է Մ. Ի. Պերինիի ստուդիան և ընդունվել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոն։ 1926-1929 թվականներին վերապատրաստվել է Լենինգրադի Ա. Յա. Վահանովայի անվան պարարվեստի ուսումնարանում։ 1929-1941 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ֆրոնդոսո (Ա. Կրեյնի «Լաուրենսիա»)։ Նույն թատրոնում բեմադրել է Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1938), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) և այլ բալետներ։ 1941-1973 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը, բեմադրել է Կիլաձեի «Սինաթլե» (1947), Թորաձեի «Գորդա» (1950), Մաչավարիանիի «Օթելլո» (1957), Փինցաձեի «Դևը» (1961) են։ 1933 թվականից հյուրախաղերով եղել է արտասահմանում։ 1963 թվականին Երևանում հանդես է եկել Օթելլոյի, Դորդայի, Ֆրոնդոսոյի և այլ դերապարերով։ Դասավանդել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում (1950-1977 թվականներին՝ գեղ. ղեկավար), 1965-1970 թվականներին գլխավորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի բալետմայստերական բաժինը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1941, 1948, 1951) և լենինյան (1958) մրցանակների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Чабукиани Вахтанг Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Ճաբուկիանի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 12 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1992 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի բալետի արտիստներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Անձինք Թբիլիսիից
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Վրացի դերասաններ
- Վրացի մանկավարժներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Խորհրդային խորեոգրաֆներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային բալետի արտիստներ